Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Խիղճը

Տնային աշխատանք 

Կարդա՛ Իտալո Կալվինո ,,Խիղճը,, պատմվածքը: 

1. Ըստ ստեղծագործության ներկայացրու՛ հեղինակաի վերաբերմունքը պատերազմի նկատմամբ: 

Ես հասկացա հեղինակը սիրում էր պատերազմի մասին և դրա համար նա այսպիսի պատմվածք գրեց: Նա չգտավ Ալբերտոյին, բայց իր մեդալներով գնաց թշնամու տարածքում շրջեց և իր մեդալները տվեց այդ մարդկանց, իսկ հետո գտավ Ալբերտոյին:

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Ուշինարա

Տնային աշխատանք

Կարդա՛ Ավ. Իսահակյանի ,,Ուշինարա,, լեգենդը: 

Բացատրի՛ր անհասկանալի բառերը:

Ներկայացրո՛ւ ստեղծագործության ասելիքը: 

ստեղծագործության ասելիքը այն է ամեն կենդանի ունի իր ուտելիքը և անգղի ուտելիքը աղավնին էր:

Рубрика: Մաթեմատիկա, Միջին դպրոց

Մաթեմատիկա տնային 22.10.2020

212. Մայրուղու երկարությունը
660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը
քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է:

1սմ=100000կմ

2750000:100000=27.5

660:27.5=24կմ

  1. Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակա­
    գծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։
    Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հա­
    տակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։

Լուծում

625×10:5=1250 մ

216. Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները
հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի
երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ :

Լուծում

10×18:4=45 մ:

  1. Շրջանագծի շառավիղը 3 սմ է
    (տե՛ս նկ. 9)։ Ինչի՞ է հավասար ուղ­
    ղանկյան մակերեսը։

Լուծում

5×3=15

15×4=60

225. Գտե՛ք այն թիվը, որը տառի փո­
խարեն գրելու դեպքում կստացվի
հավասարություն.
ա) x : 25 = 2 : 5, 25×2=50 50:5=10 x=10 դ)65/y=13/9 y=65×9=585 585:13=45 45×13=585 y=45

Рубрика: Մաթեմատիկա, Միջին դպրոց

Մաթեմատիկայի դասարանական

  1. Ինչի՞ է հավասար գծագրի մասշտաբը, եթե նրանում գծված
    պատկերները իրականներից մեծ են 7 անգամ։

7 : 1

  1. Քարտեզի վրա պատկերները իրականներից փոքր են 90 անգամ։
    Ինչի՞ է հավասար քարտեզի մասշտաբը։

1 : 90

  1. Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն
    կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

5×8=40 սմ

40:4=10 սմ

  1. Դպրոցում կա 480 աշակերտ։ Նրանց 35 %-ը մասնակցել է մարզական մրցումներին։ Աղջիկները մրցումների մասնակիցների 25 %-ն
    են։ Քանի՞ աղջիկ է մասնակցել մրցումներին։

480×35/100=168 աշակերտ

168×25/100=42 աղջիկ

  1. Շոգենավը գետի հոսանքին հակառակ ուղղությամբ լողալիս
    144 կմ-ն անցնում է 8 ժամում: Որքա՞ն է շոգենավի արագությունը
    չհոսող ջրում, եթե լաստը այդ նույն ճանապարհն անցնում է 36
    ժամում:

144:36=4 կմ/ժ

144:8=18 կմ/ժ

18+4=22 կմ/ժ

Рубрика: Անհատական ուսումնական պլան

Սովորողի առաջին շրջանի ուսումնական պլան

  • Դասացուցակի հղումը
  • Ընտրության ձևը-Թատրուն
  • Ֆիզկուլտուրայի ձևը-Գիմնաստիկա
  • Լրացուցիչ հաճախում դպրոցում-չունեմ
  • Լրացուցիչ հաճախում դպրոցից դուրս-նկարչություն
  • Երկարօյաից օգտվում եք-ոչ
  • Դպրոցի տրանսպորտ(միակողմանի, երկկողմանի)-այո, երկկողմանի
Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Գրաբարյան օրեր

Որսորդն եւ կաքաւն

Որսորդն կալաւ կաքաւ մի եւ կամէր զենուլ: Եւ ասէ կաքաւն.

 — Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

Եւ ասէ որսորդն.

 — Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Որսորդն և կաքավն

Որսորդը բռնեց կաքավին և ուզեց մորթել։Եվ ասաց կաքավը․

-Մի՛ սպանիր ինձ,որովհետև ես բազում կաքավներ կբերեմ ու կգցեմ քո թակարդը։

Եվ ասաց որսորդը․

-Այժմ իսկապես կմեռնես իմ ձեռքով,որովհետևդու ցանկանասում ես ընկերներիտ մատնել։

Բառարան

կալաւ — բռնեց

զենուլ — մորթել

ասէ — ասում է

զիս — ինձ

 զի — որ, թե, որովհետև, որպեսզի

խաբեցից — խաբեմ, կխաբեմ, պիտի խաբեմ, խաբելու եմ

ածից — բերեմ, կբերեմ, պիտի բերեմ, բերելու եմ

ականատ — թակարդ

յականատ — (դեպի) թակարդները, թակարդներում

ստուգիւ — ստուգապես, իսկապես

մեռցիս — մեռնես, կմեռնես, պիտի մեռնես, մեռնելու ես

ի ձեռաց — ձեռքից

զսիրելիս — սիրելիներին

զազգականս — ազգականներին

մատնես — մատնում ես

ի մահ — մահվան

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Քիթը մայրենի

Նա շատ հարգված ատամնաբույժ էր` քառասունքանի տարեկան, աղջիկը` համարյա ուսանող: Լուրջ, զուսպ, առանց զարմացնող տեսակետների, բայց որպես մասնագետ ու քաղաքացի` մեծ համբավ վայելող մարդ: Մի օր տուն եկավ մի դնովի քթով: Վախն անցնելուց հետո, կինն ու աղջիկը ծիծաղեցին կեղծ հանդուրժողականությամբ: Ակնոցի սև շրջանակներով, հարբեցողի քթերից էր` ունքերով ու բեղերով, որ մարդուն նմանեցնում է Գրաուչո Մարկսին : Բայց մեր ատամնաբույժը չէր փորձում նմանակել Գրաուչո Մարկսին: Նստեց ճաշի սեղանի շուրջ (միշտ տանն էր ճաշում), իր սովորական ձգվածությամբ, հանգիստ ու մի թեթև ցրված: Բայց դնովի քթով:
– Սա ի՞նչ է,- պակաս ծիծաղելով հարցրեց կինն աղցանից հետո:
– Սա՞, ի՞նչը:
– Այդ քիթը:
– Ա՜խ, սա: Մի ցուցափեղկում տեսա, մտա ու առա:
– Հայրի՜կ…
Ճաշից հետո, ամեն օրվա պես, նա թիկնեց հյուրասենյակի բազմոցին: Կնոջ համբերությունը հատեց:
– Հենց հիմա դա հանի:
– Ինչո՞ւ:
– Կատակն էլ իր ժամանակն ունի:
– Բայց սա կատակ չէ:
Ննջեց` հարբեցողի քիթը դրած: Կես ժամ անց արթնացավ ու շարժվեց դեպի դուռը: Կինը նրան հարցրեց.
– Ո՞ւր ես գնում:
– Ինչպե՞ս թե ուր եմ գնում. վերադառնում եմ աշխատանքի:
– Բայց այդ քթո՞վ:
– Ես քեզ չեմ հասկանում, – ասաց նա` առանց ապակիների շրջանակների միջից դժգոհ նայելով կնոջը:- Եթե նոր փողկապ լիներ, դու ոչինչ չէիր ասի: Միայն այն պատճառով, որ քիթ է…
– Հարևանների մասին մտածիր: Հաճախորդների մասին մտածիր:
Հաճախորդներն, իրականում, չհասկացան հարբեցողի քթի խորհուրդը: Ժպտացին, հարցեր տվեցին, բայց այցելությունն ավարտեցին հետաքրքրված՝ ատամնաբուժարանից դուրս գալով կասկածների մեջ:
– Գժվե՞լ է:
– Չգիտեմ,- պատասխանում էր քարտուղարուհին, որն արդեն տասնհինգ տարի նրա հետ էր աշխատում:- Երբեք նրան այսպիսին չեմ տեսել:
Այդ գիշեր, ինչպես միշտ` քնելուց առաջ, նա լոգանք ընդունեց: Հետո պիժաման հագավ, դրեց կեղծ քիթը և գնաց պառկելու:
– Դու այդ քիթը անկողնում դնելո՞ւ ես,- հարցրեց կինը:
– Այո: Բացի այդ, այլևս չեմ հանելու այս քիթը:
– Բայց ինչո՞ւ:
– Իսկ ինչո՞ւ ոչ:
Քնեց անմիջապես: Կինը գիշերվա կեսն անցկացրեց քթին նայելով: Նա խելագարվել է: Հաստատ: Ամեն ինչ վերջացած է՝ փայլուն կարիերան, համբավը, անունը, հոյակապ ընտանիքը. ամեն ինչը փոխել է մի դնովի քթով:
– Հայրի՛կ…
– Այո, աղջիկս:
– Կարո՞ղ ենք զրուցել:
– Իհարկե կարող ենք:
– Այդ քո քթի մասին…
– Իմ քթի մասին, նորի՞ց: Լսեք, դուք միայն դրա մասի՞ն եք մտածում:
– Պա՜պ, բա ինչպե՞ս չմտածենք: Մի ժամվա մեջ քեզ պես մարդը որոշում է դնովի քթով ման գալ ու չի ուզում, որ դա ոչ ոք նկատի՞:
– Քիթն իմն է ու շարունակելու եմ այն կրել:
– Բայց ինչո՞ւ, հայրի՛կ: Դու չե՞ս գիտակցում, որ շենքի ծաղրածուն ես դարձել: Ես այլևս չեմ կարողանում հարևանների դեմքին նայել ամոթից: Մայրիկն այլևս հասարակական կյանք չունի:
– Չունի, որովհետև չի ուզում:
– Բայց ինչպե՞ս դուրս գա փողոց դնովի քթով մի մարդու հետ:
– Բայց ես «մի մարդ» չեմ: Ես՝ ես եմ: Իր ամուսինը: Քո հայրը: Նույն մարդն եմ, ինչ կայի: Հարբեցողի քիթը չի նշանակում ,որ մի բան փոխվել է:
– Եթե դա փոփոխություն չի նշանակում, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի այն օգտագործելը:
– Իսկ եթե դա փոփոխություն չի նշանակում, ինչո՞ւ չօգտագործել:
– Բայց, բայց…
– Աղջիկս…
– Հերի՛ք է: Այլևս չեմ ուզում զրուցել: Դու այլևս իմ հայրը չես:
Կինն ու աղջիկը տնից գնացին: Նա կորցրեց իր բոլոր հաճախորդներին: Քարտուղարուհին, որ տասնհինգ տարի աշխատում էր իր հետ, դուրս եկավ աշխատանքից. չգիտեր, ինչ սպասել մի մարդուց, ով դնովի քիթ է օգտագործում: Խուսափում էր նրան մոտենալուց: Հրաժարականը փոստով ուղարկեց: Մտերիմ ընկերները վերջին փորձն արեցին՝ նրա համբավը փրկելու, համոզեցին հոգեբույժի դիմել:
– Դուք կհամաձայնեք,- ասաց հոգեբույժը` գալով այն եզրակացության, որ նրա հետ ամեն ինչ նորմալ է,- որ ձեր պահվածքը մի քիչ տարօրինակ է…
– Ուրիշների՛ պահվածքն է տարօրինակ,- ասաց նա:- Ես շարունակելու եմ կրել սա: Իմ մարմնի իննսուներկու տոկոսը շարունակում է մնալ առաջվանը: Չեմ փոխել ո՛չ հագուստիս, ո՛չ մտածելուս, ոչ էլ պահվածքիս ձևը: Նույն հիանալի ատամնաբույժն եմ, լավ ամուսին, լավ հայր, հարկատու, Ֆլումինենսեի աշխատակիցը, ամեն ինչ առաջվա պես: Բայց մարդիկ այս քթի պատճառով հրաժարվում են ամեն ինչից: Մի հասարակ հարբեցողի քթի պատճառով: Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:
– Այո…,- ասաց հոգեբույժը:- Թերևս դուք ճիշտ եք…
Ի՞նչ եք կարծում, ընթերցող: Նա ճի՞շտ է: Ինչ ուզում լինում է, լինի, նա չհանձնվեց: Շարունակում է օգտագործել դնովի քիթը: Որորվհետև հիմա դա այլևս քթի հարց չէ: Հիմա՝ սկզբունքի հարց է:

Առաջադրանքներ

Ո՞րն է հեղինակի ասելիքը: 

հեղինակի ասելիքը այն է, որպեսզի հանձնվել պետք չէ:

Ինչպիսինն է քո վերաբերմունքը պատմվածքում ներկայացված իրավիճակին: 

Ես մտածում եմ մարդու տեսքը կարևոր չե:

Рубрика: Միջին դպրոց, Բնագիտություն

Բնագիտություն

1.Բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունները կոչվում են բնա- կան երեւույթներ: Երեւույթները կարող են լինել փիզիկական և քիմիական:

2.Այն երեւույթները, որոնց ընթացքում նյութերը (մարմինները) փոխում են վիճակը, ձեւը, չափերը, կոչվում են քիմիական երևույթներ:

3.Այն երեւույթները, որոնց ընթացքում նյութերը փոխարկվում են մեկը մյուսի, այսինքն՝ այլ բաղադրությամբ եւ հատկություններով նոր նյութեր են առաջանում, կոչվում են քիմիական երևույթներ կամ քիմիական ռեակցիաներ:

4.Քիմիական ռեակցիան իրականացնելու համար առաջին հերթին պետք է փոխազդող նյութերը տաքացնել:

5.

Փիզիկական

սառույցի հալվելը

Ջրի եռալը

Քիմիական

Մոմի հանգել

փայտի վառվելը