Рубрика: Նախագծեր, Քիմիա, Քիմիա 9

Առանց ջրի կյանք չկա

Հունական փիլիսոփայության հայր Հերակլիտն ասել է. «Ջուրն ամեն ինչի աղբյուրն է Տիեզերքում»։ Ամեն ինչ սկսվում է ջրից։ Ջուրը Երկիր Մոլորակի ամենատարածված և ամենաանհրաժեշտ նյութն է և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքն է տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։  Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։

Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։ Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային: Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

Рубрика: Նախագծեր, Քիմիա, Քիմիա 9

Էկոտուր 2024

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…

էլեկտրաէներգիա, վառելիք, էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր կենսական միջավայր։

  • Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին

  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպի սկզբունքներն են՝ մարմնակրթությունը և սպորտը, հիգիենան։ Վատ սովորույթունները ՝ ծխախոտ, ալկոհոլ, այլ։ և սթրեսը ՝վախի զգացում, վատ մտքեր։ Սթրեսային իրավիճակներից պետք է դուրս գալ կատակով ու հումորով։

  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում

  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ

Էկոլոգիապես մաքուր սնունդը չպետք է պարունակի թունաքիմիկատներ, պեստիցիդներ, կայունացուցիչներ, գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր, պարարտանյութերի ավելցուկ։

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները

Օրգանոլեպտիկ հատկություններն են՝ գույնը, հոտը, համը։

  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Խմելու ջուրը պետք է լինի քաղցրահամ, թափանցիկ, չունենա հոտ, չպարունակի 100-ից ավելի ախտածին մանրէ մեծահասակների համար։ Ջրին դառնահամություն են տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը։

  • Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը
  • Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները  

Ջրի աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։

  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

Թորած ջուրը հանքային աղերից, տարբեր նյութերից և խառնուրդներից մաքրված ջուրն է։ Թորման ժամանակ հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում հեղուկ վիճակի։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։

Рубрика: Ճամբար, Նախագծեր

Ճապոնական խոհանոց

Ճապոնական խոհանոցը շատ հին է, և դա այն խոհանոցն է, որը հիմնականում այն հիմնված է բրնձի, ձկան, հավի և խոզի մսի վրա: Իհարկե, որոշ տեսակների մեջ ավելացվում են արիշտա, և բուրմունքներն ու համերը շատ տարբեր են, քան մենք սովոր ենք:

Օնիգիրին

Դա մի տեսակ է բրնձի սենդվիչ տարբեր միջուկներով. դա կարող է լինել հավի միս, խոզի միս, բանջարեղեն, թունա… Բրինձը սովորաբար համեմված է, և երբեմն լինում է ջրիմուռի թերթիկ, որը ծածկում է այն: Բրնձի գնդիկները կամ կլոր կամ եռանկյունաձև են:Նրանք միշտ վաճառվում են թարմ և էժան։

Ռամեն

Ենթադրվում է, որ այս ուտեստի արմատները չինական են, բայց մեր օրերում չկա մի ճապոնացի, ով չսիրի գերճապոնական դարձած այս ուտեստը։ Ռամենի բազմաթիվ տեսակներ կան, ոճերի, համերի, տարբեր բաղադրիչներից ընտրելու համար:

Սուշի

Ճապոնական տիպիկ ուտեստների ցանկում դուք չեք կարող զոհասեղան մատուցել սուշիին՝ դասական համադրությունը բրինձ և ձուկ. Կան շատ վայրեր, որտեղ դուք կարող եք սուշի ուտել, բայց երբ խոսքը վերաբերում է որոշակի փորձառությանը, լավագույնն է գնալ այդ ռեստորաններից մեկը:

Շաբու-շաբու

սա է շաբու շաբուն, ճաշատեսակը արգանակի և սոուսի մեջ խաշած մսի և բանջարեղենի բազմաթիվ կտորներով. Ծանր ուտեստ չէ, ընդհակառակը, միանգամայն առողջարար է իր մեջ պարունակվող բանջարեղենի քանակով։Շաբու շաբուն նաև շատ սոցիալական ճաշատեսակ է, քանի որ սովորական է հավաքվել կաթսայի շուրջը, որը շարունակում է եփ գալ ցածր ջերմության վրա՝ խոսելու և շփվելու ընթացքում:

Աղբյուր

Рубрика: Նախագծեր

Նախագիծ

Բնագավառ՝ ընկերությունների զարգացումը

Հեղինակներ՝ Մոնիկա Պողոսյան, Մարի Համբարչյան, Աստղիկ Ալեքսանյան, Տաթև Մամիկոնյան
Թեմա՝ ուսումնասիրում ենք ընկերությունների զարգացման նախադրյալները, ընկերությունների պատմությունը

Մասնակիցներ՝ Մոնիկա Պողոսյան, Մարի Համբարչյան, Աստղիկ Ալեքսանյան, Տաթև Մամիկոնյան և ավագ դպրոցի աշակերտներ

Ժամկետը՝ շուրջտարյա

Նպատակը՝

Քննարկել , թե ինչպես են զարգանում ընկերությունները տարիների ընթացքում
Կազմել դիագրամներ , որտեղ ցույց կտրվի թե ինչպես են բարձրանում և իջնում այդ ընկերության վաճառքները
Նաև նախագծի մեջ կարող ենք զարգացնել մեր օտար լեզվի իմացությունները կատարելով թարգամնություններ

Ընթացքը՝

Գտնել հետաքրքիր ինֆորմացիա
Թարգամնություն կատարել
Խմբագրել
Տեղադրել

Տեխնիկա և ծրագրեր՝

  • համակարգիչ
  • Canva կամ Power Piont
  • Cup Cut

Արդյունքը՝
Արդյունքում շաբաթվա կտրվածքով կտեղադրենք մեկական աշխատանք։

Քրիստիան Դիոռ

Рубрика: Ճամփորդություններ, Միջին դպրոց, Նախագծեր

Դեպի Լոռի

Մայիսի 5-7 ուղևորվում ենք Լոռու մարզի Գարգառ գյուղ։ Լոռի գնում եմ երկրորդ անգամ, գրեթե նույն նախագծով։

Ճամփորդության երթուղին`

Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Բազում-Գարգառ

Ճամփորդության նպատակը՝


.տեսնել-ուսումնասիրել բնապահպանական թեժ կետերը հյուսիսային Հայաստանում
.ճանաչողական, հայրենագիտական արշավ
.Կրթական փոխանակում՝ Մայիսյան հավաքի օրերի շրջանակում Գառգառի հիմնական դպրում ներկայացնում ենք սովորողի ուսումնական պլանը
.համագործակցության զարգացում դպրոցի հետ

Գիշերակացը՝ Երկրաբանի տուն

Ծրագիր

Օր առաջին

09.30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

11․00՝ առաջին կանգառ՝ Ապարանի Գնթունիկ

13․00՝ Վարդաբլուր, քայլք լճերով, տիտիկներ․․․

17։00՝ Գառգառ գյուղ, կացարան

Քայլք գյուղում

Ընթրիք

Խաղային գիշեր ճամբարում

Օր երկրորդ

8։00՝ վեր կաց, նախավարժանք

9։00՝ նախաճաշ

10։00՝ Հնեվանք, քայլք Արևաձագի ձոր

Բրդուճային ընդմիջում

17։00՝ վերադարձ Գառգառ

Հանգիստ

Ընթրիք

Ուրախ ճամբարային ժամանց

Օր երրորդ

11։00՝ համատեղ թթուդրիք դպրոցում

12։00՝ կացարանից դուրս ենք գալիս

14։00՝ Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի

15։ 30՝ կանգառ Գնթունիկում

18։00՝ վերադարձ Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Գարգառ գյուղ

Գարգառ հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ, գյուղ է Լոռու մարզում։ Այն հիմնադրվել է 1790-ական թվականներին։ Գարգառի ժողովրդի մեծ մասը 1915 թ. ջարդերի ժամանակ գաղթել է Արևմտյան Հայաստանից, հատկապես Մշո դաշտից։Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է։ Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով։ Գարգառ գյուղի Սուրբ Հովհաննեսի եկեղեցին կառուցվել է 1905-1907թթ:Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի



Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար է, որը կառուցվել է 1905-1907 թթ.։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 29-ին։Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր։

Рубрика: Հայոց լեզու, Միջին դպրոց, Նախագծեր

Նախագիծ

Տարածված լեզվական սխալներ — հետաքրքիր նկարների ստեղծում:

ուղղարկել-ուղարկել


ուղել-ուղղել


ամսեկան-ամսական


չե-չէ


Տաս-տասը


անձեռնոցիկ-անձեռոցիկ

ալանի-անալի

վոր-որ

վորովհոտև-որովհետև

աշխար-աշխարհ

բարեվ-բարև

վայրեջք-վայրէջք

Զեղջ-զեղչ