Рубрика: Գրականություն

Գրականության դերը մարդու կյանքում

Մեծ է գրականության դերը մեր կյանքում։ Այն իր մեջ ներառում է մի շարք ժանրեր ՝ վեպ, վիպակ, նովել, նորավեպ, քննարական բանաստեղծություն, պոեմ։ Որ ժանրով էլ, որ գրողը ստեղծագործի, բոլոր ստեղծագործությունների հիմքում մարդն է՝ իրեն բնորոշ վատ ու լավ կողմերով։ Ծանոթանալով յուրաքանչյուր հերոսի՝ ամեն մեկից վերցնում ենք այն բնավորության գծերն ու արարքները որոնք մոտ են մեր սրտին և ընդունելի։ Նրանցով ենք դաստիարակվում և մտովի ստեղծում մեր սիրելի իդեալը։ Գրականությունը բոլոր ժամանակներում եղել և մնում է մեր կյանքի ուղեկիցը, որովհետրև արտացոլում է մեր անցյալը, ներկան և ապագան։ Չլիներ գրականությունը մենք տեղեկացված չէինք լինի մեր անցյալի արյունալի, ինչպես նաև հերոսական էջերին։

Սիրենք ու պահպանենք մեր մայրենին, որովհետև այն մեր ազգի գոյության հիմքն է։

Рубрика: Գրականություն

Գարունը գրականության մեջ և արվեստում

«Նշենու ծաղկած ճյուղեր» (Վինսենթ վան Գոգ)

1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը գրեց Վինսենթին իրենց որդու ծնունդի կապակցությամբ, որին անվանել են Վինսենթ Վիլլեմ ի պատիվ հորեղբոր։ Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել իր փոքրիկ եղբորը։ Վինսենթի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը։ Դրա համար էլ կտավի սյուժեում ընտրվեց նշենու ճյուղեր, քանի որ դրանք շատ վաղ են սկսում ծաղկել և խորհրդանշում են գարնան ու նոր կյանքի խորհրդանիշեր։

Ու նա սկսեց աշխատել կտավի վրա բավականին գերլարված վիճակում և նույնիսկ հուզմունքի պատճառով նյարդային ցնցումների մեջ էր ընկնում։

Ծաղկած ծառերը հաճախակի են հանդիպում նկարչի կտավներում։ Սակայն «Նշենու ծաղկած ճյուղեր» նկարը արտասովոր է Վինսենթ վան Գոգի արվեստում։ Թվում է, թե ճյուղերը լողում են երկնաթույր երկնքի ֆոնին. այստեղ փիրուզագույն երանգավորում կա։ Սակայն երկինքը պարզ չէ. կամ դիտողը տեսնում է ծառի հատվածը, կամ էլ ճյուղերը դրված են սկահակի մեջ, ինչպես ավելի վաղ ստեղծված նկարներում։ Նկարի գրեթե ամբողջ տարածությունը լցված է ճյուղերով, որոնք ընդգծված են սև ուրվագծերով։ 

«Քահանայի գարնանային այգին Նյուենենում» (Վինսենթ վան Գոգ)

«Ապրիլյան բնապատկեր» (Մարտիրոս Սարյան)

«Մայիսյան ծաղիկներ», 1947 թ․ (Մարտիրոս Սարյան)

Գարնանային բանաստեղծություններ

Հ.Սահյան-Գարուն է գալիս…

Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս…
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,

Գարուն է գալիս…
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:

Վ.Տերյան-Գարուն

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Գարուն

Զուգված, զարդարված
Թավիշ կանաչով,
Ցոլում է դաշտը
Ոսկե ճաճանչով:
Սիրուն մայիսը
Գոհար է մաղել,
Ծաղկանց թերթերը
Շողել ու շաղել:

Հազար տեսակի
Թռչուն է երգում.
Ալ-կանաչ դաշտը
Զընգում, զրընգում:

Հ.Սահյան-Ծաղիկները

-Ո՞ւր գնացին ծաղիկները:
-Սուս, քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կտանի:

«Ելեք, կասի, իմ մանուկներ».
Ու հենց նրանք իմանան,
Դուրս կհանեն գլխիկները,
Աչիկները կբանան:

Рубрика: Գրականություն

<<Մթնշաղի անուրջներ>>ժողովածուի անծանոթ բառերի բառարան

Էլեգիա

Մեռնում է օրը։

Իջավ թափանցիկ

Մութի մանվածը դաշտերի վրա.

Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,Անտրտունջ նինջը մահացող օրվա…

Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ

Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,Թախիծս խաղաղ անուրջի նման.

Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.

Մութը տնից տուն էր մտնում.

Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես

Իր լույս երգով ժպտում էր մեզ.Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,Հայտնվեցիր պայծառ-անձայն.

Անջատվեցինք համր ու հանդարտ,Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Երգ

Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.

Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…

Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշողԱրդյոք կապրե՞ս…Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.Արդյոք կըզգա՞ս…

ՀՐԱԺԵՇՏ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,Լուռ ու տխուր,Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,Անժամանակ

Ծաղկից ընկած թերթի նըման։Դու գնում ես՝ չգիտեմ ուր,Սրտակըտուր

Լացըդ պահած իմ հայացքից։Ես գնում եմ լուռ անտրտում,Բայց իմ սրտում

Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

ՑՆՈՐՔ

Նա ուներ խորունկ երկնագույն աչքեր,Քնքուշ ու տրտում, որպես իրիկուն.

Նա մի անծանոթ երկրի աղջիկ էր,Որ աղոթքի պես ապրեց իմ հոգում։

Նրա ժպիտը մեղմ էր ու դողդոջ,Որպես լուսնյակի ժպիտը տխուր.Նա չուներ խոցող թովչանքը կնոջ.—Նա մոտենում էր որպես քաղցր քույր…

Իմ հուշերի մեջ ամենից պայծառ,Իմ լքված սրտի լուսե հանգրվան,Քո՛ւյր իմ, դու չըկաս, քո՛ւյր իմ դու մեռար,Ու քեզ հետ հոգուս լույսերը մեռան…

Բառարան

Մանված-խճճված
Անտրտունջ-անգանգատ
Խոկ-մտածմունք,միտք
Համրաքայլ-դանդաղափայլ
ամոքել-մեղմացնոլ
Բեզարել-ձանձրանալ, հոգնել
Աստեղաշող- աստղաշող
Սրտակտուր -սրտաճմլիկ
Անտրտում-վիշտ չունեցող
Խորունկ-խոր
Դողդոջ-դող
Թովչանք-հրապուրանք

Рубрика: Գրականություն

Մուշեղ Գալշոյանի կյանքը

Մուշեղ Գալշոյանը (1933 – 1980) ծնվել է ու մեծացել Հայաստանի Թալինի շրջանում, բայց նրա մեջ մինչև կյանքի վերջը շատ ուժեղ մնաց սասունցի լինելու գիտակցությունը։ Նրա ծնողները սասունցի փախստականներ էին, որոնք Արևելյան Հայաստան հասնելով՝ բնակության վայր ընտրեցին Թալինը։ Հայրը կորցրել էր առաջին ընտանիքը կոտորածների ժամանակ։ Սովորել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում, աշխատել մասնագիտությամբ, ապա դարձել լրագրող։Ձորի Միրոն սասունցի փախստական է, որը կորցրել է ընտանիքը, բոլորի հետ հասել Թալին և տուն կառուցել։ Բայց նրա կառուցած տունը նայում է գյուղի հակառակ կողմը։ Միրոն խռոված է աշխարհից այն ամենի համար, որ կատարվեց իրենց հետ։ Աշխարհը չուզեց նրանց պաշտպանել, իսկ իրենք չկարողացան պաշտպանվել։ Նրա ստեղծած կերպարները իսկական Սասնա ծռեր են, որոնք չեն համակերպվում մարդկային պայմանականությունների հետ, միշտ ձգտում են դեպի ակունքները, դեպի բնականը, մարդկային անխաթար, բնական հարաբերությունները և միշտ մտածում են այն մասին, թե ինչու չկարողացան պահել իրենց հայրենիքը, իրենց դրախտային Սասունը։Գալշոյանը լավ պատմող էր, հետպատերազմյան հայ արձակի լավագույն պատմողներից մեկը։Հիշատակված պատմվածքները մտնում են «Մարութա սարի ամպերը» շարքի մեջ, որը Գալշոյանի լավագույն գործը եղավ։ Եվ դրանց մեջ լավագույններից մեկը, թերևս լավագույնը, «Դավոն» պատմվածքն է։ Դավոն ևս սասունցի փախստական է։ Եղել է զորավար Անդրանիկի բանակում, նրա լավագույն զինվորներից մեկը։ Բայց երբեմն չի հնազանդվել նաև Զորավարին։ Ու մի անգամ Անդրանիկը նրան նույնիսկ մահվան է դատապարտել, բայց Դավոն մնացել է նույն համառ, իր սկզբունքներին հավատարիմ սասունցին։ Ու մեռնելու պահին նա հիշում է իր ամբողջ կյանքը, իր ընկերներին, և շարունակում է իր վեճը աշխարհի ու մարդկանց հետ։Պատմվածքին յուրահատուկ գրավչություն է տալիս սասունցիների բարբառը, որ Գալշոյանը հրաշալի գիտեր և վարպետորեն վերստեղծում է այս պատմվածքում։Մուշեղ Գալշոյանը մահացավ 1980-ին, հրացանի պատահական կրակոցից, հայրենի դաշտում։ Այդ կրակոցը շատ նման էր այն կրակոցին, որից սպանվեց իր հերոսներից մեկը՝ հովիվ Առաքելը:

Рубрика: Գրականություն

Տերյանական օրեր

Մթնշաղի անուրջներ

Մթնշաղի անուրջներ, Վահան Տերյանի ստեղծագործությունների առաջին տպագիր ժողովածուն։ Լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում։ Ժողովածուն շատ ջերմ է ընդունվել թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից։

Գիշեր և հուշեր

«Գիշեր և հուշեր», Վահան Տերյանի բանաստեղծական շարքը։ Գրել է 1908-1911 թվականներին։ Ընդգրկում է 41 բանաստեղծություն։ Այս շարքը սկսվում է կյանքում սեփական տեղը գտնելու անորոշությամբ։ Մուտքը հիշեցնում է Դանթե Ալիգիերիի «Դժոխքը»։

Ոսկի հեքիաթ

«Ոսկի հեքիաթ», շարքը Վահան Տերյանը գրել է 1908-1911 թվականներին՝ «Գիշեր և հուշերին» զուգահեռ։ Այս շարքն ընդգրկում է 50 բանաստեղծություն։ Եվ ահա Տերյանը հուշերից ու անուրջներից մտնում է հոգու լուսավոր աշխարհ։

Երկիր Նաիրի

«Երկիր Նաիրի», շարքը Վահան Տերյանը գրել է 1913-1916 թվականներին։ Այս շարքի գործերի մեծ մասը տպագրվել է մամուլում։ Այս շարքում նկարագրվում են բանաստեղծի հայրենասիրական ապրումները։ Շարքը կոչել է «Երկիր Նաիրի» ի պատիվ Հայաստանի հնագույն անվանումներից մեկի։ Վահան Տերյանը եղել է ճշմարիտ հայրենասեր։ 1910-ական թվականներին՝ Առաջին աշխարհամարտի սկզբին, 1915 թվականին, երբ Թուրքիան Հայաստանում իրականացրեց Մեծ եղեռնը, Տերյանը կանգնեց իր ժողովրդի կողքին և գրեց նրանց ցավի ու ապրումների մասին։ «Օ՜, հայրենիք դառն ու անուշ»,- ասում է նա խոնարհվելով իր ժողովրդի սրբազան հիշատակի առջև։ Տերյանը հավատում էր Հայաստանի հարությանը և այդ պատճառով էլ օգտագործել է եգիպտական բուրգերի և Փյունիկի խորհրդանիշները. բուրգերն անգամ փոշի կդառնան, իսկ Փյունիկը կհառնի։ Իսկ նրա հույսերի բարձրագույն խորհրդանշանը Արարատ լեռն է, որը հավատ է ներշնչում։ Հենց այս շարքում է, որ միավորվում են բանաստեղծի ճակատագիրը և երկրի բախտը։

Կատվի դրախտ

«Կատվի դրախտ», շարքը Վահան Տերյանը գրել է 1916-1917 թվականներին։ Տերյանը երկրպագեց կնոջը, փառաբանեց, բայց և, ճանաչելով նրա էությունը, փոխեց իր վերաբերմունքը։ Այստեղ բանաստեղծը մեծատառ Դուք-ով, Ձեր-ով, Ձեզ-ով, Տիկին-ով յուրովի շարունակում է մեծարել նախկին ցնորք աղջկան, բայց այդ մեծարանքի մեջ կա սառը տարածություն, ինչը հաղորդակցության անմիջականությունը վերածում է սիրո հանդիսավոր ծիսակատարության։ Կինը կորցրել է իր առաջին սիրուն, իսկ հիմա սիրային հրապույրների մեջ է։

Рубрика: Միջին դպրոց, Գրականություն

Ակսել Բակունցի «Սպիտակ ձին»

1,Առանձնացրո՛ւ անհասկանալի բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։ 

  1. Համառոտ ներկայացրո՛ւ գյուղացիների զրույցները։ 
    Գյուղացիները զրուցում էին պատերազմի մասին, նաև իրենց ձիերի մասին և ոչ ոք չէին ուզում տանեին իրենց ձիերին։

  1. Առանձնացրո՛ւ սպիտակ ձիու նկարագրության հատվածը։ 
    Հեռվից խաղալով և խայտալով վազում էր սպիտակ ձին, քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Փոշի չէր բարձրանում գետնից և թվում էր, թե ձիու արագավազ ոտները չեն դիպչում գետնին, և պայտերը զրնգում են օդի մեջ։ Արևը դեմից էր և արևը ոսկևորել էր ձիու մարմար ճակատը, արծաթաձույլ ասպանդակները և պողպատյա սանձը։

  1. Գրի՛ր քո կարծիքը Սիմոնի արարքի վերաբերյալ։
    Իմ կարծիքով Սիմոնի արարքը սխալ էր, բայց նա դա միայն արել է, որովհետև շատ էր սիրում իր ձիուն և չեր ուզում նրան կորցնել։ Սիմոնի արարքը շատ դժվար էր, որովհեև նա նույնպես ցավ էր զգում: Իսկ ձին զգում էր դավաճանություն Սիմոնի կողմից:
Рубрика: Միջին դպրոց, Գրականություն

 Ակսել Բակունցի «Սպիտակ ձին » 

Ինչպես ես հասկանում «քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» և  «ծայրը ծայրին հասցնել» արտահայտությունները :

«քարի նման հոգսը ծանրացել էր նրա սրտին» նշանակում է, որ շատ ու տանջալից է հոգսը:

«Ծայրը ծայրին հասցնել» նշանակում է մի կերպ հասցնել:

Рубрика: Միջին դպրոց, Գրականություն

Մարտ ամսվա հաշվետվություն

Գրականություն․ տեղադրե՛ք առաջադրանքների հղումները․

  • Փոքրիկ դրախտ

  • Ռիչարդ Բախ․ բանաստեղծություններ