Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Տնային 21.05.2021


Տնային աշխատանք

Կարդա՛ Մաթևոսյանի ,,Կանաչ դաշտը,, պատմվածքը:

1. Առանձնացրո՛ւ անհասականալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2.  Դուրս գրի՛ր ձիուն, հովտին, կաղնուն , գայլին, կայծակին, ժայռ ամենից դիպուկ նկարագրող հատվածները:

Քուռակը աստղազարդ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով: Ոտքերը բարակ ու երկար էին, ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր, ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ: Վիզը բարակ ու երկար էր, գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման:

Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու փշուր: Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց:

Կաղնին կեցած էր հանդարտ, ժայռը նիրհում էր, քուռակը թռչկոտում էր մասրենու մոտ: Կաղնին նայում էր, և կաղնու համար ամեն ինչ լավ էր, որովհետև կայծակ չէր լինելու և ջերմ արև էր:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ: Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել, բայց դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնում է քուռակին, իսկ քուռակը կարծեց մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքը իրեն, ականջները շարժեց և ունկնդրել սկսեց ինքը իրեն, թե ինքն արդյո՞ք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ-մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը

3.  Ձի-գայլ  հակադրության մեջ ո՞ւմ կողմն է հեղինակի համակրանքը: Պատասխանդ պատճառաբանի՛ր:

Հեղինակի համակրանքը ոչ ոքի կողմը չէր: Ձին մայր էր և պաշտպանում էր իր ձագին գայլից, բայց հնարավոր է, որ գայլն էլ է մայր և նա նույնպես ունի ձագեր որոնք սոված են, դրա համար էլ գնաց ձիու ձագին նրա ձագերի համար բերեր, բայց ձին չթողեց, որովհետև անեն մոր համար իր երեխան անգին է, դրա համար էլ նա զոհեց իր կյանքը և փրկեց իր ձագին:

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Տնային 19.05.2021

Գանձանակ

Հայրիկը չէր համաձայնվում գնել ինձ համար այդ խաղալիքը՝ Բարտ Սիմփսոնին: Այ մայրիկը՝ ուզում էր, իսկ հայրիկը ոչ մի գնով չէր համաձայնվում: Ասում էր, թե ես երեսառած եմ: «Էդ ինչո՞ւ պիտի հանկարծ ու գնենք այդ խաղալիքը,- ասում էր նա մայրիկին:- Ինչի՞ համար: Բավական է՝ ծպտուն հանի, դու արդեն նետվում ես՝ կատարելու նրա ամեն մի քմահաճույքը»: Հայրիկն ասում էր, թե ես հարգանք չունեմ փողի հանդեպ, եւ եթե հիմա՝ մանկուց չսովորեմ, ապա էլ ե՞րբ… Երեխաները, որոնց համար, հենց մտքներովն անցնում է, Բարտ Սիմփսոն են գնում, ավարա են մեծանում եւ կրպակներ թալանում: Վարժվում են, որ իրենց ամեն ինչ հեշտությամբ է տրվում: Եվ ահա, Բարտի փոխարեն նա ինձ համար գնեց ճենապակե անճոռնի մի խոզուկ, մեջքին՝ հարթ ճեղքով: Այ, հիմա ես մարդ կդառնամ, ոչ թե…
Ամեն առավոտ պարտավոր էի մի բաժակ կակաո խմել, թեկուզեւ զզվում էի: Սերուցքով կակաոյի համար՝ մեկ շեկել, առանց սերուցքի՝ կես շեկել: Իսկ եթե հանկարծ սիրտս խառներ ու փսխեի, ոչինչ չէի ստանա: Դրամը մեջքի ճեղքով նետում էի Խոզուկի մեջ: Եթե ցնցում էի, մեղմ զնգոց էր լսվում: Երբ Խոզուկը լցվի այնքան, որ էլ չզնգա, սքեյթբորդով Բարտ կստանամ: Հայրիկն է այդպես ասել: Այդպես, ասել է, ավելի դաստիարակչական կլինի:
Իսկ Խոզն, այնուամենայնիվ, հմայիչ էր, եւ քիթն էլ դիպչելիս այնքան սա՜ռն էր: Նետում ես շեկելը ճեղքի մեջ՝ Խոզը ժպտում է, կես շեկել ես նետում՝ էլի ժպտում է: Բայց հրաշալին այն է, որ ժպտում է նաեւ առանց դրա, հենց այնպես: Ես անուն էլ էի ընտրել նրան՝ Պեսախզոն: Դա այն մարդու անունն էր, որն ինչ-որ ժամանակ ապրել էր մեր հասցեում: Հայրիկը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցանակից քերել-ջնջել նրա անունը: Պեսախզոնը նման չէ իմ մյուս խաղալիքներին. շա՜տ հանդարտ է: Նա առանց հոսանքի է, առանց զսպանակների ու մարտկոցների, որոնք անվերջ փչանում են: Հարկավոր է միան հետեւել, որ հակարծ սեղանից ցած չգլորվի: «Պեսախզոն, զգույշ եղիր, չէ՞ որ դու ճենապակուց ես»,- ասում եմ, երբ հայտնվում է սեղանի եզրին. նա սիրում է ցած նայել: Պեսախզոնը ժպտում է եւ համբերատար սպասում, որ ափերիս մեջ առնեմ իրեն ու դնեմ հատակին: Ես ուղղակի խենթանում եմ նրա համար, նրա այդ ժպիտի համար: Միայն հանուն նրա էի ամեն առավոտ սերուցքով կակաո խմում: Որ շեկելը խցկեմ մեջքը եւ համոզվեմ՝ նրա ժպիտը մազաչափ անգամ չի փոխվում: Ես սիրում եմ քեզ, Պեսախզոն,- այդժամ ասում եմ նրան:- Իմ ամենաազնիվ բարեկամ, ես սիրում եմ քեզ մայրիկից ու հայրիկից առավել: Եվ միշտ կսիրեմ, անգամ եթե դու մեծանալով՝ ավազակ դառնաս ու կրպակները ավերես: Բայց եթե հանկարծ սեղանից ցած թռչե՜ս, տես հա՜…

Երեկ հայրիկը եկավ, սեղանից վերցրեց Պեսախզոնին, շրջեց եւ սկսեց ուժեղ թափահարել:
— Զգույշ, հայրիկ,- ասացի,- նրա փորիկը կցավի:
Բայց հայրիկն ինձ չէր լսում:
— Նա այլեւս չի զրնգում։ Գիտե՞ս՝ դա ի՞նչ է նշանակում, Յոավի: Նշանակում է՝ վաղը դու անվավոր Բարտ Սիմփսոն կստանաս:
— Ո՜ւխ,- ասացի,- սքեյթբորդով Բարտ Սիմփսո՜ն… հրաշալի է… Միայն հերիք է ցնցես Պեսախզոնին, նրան հաճելի չի:
Հայրիկը տեղը դրեց Պեսախզոնին եւ գնաց մայրիկի ետեւից: Վերադարձավ՝ մի ձեռքով մայրիկին ձգելով, մյուսով՝ մուրճը բռնած:
— Դե,- ասաց նա,- ի՞նչ էի ասում: Երեխան սովորում է գնահատել իրերը: Ճի՞շտ է, Յոավի:
— Իհարկե, սովորում է,- ասացի,- իհարկե, իսկ մո՞ւրճն ինչի համար է:
— Քո համար,- ասաց հայրիկն ու մուրճը ձեռքս տվեց,- միայն զգո՜ւյշ:
— Իհարկե, զգույշ կլինեմ,- ասացի:
Եվ իրոք զգույշ էի: Բայց մի քանի րոպեից հայրիկը չհամբերեց ու ասաց.
— Դե, ջարդիր վերջապես այդ Խոզին:
— Ի՞նչ,- հարցրեցի,- Պեսախզոնի՞ն:
— Այո, այո, Պեսախզոնին,- ասաց հայրիկը:- Դե, քեզ տեսնեմ, ջարդիր, դու ազնվորեն ես վաստակել Բարտ Սիմփսոնին: Դրա համար շատ ջանք ես թափել:
Պեսախզոնը ժպտում էր ինձ ճենապակե խոզուկի տխուր ժպիտով՝ հասկանալով, որ եկել է իր վերջը: Թող գետնի տակն անցնի այդ Բարտ Սիմփսոնը. ես չեմ կարող մուրճով խփել ընկերոջս գլխին:
— Սիմփսոն չեմ ուզում,- եւ հայրիկին վերադարձրեցի մուրճը,- ինձ Պեսախզոնն էլ հերիք է:
— Դու չհասկացար,- ասաց հայրիկը,- այդպես է պետք: Տուր այստեղ, ես ինքս կջարդեմ:
Հայրիկը վրա բերեց մուրճը. հանկարծ ես նկատեցի մայրիկի մոլորված հայացքն ու Խոզուկի հոգնած ժպիտը եւ հասկացա, որ հիմա իմ քայլն է, եթե ինչ-որ բան չանեմ, Պեսախզոնի վերջը եկել է:
— Հայրիկ,- կառչեցի նրա ոտքից:
— Ի՞նչ, Յոավի,- ասաց հայրիկն, ու մուրճը բռնած ձեռքը քարացավ օդում:
— Խնդրում եմ, տուր ինձ եւս մի շեկել: Թույլ տուր՝ վաղը կակաոյից հետո մի վերջին շեկել էլ գցեմ նրա մեջ: հետո կջարդենք, վաղը, խոստանում եմ:
— Եվս մի շեկե՞լ:- Հայրիկը ժպտաց եւ մուրճը դրեց սեղանին:- Տեսնո՞ւմ ես, ես հասա նրան, որ երեխան ավելի գիտակից դառնա:
— Այո, գիտակից,- ասացի,- վաղը:
Արցունքները խեղդում էին, բայց ես ինձ զսպեցի: Եվ միայն երբ ծնողներս դուրս եկան սենյակից, ամուր-ամուր գրկեցի Խոզուկին ու լաց եղա: Պեսախզոնը լռում էր ու ցնցվում ձեռքերիս մեջ:
— Մի մտածիր,- շշնջում էի նրա ականջին,- ես կփրկեմ քեզ:
Սպասեցի մինչեւ հայրիկը, մեծ սենյակում հեռուստացույց նայելուց հետո, գնաց քնելու: Այնժամ վեր կացա եւ Պեսախզոնին գրկած՝ հանդարտ, թաքուն անցա պաշտգամբով: Միասին լիակատար խավարում երկար գնացինք: Հասանք փշածածկ մի դաշտ:
— Խոզերը դաշտերում են մեռնում,- ասացի Պեսախզոնին եւ իջեցրի հողին,- ասա այսպիսի փշոտ դաշտերում: Այստեղ քեզ համար լավ կլինի:
Պատասխանի էի սպասում, բայց Պեսախզոնը լռում էր: Սիրտ տալու համար թեթեւ խփեցի քթին: Նրա դառնացած հայացքը ցնցեց ինձ. հասկացել էր, որ ինձ էլ երբեք չի տեսնի:

Գրի՛ր քո կարծիքը ստեղծագործության վերաբերյալ: 

Տղան այնքան էր կապվել գանձանակի հետ, որ չուզեցավ անգամ իր ուզած խաղալիքը ստանալ: Նա չթողեց հայրիկին, որպեսզի նա կոտրի գանձանակը:

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Տնային 14.05.2021

Տնային աշխատանք

Կարդա՛ ,,Կառլսոնը գալիս է ծննդյան տարեդարձի,, պատմվածքը:

1. Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը, բացատրի՛ր բառարանի օգնությամբ:

2. Պատմի՛ր Մանչուկի մասին:

4.Ինչքա՞ն կարևոր էր Մանչուկի համար իր ծննդյան տարեդարձը, ինչո՞ւ էր նա սպասում այդ օրվան:
Բոլոր երեխաներն էլ սպասում են իրենց ծննդյան տարեդարձին, բայց իմ կարծիքով
Մանչուկի համար իր ծննդյան տարեդարձը կարևոր էր, որպեսզի նա փոքրիկ շնիկ ստանար, որովհետև Մանչուկը  շան հետ կընկերանար :

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Տնային 24.05.2021

Նախադասությունները տարբեր ձևերով կետադրիր այնպե՛ս, որ իմաստը փոխվի։

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր՝ որդու Եգորի մասին:

Նա թագավորին նամակ էր գրել իր որդու, Եգորի մասին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը Վահագնին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը՝ Վահագնին:

Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով՝ Զավենի ընկերներով:

Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:

Իշխանը կանչեց բերդապետին Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին`Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

Իշխանը կանչեց բերդապետին , Վահրամին մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

2.Տեքստը կարդա՛ և առաջադրանքները կատարի՛ր։

Գողը գիշերով մի հարուստի տուն էր թալանել, իր ավարն առել, գնում էր։Նրա դեմ դուրս եկավ պահակը։ Նո գողին հարցրեց թե պարկում ի՛նչ կա և ո՛ւր է տանում։ Գողը հանգիստ բացատրեց, թե տան տերը մեռել է և մեռնելուց անմիջապես առաջ իրեն պատվիրել է որոշ իրեր տանել եղբոր տուն։ Այդ բացատրությունը պահակին կասկածելի թվաց։ Նա հարցրեց, թե ինչո՛ւ այդ դեպքում տնից ոցբ ու՝ կացչի լսվում։ Բայց գողը դրա պատասխանն էլ ուներ։ Ասաց՝ թող պահակը հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։ Միամիտ պահակը պատասխանի երկիմաստությունը չզգաց և բաց թողեց գողին։ Առավոտյան նա լսեց, թե մեծատունն ու կինը ինչպես են ողբում ու անիծում, ամեն ինչ հասկացավ, բայց էլ ի՞նչ աներ։

Առաջադրանքներ․

Ա) գրի՛ր ո՞րն է այս տեքստի ասելիքը:

Իմ կարծիքով այս տեքստի ասելիքը այն է, որպեսզի պետք չէ միամիտ լինել, պետք է ուշադիր լինել:

Բ)հերոսներին նկարագրի՛ր և բնութագրիր ( չորս-հինգ գործող անձ թող լինի):

Գող՝ Խորամանկ, ճկուն

Պահակ՝Միամիտ

Մեծատուն` անուշադիր և հարուստ

Կին` անուշադիր:

Գ) գործողության վայրը նկրագրի՛ր:

Այդ վայրում գիշեր էր, որտեղ լռություն էր:

Դ) բացատրի՛ր՝ ինչպե՛ս են հասկանում այս նախադասությունը ՝
     ա/ գողը
Գողը հասկանում էր, որ խոսքը գողության մասին է :

     բ/  պահակը
Պահակը շատ միամիտ էր, նա միանգամից գողին բաց թողեց առանց մտածելու, որ հնարավոր է հարցը գողությանը վերաբերել:

«հանգիստ սպասի՛ր մինչև առավոտ, առավոտյան անպայման կլսես, թե տնեցիները ինչպե՛ս են ողբում ու լալիս։»

Ե) տեքստը սցենարի վերածի՛ր

Զ) սցենարդ վերանգրի՛ր

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Մայրենիի տնային 20.05.2021

Տնային աշխատանք

1.Երեք նախադասությամբ ներկայացված միտքն արտահայտի՛ր տասը նախադասությամբ։

2.Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:

‌ 

‌ Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
‌Բացահայտիչ
‌Բազմակի անդամների թվարում


Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:
‌Դերբայական դարձված
‌Հատկացուցիչ



‌3.Բարդ նախադասությունը պարզ նախադասություններով արտահայտի՛ր։

‌ 

‌Հարավային Ամերիկայում կա հիմնականում թիթեռներով սնվող մի բոյս:

‌Անգլիայում մեծ համարում ունի չորս հազար տեսակ ունեցող խոլորձ (օրխիդեա) ծաղիկը:

‌Առավել արժեքավոր է շարունակ փոփոխող  տեսակի հոտը:

‌Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա միջին տարիքը գերազանցող հարյուր ոչ մի տղամարդ:

‌Արդեն գիտական պատասխան կա թե որ տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրելու հարցին:


Рубрика: Մայրենի, Միջին դպրոց, Նախագծեր

Մայրենիի նախագիծ

Ժաննա Աբրահամյան

Ծնվել է 1961 թվականի հուլիսի 20-ին, Հոկտեմբերյան քաղաքում (այժմ՝ Արմավիր)։ Ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը և Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը։ Զբաղվել է մանկավարժությամբ։ Հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական և մանկական ժողովածուների, ինչպես նաև տասնյակ երգերի։

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Տնային

1.Նախադասության միտքն այնպես արտահայտի՛ր, որ ընդգծված բառը փակագծերում տրված հոլովով լինի:

Թուրինի մի թանգարանում , օրինակ, պահպանվում է մի հարթաքանդակ, որը լողացող մարդ է պատկերում:

Եգիպտացի հնագույն քանդակագործի ստեղծած տարրերը  լողորդի շարժումները նման են ժամանակակից բրաս լողաձևի շարժումներին: 

Նախորդ հարյուրամյակի առաջին կեսերին մրցումներ են կազմակերպվել ռուսական բանակի «լողացող թիմերը» միջև: (թիմերը)

Սպորտային լողը առաջին անգամ իսկապես հետաքրքրվել են Անգլիայում, 1877 թվականին: (լողը)

2. Փակագծերում տրված գոյականները գրի՛ր պահանջվող ձևով (հոլովով):

Մարդիկ վաղուց են միջոցներ են փնտրում վատ տեսողությունը լավացնելու համար: Վերջապես հայտնագործվեց ակնոցԸապակուց պատրաստված առաջին օպտիկական գործիքը: Ժամանակակին ակնոցը երկար ու դժվարին ճանապարհ է անցել, թեև հիմա մեզ թվում է, թե հնարավոր չէ պատկերացնել (տեսողություն) լավացնելու ավելի հասարակ գործիք: Ակնոցի նման մի բան հնարել էին դեռևս Հին Հռոմում: Հայտնի է, որ գլադիատորների կռվի սիրահար Ներոն կայսրը կարճատես էր: Կրկեսում  տեղի ունեցող ամեն ինչը լավ տեսնելու համար նա օգտվում էր թափանցիկ զմրուխտից պատրաստված մեծ ոսպնյակից:

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Մայրենիի դասարանական

Վարդան Այգեկցի

Արծիվը  և  նետը

Արծիվն գնում էր երկնքով, և խփեցին նրան նետով: ԵՎ նա զարմացավ, թէ ո՞վ այս արեց: Նայեց և տեսավ, որ նետն իր փետուրից  է  և ասաց .

 — Վա՛յ ինձ, որ  ինքս եմ իմ սպանման  պատճառ :

Բառարան

երթայր — գնում էր

յերկինս — երկնքում

հարին — խփեցին

զնա — նրան

նետիւ — նետով

արար — արեց

հայեցաւ — նայեց

ետես — տեսավ

իւր — իր

ասէ — ասում է

զի — որ, որովհետև, քանի որ

Հարցեր և առաջադրանքներ

Ճիշտ կարդա այս բառերը.

յերկինս-հերկինս , յինէն-հինեն, իմոյ-իմո, զնա-ըզնա, զնետն-ըզնետն, զփետուրն-ըզփետուրն, իւր-իր:

Աշխարհաբար դարձրու այս բառակապակցությունները.

զփետուրն իւր-իր փետուրը, պատճառ սպանման իմոյ-իմ սպանության պատճառը:

Առակն աշխարհաբար դարձրու:

Կարդա առակն առանց երկրորդ նախադասության: Առակի բովանդակությունը փոխվե՞ց:
այո

Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
ոչ

Բացատրիր զարմացաւ բառի գործածությունը (բառը ճիշտ և տեղի՞ն է գործածված):
Ոչ տեղին չէ:

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Դասարանական

12.05.2021

Դասարանում

1.Տրված բառերի բացառական հոլովաձևերը (ումի՞ց, ինչի՞ց) կազմի՛ր: Ստացված բառերի վերջավորություններն ընդգծի՛ր:

Պապ-ուց , թոռ-ից, հայր-ից, տուն-տնից, գյուղ-ից, քաղաք-ից, անկողին-ուց, քամի-ուց, գինի-ուց, կաղնի-ուց, բանալի-ից:

2.Տրված բառաձևերի վերջավորություններն առանձնացրո՛ւ և Ա և Բ խմբի բառաձևերի կազմության տարբերությունը գտի՛ր:

Օրինակ՝

մարդուց — մարդ-ուց, տանից – տան-ից:

Ա. Բառից-բառ-ից, գյուղից-գյուղ-ից, այգուց-այգ(ի)-ուց, որդուց-որդ(ի)-ուց, ծերունուց-ծԵրուն(ի)-ուց, երդումից-Երդում-ից, շաբաթից-շաբաթ-ից, լեռներից-լԵռնԵր-ից:

Բ. Գարնանից-գարուն-ան-ից, մահվանից-մահ-ան-ից, շաբաթվանից-շաբաթ-ան-ից, ընկերոջից-ընկԵր-ոջ-ից-, մորից-մայր-ից, մարդկանցից-մարդիկ-ան-ից, կանանցից-կին-ան-ից:

3.Բառակապակցություններ կազմի՛ր՝ հարցում արտահայտող բառը գոյականներով փոխարինելով:

Հուզվել ընկԵրնԵրից:

Մաշվել աշխատԵլուց:

Հալումաշ լինել ճամփորդելուց  :

Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

ՄայրԵնիի դասարանական 11.05.2021

Վերականգնիր ասացվածքները:

1.ՈւՇ ԼԻՆԻ ՆՈՒՇ  ԼԻՆԻ

2. ՄԻ ԾԱՂԿՈՎ  ԳԱՐՈՒՆ  ՉԻ ԳԱ:

3.ԴՈՒ ՔԵԶ ՄԻ’ ԳՈՎԻՐ , ԹՈՂ ՈՒՐԻՇԸ ԳՈՎԻ:

2. Վերականգնեք բոլոր բառերը, այնուհետև յուրաքանչյուր քառյակից առանձնացրեք այն բառը, որն իմաստով հեռու է մնացած երքից:

ՆԱՐԳՈՒՎ-վարունգ      ՍԱՔՈՒԿԻՌԱ-քառակուսի     ԼԱՅԳ-գայլ

ԼԱՐՈՍ-սալոր          ՆԱՅԵՆՌՈՒԿ-  Եռանկյուն    ՍԱՎԵՂ-աղվԵս

ԱՐԶԱԳ-գազար  
        ՇԱՆԱՎԹՆ-թվանշան           ՏԻՏԱՄ-մատիտ

ԲԱՂՄԱԿ-կաղամբ      ՂԱՆԿՈՒՅՂՈՒՆ-ուղղանկյուն    ԳՐԱՎ-վագր

3.Նախադասությունները միացրու և ստացիր բարդ նախադասություն:

Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր համարվում: Այսօր նա միայն սպորտում է գործածվում:

Բ. 1862 թվականին  առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին: Դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:

4. Նախադասություններն ավարտի՛ր:

Սարսափելի փոթորիկից նավը շուռ կգար, եթե նավապԵտը անփորձ լինԵր:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն հանգստյան օր էր:

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ իրԵն չԵին օգնում:

Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ նա ման գար: