Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։

 Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։

Рубрика: Աշխարհագրություն

Առաջադրանքներ

Առաջադրանք 1

  1. Աշխարհի ամենաբարձր 10 լեռնագագաթները՝ նաև նշելով գտնվելու վայրը

Էվերեստ 8848 մետր, գտնվում է Նեպալում։

Գագաթ Գոդվին Օստեն, Չոգորի 8614 մետր, գտնվում է Հնդկաստանում։

Լհոտսե 8516 մետր, գտնվում է Նեպալում։

Մակալու 8485 մետր, գտնվում է Նեպոլում։

 Չո Օյու 8201 մետր, գտնվում է Նեպալում։

Դհաուլագիրի 8167 մետր, գտնվում է Նեպալում։

Մանասլու 8156 մետր, գտնվում է Նեպալում։

Կանչենջանգա 8486մետր, գտնվում է Հնդկաստանում:

Մակալու 8485 մետր, գտնվում է Նեպալում։

 Աննապուրնա 8091 մետր, գտնվում է Նեպալում:

  • Աշխարհի ամենաերկար 10 գետերը՝  նաև նշելով գտնվելու վայրը

Նեղոս, 6695կմ, գտնվում է Աֆրիկայում:
Ամազոն, 6400կմ գտնվում է Հարավային Ամերիկայում:
Յանցզի, 6300կմ գտնվում է Չինաստանում:
Միսսիսսիպպի, 5971կմ գտնվում է ԱՄՆ-ում:
Ենիսեյ, 5539կմ գտնվում է ՌԴ-ում, Մոնղոլիայում:
Հուանհե, 5464 գտնվում է Չինաստանում:
Իրտիշ, 5410կմ գտնվում է ՌԴ-ում, Չինաստանում, Ղազախստանում:
Río de la Plata, 4880կմ գտնվում է Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում:
Կոնգո, 4700կմ գտնվում է ԿԴՀ-ում, ԿԱՀ-ում, Անգոլայում, կոնգոյի Հանրապետությունում, Տանզանիայում , Կամերունում, Զամբիայում, Բուրունդիում, Ռուանդայում:
Amur, 4444կմ գտնվում է Մոնղոլիայում, Ռուսաստանում, Չինաստանում:

  • Աշխարհի  ամենամեծ 10 լճերը՝ նաև նշելով գտնվելու վայրը

Կասպից ծով, գտնվում է Ղազախստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Իրանում, Ադրբեջանում:
Վերին լիճ, գտնվում է ԱՄՆ-ում, Կանադայում:

Վիկտորիա, գտնվում է Ուգանդայում, Քենիայում, Տանզանիայում:
Հուրոն, գտնվում է ԱՄՆ-ում, Կանադայում:
Միչիգան, գտնվում է ԱՄՆ-ում:
Տանգանիկա, գտնվում է Բուրունդիայում, Տանզանիայում, Զամբիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Բայկալ, գտնվում է Ռուսաստանում:
Մեծ Արջի լիճ, գտնվում է Կանադայում:
Նյասա, գտնվում է Մայավիում, Մոզամբիկում, Տանզանիայում:
Ստրուկների Մեծ Լիճ, գտնվում է Կանադայում:

  • Աշխարհի ամենախորը 5 լճերը՝ նաև նշելով գտնվելու վայրը

Բայկալ, գտնվում է Ռուսաստանում:
Տանգանիկա, գտնվում է Տանզանիայում, Կոնգոյում, Բուրունդիում, Զամբիայում
Կասպից Ծով, գտնվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում:
Սան Մարտին, գտնվում է Արգենտինայում, Չիլիում:
Նյասա լիճ, գտնվում է Մոզամբիկում, Տանզանիայում, Մալավիում:

  • Աշխարհի ամենաբարձր 5 լճերը՝ նշելով գտնվելու վայրը

Titikaka-Պերու, Բոլիվիա
Pumoyong – Չինաստան
Senguul – Մոնղոլիա
Namtso – Չինաստան
Sheosar Lake – Պակիստան

  • Աշխարհի ամենախորը օվկիանոսային իջվածքները՝ 3 հատ՝ նշելով նաև որ օվկիանոսում են

Առաջադրանք 2

  1. Երկաթի արտադրությամբ առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Ավստրալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան:

  1. Ոսկի արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Ռուսաստան, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա:

  1. Ածուխ արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Ինդոնեզիա:

  1. Նավթ արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Կանադա, Չինաստան:

  1. Նավթ ներմուծող առաջատար երկրները՝ 5 երկիր

ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա:

  1. Նավթ արտահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Իրաք, Կանադա, ԱՄԷ:

  1. Ալյումին արտադրող առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Կանադա, ԱՄԷ:

Առաջադրանք 3

  1. Դուրս գրել բոլոր բացարձակ միապետությունները
  2. Դուրս գրել բոլոր սահմանադրական միապետությունները
  3. Աշխարհի ամենամեծ 15 պետությունը՝ տարածքի մեծությամբ
  4. Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող 15 պետություն
  5. Դաշնային կառավարման ձև ունեցող 20 երկիր

Առաջադրանք 4

  1. Խոզաբուծությամբ առաջատար 5 երկիր
  2. Ոչխարաբուծությամբ առաջատար 5 երկիր
  3. Տավարաբուծությումաբ առաջատար 5 երկիր
  4. Բրնձի մշակման առաջատար երկրները
  5. Թեյի մշակման առաջատար երկրները
Рубрика: Կենսաբանություն

Սիմբիոզ և սիմբիոզի տեսակները

Սիմբիոզ անվանում են երկու կամ ավելի օրգանիզմների միջև փակ փոխազդեցությունը։ Ընդհանրապես այդ փոխհարաբերությունները լինում են երկարատև։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Ընդհանուր առմամբ տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։ Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատի միջոցով ծաղիկների փոշոտումը, որի երկու օրգանիզմներն էլ փոխշահավետ կապ են հաստատում։

Սիմբիոզի տեսակներն են՝Կոոպերացիա՝ դրա ժամանակ երկու օրգանիզմներն էլ փողշահավետ օգուտ են ստանում։

Կոմենսալիզմ` Կոմենսալիզմի ժամանակ երկու փոխազդող օրգանիզմներից միայն մեկն է օգուտ ստանում, բայց մյուս տեսակի համար այդ փոխազդեցությունն անտարբեր է։

Ամենսիալիզմ՝ Մի տեսակը ճնշում է մյուսին, բայց դա չի կրում բացասական ազդեցություն օրգանիզմի համար։

Պրոկտոկոոպերացիա՝ տեսակները օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց այդ փոխազդեցության։

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

ՀՀ հռչակումը

Մայիսյան հերոսամարտերը հայկական անկախ պետականության համար իրական նախադրյալներ ստեղծեցին։ Հայաստանի անկախության հարցը մայիսի 28-ին Թիֆլիսում քննարկվեց Հայոց կենտրոնական ազգային խորհրդում։ Այդ օրը պատասխան էր տրվելու Բաթումում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագրին։ Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Արդեն որպես անկախ պետությունՀայաստանը պատվիրակություն ուղարկեց Բաթումթուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։ Այսպիսով ` Հայաստանի Հանրապետության հռչակման օրըմայիսի 28-ըմտավ ազգային տոնացույցի մեջև ամենակարևորըվերականգնվեց անկախ պետականությունը։ 

Բաթումի պայմանագիրը

1918թհունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայթուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էինԹուրքիային էին անցնելու Արևելյան Հայաստանի շատ տարածքներՀայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորքերկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային։ Պայմանագիրը գործեց մի քանի ամիս։ 

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում 

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։ 

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ 

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։ 

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։ 

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից Միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Այսպիսի անարդարացի պայմանագրի ստորագրումով և կատարած զիջումներով Ռուսաստանը ձգտում էր Թուրքիային պահել հակաիմպերիալիստական ճամբարում, ձախողել թուրք-անգլիական մերձեցումը։ Բացի այդ, Ռուսաստանը հույսեր ուներ, որ Թուրքիայի միջոցով հեղափոխությունը կտարածվի Արևելքում։ Բոլոր պարագաներում ոտնահարվեցին և անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Միջազգային հեղափոխությունը տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, իսկ հայ ժողովրդի շահերի զոհաբերումը դարձավ տևական փաստ։

Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առանձին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։

Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։

Կարսի Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։

Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։

Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել։

Рубрика: Կենսաբանություն

Գիշատչություն, մակաբուծություն 

Գիշատիչը հարաբերություն է, որի ժամանակ մի օրգանիզմ (գիշատիչ) բռնում, սպանում և սպառում է մեկ այլ օրգանիզմ (որս) սննդի համար: Գիշատիչը առանցքային էկոլոգիական գործընթաց է, որն ազդում է ինչպես գիշատիչների, այնպես էլ որսի առատության, տարածման և վարքագծի վրա: Ահա գիշատիչի հիմնական հատկանիշները.

Գիշատիչը կարող է կարգավորել որսի պոպուլյացիաները՝ վերահսկելով նրանց թիվը: Երբ որսի պոպուլյացիաները մեծանում են, գիշատիչների պոպուլյացիաները կարող են աճել նաև ավելի մատչելի սննդի պատճառով: Ընդհակառակը, գիշատիչների բարձր ճնշումը կարող է սահմանափակել որսի պոպուլյացիաները:
Գիշատիչների և որսի ադապտացիաներ. Գիշատիչները մշակել են զանազան հարմարվողականություններ որսի և որսի համար, ինչպիսիք են քողարկումը, արագությունը, ճարպկությունը և որսի մասնագիտացված տեխնիկան (օրինակ՝ առյուծների նման գիշատիչների դարանակալում): Կերի տեսակները, իրենց հերթին, զարգացրել են պաշտպանական միջոցներ, ինչպիսիք են քողարկումը, նախազգուշական երանգավորումը (ապոսեմատիզմ), քիմիական պաշտպանությունը (տոքսինները) և վարքագծային հարմարվողականությունները (օրինակ՝ փախչելը, թաքնվելը կամ նախիրների ձևավորումը):
Ազդեցությունը համայնքի կառուցվածքի վրա. Գիշատիչը ազդում է էկոլոգիական համայնքների կառուցվածքի վրա՝ ձևավորելով տեսակների կազմը և առատությունը: Գիշատիչները կարող են վերևից վար վերահսկողություն իրականացնել սննդային ցանցերի վրա՝ ազդելով էկոհամակարգերում էներգիայի և սննդանյութերի բաշխման վրա:
Մակաբուծություն
Մակաբուծությունը սիմբիոտիկ հարաբերությունների տեսակ է, որտեղ մի օրգանիզմ (մակաբույծ) շահում է մեկ այլ օրգանիզմի (հյուրընկալողի) հաշվին, որը սովորաբար վնասվում է, բայց սովորաբար ուղղակիորեն չի սպանվում: Մակաբույծները սնուցում և/կամ ապաստան են ստանում հյուրընկալից: Պարազիտիզմի հիմնական ասպեկտները ներառում են.

Մակաբույծների տեսակները. Մակաբույծները կարող են լինել ներքին (էնդոպարազիտներ) կամ արտաքին (էկտոպարազիտներ) և կարող են ապրել հյուրընկալողի մարմնի վրա կամ ներսում:
Մակաբույծների օրինակներ են երիզորդները, տիզերը, լուները և մզամուրճը նման մակաբույծ բույսերը:
Ազդեցություններ տանտերերի վրա. մակաբույծները կարող են մի շարք հետևանքներ առաջացնել իրենց հյուրընկալողների վրա՝ մեղմ անհարմարությունից մինչև ծանր հիվանդություն և նույնիսկ մահ: Այս ազդեցությունները կարող են ազդել հյուրընկալող բնակչության ֆիզիկական պատրաստվածության և վարքագծի վրա:
Համատեղ էվոլյուցիա. տանտերերն ու մակաբույծները հաճախ համատեղ են զարգանում, ընդ որում հյուրընկալողները զարգացնում են պաշտպանություն մակաբույծների և մակաբույծների դեմ՝ զարգացնելով հյուրընկալող պաշտպանությունից խուսափելու ուղիները: Այս էվոլյուցիոն «սպառազինությունների մրցավազքը» ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել բարդ փոխազդեցությունների և հարմարվողականությունների:
Մակաբուծություն. Որոշ մակաբույծներ, որոնք հայտնի են որպես պարազիտոիդներ, ի վերջո սպանում են իրենց հյուրընկալողներին: Օրինակ, որոշ կրետներ ձվեր են դնում հյուրընկալող միջատների ներսում, և զարգացող թրթուրները ուտում են հյուրընկալողին ներսից:
Կարևորությունը և ազդեցությունները
Ե՛վ գիշատությունը, և՛ մակաբուծությունը կարևոր էկոլոգիական գործընթացներ են, որոնք զգալի ազդեցություն ունեն էկոհամակարգերի վրա.

Նրանք կարգավորում են որսի և հյուրընկալող տեսակների պոպուլյացիաները՝ ազդելով կենսաբազմազանության և համայնքի կառուցվածքի վրա:
Նրանք կարող են ազդել փոխազդող տեսակների վարքի, ֆիզիոլոգիայի և էվոլյուցիայի վրա:
Դրանք նպաստում են էկոհամակարգերի ներսում սննդանյութերի ցիկլային և էներգիայի հոսքին:
Այս փոխազդեցությունների ուսումնասիրությունը մեծացնում է էկոլոգիական դինամիկայի մեր ըմբռնումը և տեղեկացնում է պահպանման և կառավարման ջանքերի մասին: Եթե ունեք լրացուցիչ հարցեր կամ ցանկանում եք ուսումնասիրել գիշատության և մակաբուծության կոնկրետ օրինակներ կամ ասպեկտներ, ազատ զգալ հարցրեք: Եկեք շարունակենք այս հետաքրքրաշարժ էկոլոգիական փոխազդեցությունների մեր ուսումնասիրությունը:

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտությու

Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Պերճ Պռոշյանի ջանքերով 1864թ. Շուշիում և 1866թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ։ Դրանք մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում։ 1874թ. կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան, որը հոգևորականներ էր պատրաստում, և դարձավ հայագիտական խոշոր կենտրոն: Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881թ. բացված Սանասարյան վարժարանն էր։ Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում, մասնավորապես Լայպցիգի համալսարանում:

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ: Հայագիտությունը 19-րդ դարի կեսերից բուռն զարգացում ունեցավ: Հայոց լեզվի, գրականության, պատմության, Հայաստանի աշխարհագրության հետազոտության ասպարեզում բեղմնավոր գործունեություն ծավալեցին հայ և օտարերկրացի գիտնականներ։ Հայերենի ուսումնասիրության ճյուղը զարգացավ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության շնորհիվ: Նշանավոր մարդիկ էին Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինը, Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը, պատմագիտության մեծավաստակ դեմքերից, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ներկայացնող «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրության հեղինակ Անտոն Գարագաշյանը և այլք։ Հայ գիտնականների այս փայլուն սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց բեղուն գործունեությունը շարունակեցին նաև Հայոց պատմության նորագույն շրջանում:

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ: Հայկական մշակույթին փառք ու ճանաչում բերեցին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սան Գևորգ Բաշինջաղյանը, որը հայտնի է իր բնանկարներով՝ «Դեպի Արագած տանող ճանապարհը», «Արարատ» և այլն։ Հայտնի նկարիչներ էին Մարտիրոս Սարյանը, Վարդգես Սուրենյանցը և ուրիշներ: Նշանավոր է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը: Նոր շրջանի հայ քանդակագործության հիմնադիրներից է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, պոլսահայ վարպետ Երվանդ Ոսկանը։ Շոշափելի է նաև քանդակագործ Անդրեաս Տեր-Մարությանի ներդրումը:

ԹԱՏՐՈՆԸ: 1861թ. Կ․ Պոլսում Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ կազմվում է մշտական թատերական խումբ, որը հայտնի է «Արևելյան թատրոն» անունով: 1868թ. Կ. Պոլսում Հակոբ Վարդովյանի գլխավորությամբ ստեղծվում է նոր թատերական կազմակերպություն, որը հանդես էր գալիս հայերեն և թուրքերեն ներկայացումներով: Հայտնի պոլսահայ դերասաններ էին Պետրոս Ադամյանը և Սիրանույնշը։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ։ Հայ օպերային արվեստի հիմնադիրը Տիգրան Չուխաճյանն էր, ով գրել է «Արշակ Բ» օպերան (1868թ.): Արևելահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր Քրիստափոր Կարա-Մուրզան: Ստեղծվեց հայ աշուղական ազգային դպրոցը Ջիվանու (Սերովբե Լևոնյան) գլխավորությամբ: Հանճարեղ Կոմիտասը զբաղվել է հայ ժողովրդական և հոգևոր երգերի հետազոտությամբ և ժողովրդականացմամբ: Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա) օպերան 1912թ. բեմադրվեց Ալեքսանդրապոլում:

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

1918 թվականի գարնանը թուրքրեը 50 հազարանոց զորքը կենտրոնացրել էին Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին գրավել Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Ղազաստան և Հյուսիսային Իրան:Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15_ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական զորքի մի խումբ Ալեքսանդապոլից գնաց Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը Վանաձոր: Հայկական ազգային զորամասերը չէին կարող երկարատև դիմադրություն ցույց տալ:Ստեղծվեց Երևանյան զորախումբը Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ:Մայիսի 21-ին թուրքական ուժերը գրավեցին Սարդարապատը: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամատը: Հայկական զինուժը վերադարձրեց թշնամու կողմից գրաված Սարդարապատը:Սարդարապատի ճակատամարտին զուգընթաց ահեղ մարտեր էին գնում Բաշ-Ապարանում և Վանաձորում: Մայիսի 22-ին թուրքական մի զորք, գրավելով Սպիտակը շարժվեց դեպի Բաշ-Ապարան ցանկանալով գրավել Երևանը: Հայկական զորամասը Դրոյի ղեկավարության կասեցրեց թուրքերի առաջընթացը:Մայիսի 24-28 ահեղ մարտեր տեղի ունեցան Վանաձորում: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Թշնամին ի վերջո գրավեց Վանաձորը և շարժվեց առաջ:Մայիսյան հերոսամատը ամբողջ հայ ժողովրդի ազգային միասնականության հաղթանակն էր:

Рубрика: Գրականություն

Գրականության դերը մարդու կյանքում

Մեծ է գրականության դերը մեր կյանքում։ Այն իր մեջ ներառում է մի շարք ժանրեր ՝ վեպ, վիպակ, նովել, նորավեպ, քննարական բանաստեղծություն, պոեմ։ Որ ժանրով էլ, որ գրողը ստեղծագործի, բոլոր ստեղծագործությունների հիմքում մարդն է՝ իրեն բնորոշ վատ ու լավ կողմերով։ Ծանոթանալով յուրաքանչյուր հերոսի՝ ամեն մեկից վերցնում ենք այն բնավորության գծերն ու արարքները որոնք մոտ են մեր սրտին և ընդունելի։ Նրանցով ենք դաստիարակվում և մտովի ստեղծում մեր սիրելի իդեալը։ Գրականությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է մեր կյանքի ուղեկիցը, որովհետրև արտացոլում է մեր անցյալը, ներկան և ապագան։ Չլիներ գրականությունը մենք տեղեկացված չէինք լինի մեր անցյալի արյունալի, ինչպես նաև հերոսական էջերին։

Սիրենք ու պահպանենք մեր մայրենին, որովհետև այն մեր ազգի գոյության հիմքն է։