Рубрика: Ճամփորդություններ, Միջին դպրոց, Նախագծեր

Դեպի Լոռի

Մայիսի 5-7 ուղևորվում ենք Լոռու մարզի Գարգառ գյուղ։ Լոռի գնում եմ երկրորդ անգամ, գրեթե նույն նախագծով։

Ճամփորդության երթուղին`

Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Բազում-Գարգառ

Ճամփորդության նպատակը՝


.տեսնել-ուսումնասիրել բնապահպանական թեժ կետերը հյուսիսային Հայաստանում
.ճանաչողական, հայրենագիտական արշավ
.Կրթական փոխանակում՝ Մայիսյան հավաքի օրերի շրջանակում Գառգառի հիմնական դպրում ներկայացնում ենք սովորողի ուսումնական պլանը
.համագործակցության զարգացում դպրոցի հետ

Գիշերակացը՝ Երկրաբանի տուն

Ծրագիր

Օր առաջին

09.30՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

11․00՝ առաջին կանգառ՝ Ապարանի Գնթունիկ

13․00՝ Վարդաբլուր, քայլք լճերով, տիտիկներ․․․

17։00՝ Գառգառ գյուղ, կացարան

Քայլք գյուղում

Ընթրիք

Խաղային գիշեր ճամբարում

Օր երկրորդ

8։00՝ վեր կաց, նախավարժանք

9։00՝ նախաճաշ

10։00՝ Հնեվանք, քայլք Արևաձագի ձոր

Բրդուճային ընդմիջում

17։00՝ վերադարձ Գառգառ

Հանգիստ

Ընթրիք

Ուրախ ճամբարային ժամանց

Օր երրորդ

11։00՝ համատեղ թթուդրիք դպրոցում

12։00՝ կացարանից դուրս ենք գալիս

14։00՝ Ամրակիցի Սուրբ Նիկողայոս Հրաշագործի եկեղեցի

15։ 30՝ կանգառ Գնթունիկում

18։00՝ վերադարձ Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Գարգառ գյուղ

Գարգառ հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ, գյուղ է Լոռու մարզում։ Այն հիմնադրվել է 1790-ական թվականներին։ Գարգառի ժողովրդի մեծ մասը 1915 թ. ջարդերի ժամանակ գաղթել է Արևմտյան Հայաստանից, հատկապես Մշո դաշտից։Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է։ Գյուղը հարուստ է սառնորակ ջրերով, արոտավայրերով, վարելահողերով։ Գարգառ գյուղի Սուրբ Հովհաննեսի եկեղեցին կառուցվել է 1905-1907թթ:Գյուղում և շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։

Սուրբ Հովհաննես եկեղեցի



Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար է, որը կառուցվել է 1905-1907 թթ.։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 29-ին։Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր։

Рубрика: Ճամփորդություններ

Արատես

Մենք հունիսի 4ին ընկերներով գնացինք Արատես։ Ճանապահին միասին պարում էինք, խաղում էինք և ուրախանում։ Արատեսում առաջին օրը մասնակցեցինք ռազմամարզական պարապունքներին։ Մեզ հետ, զորամասից եկել էր սպա, տարբեր պարապունքներ և առաջադրանքներ կատարեցինք։ Նա մեզ ծանոթացրեց ռազմական գործիքների հետ, ինչի համար են և ինչպես պետք է օգտագործել։

Рубрика: Ճամփորդություններ, Մուլտֆիլմ, Ռուսերեն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք ամսի 25ին գնացել էինք Գյումրի: Գյումրու ճանապարհին կանգնեցինք Արուճի քարավանատնում, այնտեղ մենք երգեցինք:

Հետո գնացինք Մարմարշենի վանքային համալիր և արդեն գնացինք հյուրատուն:Հյուրատանը տեղավորվելուց հետո գնացինք զարդարվեստի վարպետ` Արտակ Թադևոսյանի մոտ, նա փամփուշտներից պատրաստում էր զարդեր:

Օրվա վերջում գնացինք ընթրեցինք , խաղեր խաղացինք և գնացինք քնելու:Մենք սպասեցինք մինչև դասավանդողները քնեցին և մենք գնացինք տղաների հետ թեյ խմելու և խաղեր խաղալու, իսկ հետո ժամը չորսին քնեցինք:

Առավոտյան պատրաստվեցինք և գնացինք Գյումրիով շրջելու, գնացինք《Յոթ Վերք》

այնտեղ նկարահանեցինք ռադիո TV և գնացինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարան

այնտեղ մեզ պատմեցին և ցույց տվեցին թե ինչպես է ապրել Իսահակյանը:Գնացինք Հայաստանի առաջին վարսավիրանոց:

իսկ հետո արդեն գնացինք հյուրատուն խաղացինք սեղանի թենիս, սեղանի խաղեր և 21 խաղացինք: Գիշերը նորից գնացինք խաղ խաղալու, խաղացինք դե խաղա և գնացինք քնելու:

Առավոտյան արթնացանք և սկսեցինք հավաքել մեր իրերը, իսկ հետո արդեն գնացինք ավտոբուս: Ճանապարհին մտանք Դարբնոց և արդեն վերադարձանք Երևան:

և այսպես անցավ մեր ամենալաավճամփորդությունը

Рубрика: Ճամփորդություններ, Միջին դպրոց, Նախագծեր

Արատես

Ամսի 14-ին  մենք ընկերներով գնացինք Արատես: Այնքան լավ է ընկերների հետ խաղեր խաղալը: Մենք ընկերներով խաղում էինք `վոլեյբոլլ, գործնագործ, ֆուտբոլլ, ալիաս, ունո և մաֆիա: Ուսուցիչները նաև մեզ միացան, և մենք նրանց հետ խաղում էինք`վոլեյբոլլ և գործնագործ: Ամսի 15-ին մենք էստաֆետա խաղացինք, որտեղ տարբեր խաղեր էինք խաղում:

Рубрика: Ճամփորդություններ, Միջին դպրոց, Նախագծեր

Գյումրի ճամփորդություն


Մենք գնացել էինք Գյումրի: Ճանապարհին կանգնեցինք Արուճի եկեղեցում, որտեղ Հովհանես Թումանյանի բանաստեղծություններն ընթրեցինք Արուճի սովորողների հետ, հետո գնացինք <<Մաստարա>> եկեղեցի, երգեցինք և գնացինք հյուրատուն: Հյուրատանը ընթրեցինք, խաղեր խաղացինք, իսկ հետո գնացինք քնելու, առավոտյան մարզվեցինք, նախաճաշեցինք և գնացինք կենտրոնական այգի, որտեղ տեսանք <<Սուրբ Ամենափրկիչ>> եկեղեցին, դրանից հետո գնացինք <<Յոթ Վերք>> եկեղեցի, այնտեղ մեզ պատմեցի Յոթ Վերքի մասին, իսկ հետո գնացինք Ավետիք Իսահակյանի թանգարան, որտեղ տեսանք Ավետիք Իսահակյանի իրերը և գնացինք <<Մարմարշեն>>, որտեղ տեսանք եկեղեցին և Ախուրյան: Իսկ վերջին օրը մենք գնացինք Ձիթողցոնց տուն-թանգարան, այնտեղ մեզ պատմեցին թե հին իրերը ինչպես են օգտագործել, նաև գնացինք <<Սև բերդ>> , պարեցինք, Middle TV նկարեցինք և վերադարձանք Երևան:

Рубрика: Հայրենագիտություն, Ճամփորդություններ, Ռուսերեն

Ճամփորդություն Կոկա Կոլայի գործարան

Մենք նկեր Շամիրամի և ընկեր Վիկայի հետ  գնացել էինք կոկա-կոլայի գործարան: Այնտեղ մեզ բացատրեցին, թե ինչպես է ստեղծվել կոկա-Կոլա և որ թվականին: Մենք նաև տեսանք, թե ինչպես է կոկա-կոլան շշալցվում ինչպես էին արկղերի մեջ տեղադրում կոկա-կոլան: Մենք տեսանք կոկա-կոլայի բեռնատարները, իսկ վերջում մենք լուսանկարվեցինք:

Рубрика: Ճամփորդություններ

Խամաճիկների թատրոնում

Մենք գնացել էինք   Խամաճիկների թատրոն։ Այնտեղ մի կին կար նա մեզ մի փոքրիկ մաս պատմեց Արքայադուստրը սիսեռահատիկի վրա-ից։ Մի քանի րոպե հետեո թատրոնի լույսերը անջատվեցին և Արքայադուստրը սիսեռահատիկի վրան սկսվեց։ Բայց նրանց  ձայնրը ձայնագրած էին։ Առաջին մասը ծիծաղելի էր, իսկ հետո այդքան էլ  ծիծաղելի չէր, երբ թատրոնը ավարտվեց մենք գնացինք թատրոնի բակ և մի քիչ այնտեղ խաղացինք, իսկ հետո մենք անցանք Մատենադարանի մոտով որտեղ տեսանք Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանները։
Рубрика: Ճամփորդություններ

Ճամփոդություն դեպի Օհանավան

Մենք գնացել էինք Օհանավանի դպրոց: Հասանք այնտեղ 40 րոպեում: Այնտեղ մենք ծանոթացանք  3-րդ դասարանի սովորողների հետ: Մենք 3-րդ դասարանցիներին զատկական երգ ու պար սովորեցրեցինք ու գնացինք եկեղեցի: Եկեղեցում մենք երգեցինք Հայր մերը, Քրիստոսի մեջ մեր հայտնեցավ երգերը: Ասիկներ ասեցինք  3-րդ դասարանի համար: 3-րդ դասարանի հետ ձվակռիվ խաղացինք, իսկ հետո նրանց հետ ֆիզկուրտուրա արեցինք և եկանք մեր դպրոց:

Рубрика: Ճամփորդություններ

Ջուղտակ վանք

Վանքը բաղկացած է երկու առանձին եկեղեցիներից՝ Սուրբ Աստվածածին և Սուրբ Գրիգոր, և շուրջը տարածված գերեզմանոցից։

Անվան ստուգաբանություն

Ջուխտակը ունի երկու եկեղեցի (որից էլ ստացել է իր անունը’ «Ջուխտ»’ նշանակում է զույգ) Սուրբ Աստվածածին եկեղեցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։

Պատմություն և ճարտարապետություն

Ջուխտակ վանքը հիմնադրվել է 11-12 դարերում։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 11-րդ դարում։
OLYMPUS DIGITAL CAMERAdownload

Рубрика: Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպը Թուխ մանուկ

Ճամփորդությանը շատ լավ անցավ:Մենք դասարանով գնացինք Թուխ մանուկ:Այնտեղ շատ ցուրտ էր: Մենք մեկ ժամում հասանք սարի եկեղեցին, հետո իջանք և մի կտոր հաց կերանք: Դրանից հետո մենք աղբը հավաքեցինք և գնացինք դպրոց: Այնտեղ մենք հավաքեցինք մեր իրերը և գնացինք տուն: