Рубрика: Նախագծեր, Քիմիա, Քիմիա 9

Առանց ջրի կյանք չկա

Հունական փիլիսոփայության հայր Հերակլիտն ասել է. «Ջուրն ամեն ինչի աղբյուրն է Տիեզերքում»։ Ամեն ինչ սկսվում է ջրից։ Ջուրը Երկիր Մոլորակի ամենատարածված և ամենաանհրաժեշտ նյութն է և կենդանի նյութի էվոլյուցիայի հիմքն է տիեզերքում։ Առանց ջրի հնարավոր չէ բույսերի, կենդանիների և մարդու գոյությունը։  Երկրի վրա ջուրը գոյություն ունի ոչ միայն օվկիանոսներում ու ծովերում։ Այն գոյություն ունի տարբեր ձևերով՝ գետերն ու լճերը, ճահիճները,  ամպերն ու մառախուղը, անձրևը, ձյունը և այլն։

Երկիր մոլորակի ջրի պաշարների հիմնական մասն ամբարված է սառցի տեսքով` սառցաշերտերում և սառցալեռներում։ Պինդ ջրով (ձյուն, սառույց) ծածկված է ցամաքի 20%-ը։ Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային: Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

Рубрика: Նախագծեր, Քիմիա, Քիմիա 9

Էկոտուր 2024

Ուղղորդող հարցեր.

  • Մարդկությանը հուզող ինչպիսի՞ էկոլոգիական  հիմնախնդիրներ  գիտեք, թվարկեք…

էլեկտրաէներգիա, վառելիք, էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր կենսական միջավայր։

  • Ի՞նչ կարծիք  ունեք կենսական  միջավայրի  մասին

  • Որո՞նք  են  առողջ ապրելակերպի սկզբունքները

Առողջ ապրելակերպի սկզբունքներն են՝ մարմնակրթությունը և սպորտը, հիգիենան։ Վատ սովորույթունները ՝ ծխախոտ, ալկոհոլ, այլ։ և սթրեսը ՝վախի զգացում, վատ մտքեր։ Սթրեսային իրավիճակներից պետք է դուրս գալ կատակով ու հումորով։

  • Ինչպիսի՞  թունավոր  նյութեր  կան  օդում, հողում և  ջրում

  • Ո՞րն է համարվում  էկոլոգիապես  մաքուր  սնունդ

Էկոլոգիապես մաքուր սնունդը չպետք է պարունակի թունաքիմիկատներ, պեստիցիդներ, կայունացուցիչներ, գենետիկորեն մոդիֆիկացված նյութեր, պարարտանյութերի ավելցուկ։

  • Որո՞նք են սննդանյութերի օրգանոլեպտիկ  հատկությունները

Օրգանոլեպտիկ հատկություններն են՝ գույնը, հոտը, համը։

  • Ի՞նչ  է  <<նիտրատային  աղետը>>
  • Ո՞րն է համարվում մաքուր խմելու ջուր

Խմելու ջուրը պետք է լինի քաղցրահամ, թափանցիկ, չունենա հոտ, չպարունակի 100-ից ավելի ախտածին մանրէ մեծահասակների համար։ Ջրին դառնահամություն են տալիս կալցիումական և մագնեզիումական աղերը։

  • Ի՞նչ վնասակար հատկություններ ունի քլորով հագեցած ջուրը
  • Որո՞նք  են  ջրի  ախտոտման  տեսակները  

Ջրի աղտոտման հիմնական տեսակներից են՝ ածխաջրածինները, մակերևույթային ջրերը, ստորգետնյա աղտոտումը, թթվածնի կլանիչները, մանրէաբանական աղտոտվածությունը, կախված նյութերով աղտոտվածությունը, ջրի քիմիական աղտոտումը, սննդային աղտոտվածությունը։

  • Ի՞նչ  է  թորած  ջուրը,  ինչպե՞ս  են  ստանում թորած ջուր:

Թորած ջուրը հանքային աղերից, տարբեր նյութերից և խառնուրդներից մաքրված ջուրն է։ Թորման ժամանակ հեղուկ ջուրն անցնում է գազային վիճակի, ապա կոնդենսանում հեղուկ վիճակի։ Թորած ջուրը պիտանի չէ խմելու համար։

Рубрика: Քիմիա, Քիմիա 9

Հալոգեններ

1. Ինչո՞վ են իրար նման և ինչո՞վ են միմյանցից տարբերվում հալոգենները:
Նմանություններ:
Հալոգենները 7րդ խմբի գլխավոր ենթախմբի տարրերն են: Հալոգենների ատոմներն արտաքին էլեկտրոնային շերտում 7 էլեկտրոն են պարունակում: Հալոգենները ոչ մետաղներ են: Հալոգենները միմյանցից տարբերվում են նրանով, որ միացություններում ունեն տարբեր օքսիդացման աստիճան:

2. Հակիրճ նկարագրեք հալոգենների կարևորագույն  միացությունները:
Հալոգենները ջրածնի հետ փոխազդելով՝ առաջացնում են հալոգենաջրածիններ: Հալոգաջրածնական թթուներն են՝ HF, HCI, HBr, HJ: Հալոգենները թթվածնի հետ անմիջականորեն չեն փոխազդում: Հալոգենները թթվածնի հետ առաջացնում են օքիսիդներ: Հալոգենների առաջացրած օքսիդներին համապատասխանում են թթուները:

3. Կարգաթվի մեծացմանը զուգնթաց՝ ինչո՞ւ և ինչպե՞ս են փոխվում հալոգենների հատկությունները:
Հալոգենների քիմ. ակտիվությունը կարգաթվի մեծացման հետ թուլանում է: Հալոգենները ուժեղ օքսիդացնողներ են, ընդ որում խմբում կարգաթվի մեծացման հետ օքսիդացնող հատկությունը թուլանում է:

5. Ո՞ր տարրը վերականգնող հատկությունների երբեք չի դրսևորում, ինչո՞ւ:
Բոլոր հալոգենները, բացի ֆտորից, ցուցաբերում են վերականգնող հատկություններ: Ֆտորի ատոմի արտաքին էներգիական մակարդակում թափուր օրբիտալներ չկան:

Рубрика: Քիմիա, Քիմիա 9

Առողջ ապրելակերպի սկզբունքները

1)Էկոլոգիապես մաքուր սնունդ, մաքուր խմելու ջուր, մաքուր օդ:

2)Առողջ քուն (ամենաքիչը 8 ժամ):

3)Մարմնակրթություն, սպորտ:

4)Հիգենայի կանոններ:

5)Վատ սովորություններ (եղունգներ կրծել և այլ):

6)Շրջակա միջավայր: