Рубрика: Բնագիտություն, Բույսերի և կենդանիների խնամք

Ագարակում

Մենք երկուշաբթի  գնացինք Ագարակ։Այնտեղ մենք տեսանք Գենեռալին նրան մաքրեցինք ես և Նարեն վարժեցրեցինք Գենեռալին, իսկ հետո մենք Գենեռալին տարանք ներս և բերեցինք դուրս աղջիկ ձիերին, բայց ընկեր Էդգարը Ջենիին չթողեց մենք բերենք քանի որ  նա բոլորին կարող էր խփել։ Ջենին խփեց իշուկի փորն և իշուկը միայնակ գնաց կանգնեց ընկեր Էդգարը ուզում էր բարիշացնել Իշուկին և Ջենիին, բայց Իշուկը չեր ուզում և մենք գնացինք գնացքի գծերով Հարավային դպրոց։

Рубрика: Բնագիտություն, Բույսերի և կենդանիների խնամք

Ագարակ

Մենք այսօր գնացինք Մայր դպրոցն առավոտյան պարապունք արեցինք և գնացինք  Ագարակ։Այնտեղ չտեսանք ընկեր Մարինկային նրա փոխարեն ընկեր Արշակն էր և ընկեր էդգարը։Մենք Մաշային սանրեցինք,փոշին հանեցինք,թաց շորով մաքրեցինք և մազերը սանրեցինք։Ընկեր Էդգարը ինձ, Տաթևին,Հայկին և Գոռին տարավ  Գենեռալին խնամելու Գենեռալին սանրեցինք,փոշին հանեցինք,Ես , Տաթևը և Նարեն ավլում եինք ագարակի ներսը,իսկ հետո  Ջենիին վարժացրեցինք և գնացինք դպրոց։

 

Рубрика: Բնագիտություն, Բույսերի և կենդանիների խնամք

Խնամում ենք ձիերին

Մենք այսօր գնացինք մայր դպրոց առավոտյան պարապունք արեցինք,իսկ հետո գնացինք ագարակ։Ագարակում մենք մեր նոր ագարակատերերին տեսանք, ընկեր Էդգարին և Ընկեր Մարինկային։Այնտեղ Մաշային մաքրեցինք ևմազերը սանրեցինք,իսկ հետո Մաշային քշեցինք թամբը բռնած։