Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Մայրենիի տնային

Տնային աշխատանք

1. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր՝ մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում՝ որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը-մեղվապահը մատը մցրց բզեզի բույնը և որոշեց համտեսել վայրի մեղրը-

Դարձվածք

Մատը մտցնել բզեզի բույնը-վեճի հրահրել

 լեզու առնել-Եզոպոսը գնաց շուկա և առավ լեզու:

դարձվածք

Լեզու առնել-սկսել խոսել

 մատը կծել-հաց ուտելիս երեխան անզգուշորեն մատը կծեց:

Մատը կծել- գլխի ընկնել

ոսկոր ու կաշի դառնալ-այնքան էր նիհարել, որ ոսկորը ու կաշի է դառձել:

Ոսկոր ու կաշի դառնալ-շատ նիհարել

գլուխը յուղել-տատիկը վերցրեց ճարպի մի կտոր և յուղեց թոռնիկի գլուխը:

գլուխը յուղել-հավատացնել

 մատից փուշ հանել-թոռնիկը վերցրեց ասեղը և տատիկի մատից փուշը հանեց:

Մատից փուշ հանել -օգտակար լինել

 գլխին քար գցել-շինարարը պատը շարելիս անզգուշորեն քարը գցեց անցորդի գլխին:

Գլխին քար գցել- անսպասելի

2. Տրված տեքստերը համեմատի՛ր և գրի՛ր բոլոր տարբերությունները:

Ա. Էդիսոնի ծանոթները միշտ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բացելիս ինչո՛ւ են այդքան չարչարվում: Մի անգամ բարեկամներից մեկն ասում է.

— Նման հանճարը չէ՞ր կարող մի կատարյալ դռնակ ունենալ:

— Սխալվում ես, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխանում է գիտնականը:

Բարեկամը զարմանում է.

— Կատակո՞ւմ ես:

— Ո՛չ: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց չափազանցելու ասեմ, որ ամեն մի մտնող ստիպված քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

Բ. Էդիսոնի ծանոթները մի գլուխ զարմանում էին, թե նրա այգու դռնակը բաց անելիս ինչո՛ւ են այդքան քրտինք թափում: Օրերից մի օր բարեկամներից մեկն ասում է.

— Էղած-չեղածը դռնակ չէ՞, նման հանճարի ձեռքից չէր գա՞, որ մի տեղը տեղին դռնակ ունենար:

— Աչքիդ է երևում, դռնակը հանճարեղ է կառուցված,- պատասխան է տալիս գիտնականը:

Բարեկամի բերանը բաց է մնում.

— Ձե՞ռ ես առնում:

— Չէ՛: Դռան բռնակը միացրել եմ ջրախողովակներին: Առանց մազը գերան դարձնելու ասեմ, որ ամեն մի ներս մտնող, ուզի թե չուզի,  քսան լիտր ջուր է լցնում ջրամբարը:

3. Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրի՛ր և համեմատի՛ր տրված և ստացված տեքստերը. դարձվածքներն ի՞նչ փոխեցին:

Մի անգամ Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին: (Օրերից մի օր)-Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

— Մի՛ լռիր, բժիշկ, ասա՛, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես սպանել: (Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել)-Բերանդ ջուր մի՛ առ, էն աշխարհն ես ուղարկել

Բժիշկը պատասխանեց.

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ սպանել, քան Դուք: (Գրողի ծոցն ուղարկել)

— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան դու: