Рубрика: Միջին դպրոց, Տեխնոլոգիա

Ռոթվայլերներ

Ռոթվայլերն հովվաշան ամենահին ցեղատեսակներից է։ Ռոթվայլերները մեծ ուժի տեր են, սև` հստակ առանձնացված աշխետ կամ շագանակագույն խայտերով, որոնց ընդհանուր քանակը չի գերազանցում շան մարմնի գունավորման 10%-ը։ Նրանց հուժկու արտաքինը չի նվազեցնում ռոթվայլերների ազնվությունը, որը նրանց օգնում է լինել լավ ընկեր, ծառայող և աշխատող շուն։ Այս ցեղատեսակը դիմացկուն է, հասկացող և ուժեղ։ ԿՄՖ չափանիշների համաձայն ռոթվայլերն անչար է, հակված է լինել հանգիստ, շատ նվիրված է, ենթարկվող, աշխատասեր։ Արտաքնապես ահեղ է և հզոր։ Բնավորությամբ ինքնավստահ է, հակամետ և անվախ։Ռոթվայլերների վտանգավոր վարքի հիմնական պատճառներն են անպատասխանատու խնամարկությունը, գազազեցնելը, արհամարհանքը և սոցիալիզացիայի ու վարժեցվածության պակասը։Ռոթվայլերները սիրում են իրենց տերերին և կարող են նույնիսկ ծիծաղելի վարք դրսևորել ընտանիքի անդամների և ընկերների հետ շփման ժամանակ։ Սակայն, ցեղատեսակի շները շատ պաշտպանողական են սեփական տարածքի նկատմամբ և մոտ չեն թողնում այն մարդկանց, ում լավ չեն ճանաչում։Ռոթվայլերները համեմատաբար առողջ ցեղատեսակ են, առանց լուրջ հիվանդությունների։ Սակայն, ինչպես շատ խոշոր ցեղատեսակներ, այպես էլ ռոթվայլերները ենթակա են սրտամկանի և կոնքաթասի ու անրակների ոսկրային արատների ռիսկի։ նրանց պետք է անընդհատ մարզել։ Գիրության ամենավտանգավոր հետևանքները կարող են լինել շատ լուրջ։ Ռոթվայլերների կյանքի միջին տևողությունը 8-10 տարի է։Ռոթվայլերները բնականից հակված են դեպի խմբահավաքումը և վերահսկելու ուժեղ ցանկություն ունեն։ Նրանք շատ լավ են օգտագործում իրենց վախեցնելու ունակությունը։ 1931 թ.-ին ցեղատեսակը ճանաչվեց Շնաբույծների ամերիկյան ակումբի կողմից։ 1990-ականների կեսերին ռոթվայլերն ամենաշատ գրանցված ցեղատեսակն էր ԱՄՆ-ում։2008 թ. կատարված մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ իրենց տերերի և ուրիշ շների նկատմամբ հարձակումներով (կծելը և կծելու փորձերը) ցեղատեսակի շները միջին վտանգավորություն ունեն, այնինչ` օտար մարդկանց հանդեպ ագրեսիվության աստիճանը բարձր է։ Դա կապված է նրանց տարածք հսկելու բնազդի հետ։

Рубрика: Հաշվետվություն, Միջին դպրոց, Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա. հաշվետվություն

Մենք առաջին ուսումնական շրջանում եղել ենք Հասմիկ Գրիգորյանի խմբից, այնտեղ մենք նկարում էինք և նախշերով նկարներ էինք պատրաստում: Մենք երկրորդ ուսումնական շրջանում ունեցել ենք տեխնոլոգիայի երկու խումբ: Առաջին խումբը աշխատել է բակում, բակի խնամքով, իսկ մյուս խումբը աշխատում էր խոհանոցում, տարբեր բաներ է պատրաստում և վաճառում: Մենք պատրաստում էինք ` մոխիտո, գլասե, շաքարաքլոր և փքաբլիթներ:

Рубрика: Տեխնոլոգիա

photo_2018-12-17_18-23-12.jpg

Մենք տեխնոլոգիայի դասին պատրաստեցինք դիմանկարներ: Առաջինը թղթի վրա  հասարակ մատիտով գծեցին, իսկ հետո գուաշով ներկեցինք : Այդ ամեն ինչը անելուց հետո ես շորի վրա կպցրեցի լոբի և մակարոն, իսկ մազերին՝ կապույտ և կանաչ թելեր: