Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 34. Հայ ժողովուրդը Հայրենական մեծ պատերազմի տարիներին

1941 թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիան խախտելով ԽՍՀՄ-ի հետ 1939 թ. օգոստոսի 23-ին 10 տարի ժամկետով կնքած պայմանագիրը՝ առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Նա իր առջև խնդիր էր դրել «կայծակնային» պատերազմի միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացնել կարմիր բանակը, զավթել Մոսկվան, Լենինգրադը, Կիևը և երկրի զգալի մասը, ստրկացնել ԽՍՀՄ ժողովուրդներին և ստեղծել մեծ կայսրություն։

 Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։ Պատերազմի սկզբին Թուրքիան Խորհրդային Հայաստանի սահմանների երկայնքով կուտակել էր մեծ թվով զինված ուժեր և հարմար պահի էր սպասում ներխուժելու Անդրկովկաս։

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 31. ՀՀ հռչակումը: Բաթումի պայմանագիրը

ՀՀ հռչակումը

Մայիսյան հերոսամարտերը հայկական անկախ պետականության համար իրական նախադրյալներ ստեղծեցին։ Հայաստանի անկախության հարցը մայիսի 28-ին Թիֆլիսում քննարկվեց Հայոց կենտրոնական ազգային խորհրդում։ Այդ օրը պատասխան էր տրվելու Բաթումում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագրին։ Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը։ Արդեն որպես անկախ պետությունՀայաստանը պատվիրակություն ուղարկեց Բաթումթուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։ Այսպիսով ` Հայաստանի Հանրապետության հռչակման օրըմայիսի 28-ըմտավ ազգային տոնացույցի մեջև ամենակարևորըվերականգնվեց անկախ պետականությունը։ 

Բաթումի պայմանագիրը

1918թհունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայթուրքական հաշտության պայմանագիր։ Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էինԹուրքիային էին անցնելու Արևելյան Հայաստանի շատ տարածքներՀայաստանն ունենալու էր սահմանափակ թվով զորքերկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային։ Պայմանագիրը գործեց մի քանի ամիս։ 

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 32. Հայկական հարցը Փարիզի վեհաժողովում 

Առաջին աշխարհամարտի արդյունքներն ամփոփելու նպատակով 1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսվեց խաղաղության խորհրդաժողովը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և արևմտահայերեն առանձին պատվիրակություններ ուղարկեցին Փարիզ։ Առաջինը գլխավորում էր Ավետիս Ահարոնյանը, իսկ արևմտահայերի Հայոց ազգային պատվիրակությունը` Պողոս Նուբար փաշան։ 

Հայկական երկու պատվիրակությունները 1919թ. փետրվարի 12-ին Փարիզում ստորագրեցին հայկական պահանջների համատեղ հուշագիր։ Դրանով պահանջվում էր ճանաչել Միացյալ Հայկական անկախ պետությունը, որը ներառելու էր Արևմտյան Հայաստանի յոթ նահանգները, Կիլիկիայի չորս գավառները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը` ընդլայնված սահմաններով։ Առաջարկվում էր առնվազն 20 տարով դաշնակից պետություններից մեկին տալ Հայաստանի հովանավորության մանդատ (հանձնագիր)։ Պահանջվում էր նաև պատժի ենթարկել հայկական ջարդերի կազմակերպիչներին, պարտավորեցնել Թուրքիային հատուցելու հայերի կրած վնասները։ 

Փարիզի խորհրդաժողովում և միջազգային ասպարեզում միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը հրամայական էր դարձնում Միացյալ Հայաստանի հռչակումը։ Դրան էին ձգտում թե՛ արևմտահայությունը, թե՛ արևելահայությունը։ 

1919թ. փետրվարին Երևանում գումարված արևմտահայերի 2-րդ համագումարը բանաձև էր ընդունել Միացյալ և ազատ Հայաստան հռչակելու մասին։ «Ամբողջական Հայաստանի անկախության» մասին հայտարարություն ընդունվեց նաև Պողոս Նուբարի նախաձեռնությամբ 1919թ. փետրվար-ապրիլին Փարիզում կայացած Հայոց ազգային համագումարում։ 

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 33. Խորհրդային Հայաստանի տարածքային հիմնախնդիրները: Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

Ալեքսանդրապոլի պայմանագրի վերանայման նկատմամբ քեմալական Թուրքիայի ժխտողական դիրքի պատճառով Հայաստանն ապավինում էր Ռուսաստանի օգնությանը։ Ավելի ճիշտ, վերջինս ստանձնել էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Թուրքիան, իր հերթին, 1920-1921 թթ. օգտագործում էր Հայկական հարցը՝ զիջումներ կորզելու համար ինչպես Անտանտի երկրներից (Անգլիա, Ֆրանսիա և ուրիշներ), այնպես էլ Ռուսաստանից։

1921թ. սկզբին, երբ ընթանում էր մոսկովյան կոնֆերանսի նախապատրաստությունը, թուրքական կողմն ամեն ինչ անում էր նախապես իր օգտին լուծելու հարցերը, հակառակ դեպքում սպառնալով անցնել Անտանտի կողմը։ Եվ նա հասավ իր նպատակին։ Ռուսաստանը հայկական հողերը նվիրաբերեց Թուրքիային։ Նա փորձում էր դա արդարացնել համաշխարհային հեղափոխության շահերով։ Այս վերջինի նպատակով, նշել է Վ. Լենինը, մենք ստիպված ենք ժամանակավորապես զոհաբերել հայ աշխատավորների շահերը։ Կարսի և մյուս տարածքների համար, բազմիցս կրկնել են Ի. Ստալինը և մյուս ղեկավարները, չարժի կռվել Թուրքիայի հետ։ Իսկ Գ.Չիչերինի հայանպաստ դիրքորոշման (հողային պահանջի) առթիվ Ի. Ստալինը հեռագրել է Վ. Լենինին, թե դա հայկական իմպերիալիստական պահանջ է, ուստի չպետք է թույլ տալ։

Ռուսաստանը Հայաստանին հրավիրեց մասնակցել Թուրքիայի հետ բանակցություններին, բայց Թուրքիան առարկեց հայկական պատվիրակության մասնակցությանը։

1921թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում կայացան ռուս-թուրքական բանակցությունները և ավարտվեցին բարեկամության ու եղբայրության մասին պայմանագրի ստորագրումով։ Հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Բեկզադյան, Սահակ Տեր-Գաբրիելյան) Թուրքիայի պնդումով չէր մասնակցում բանակցություններին, սակայն պատրաստել էր իր առաջարկությունները, այն է՝ Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի ու Սուրմալուի գավառի վերադարձը, այսինքն 1914 թ. սահմանների վերականգնում։ Սակայն այդ բոլոր հարցերը նախապես համաձայնեցվել էին բանակցող կողմերի միջև հօգուտ Թուրքիայի։ Կոնֆերանսի կամ բանակցությունների ընթացքում հայկական հողերի որևէ պահանջ չի ներկայացվել թուրքական պատվիրակությանը։ Թուրքերի կողմից Միակ զիջումը վերաբերում էր Բաթումին, որն անցավ Վրաստանին։ Փաստորեն տեղի ունեցավ Բաթումի և Կարսի ու Սուրմալուի գավառի փոխանակություն։

Պայմանագրի համաձայն Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի իրավունքները թուրքաբնակ բոլոր վայրերում։ Հիշենք, որ հայերի ցեղասպանությամբ կամ նրանց արտաքսելով թուրքաբնակ էին դարձվել Արևմտյան Հայաստանը և Կարսի մարզը։ Թուրքիայի հյուսիսարևելյան (ՀԽՍՀ-ի հետ) սահմանն անցնում էր Ախուրյան ու Արաքս գետերի հունով՝ թուրքական կողմում թողնելով Կարսի մարզը և Սուրմալուի գավառը։ Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, որը չէր զիջվելու երրորդ պետության։ Պարզ է, որ այդ պայմանն ուղղված էր Հայաստանի դեմ։

Այսպիսի անարդարացի պայմանագրի ստորագրումով և կատարած զիջումներով Ռուսաստանը ձգտում էր Թուրքիային պահել հակաիմպերիալիստական ճամբարում, ձախողել թուրք-անգլիական մերձեցումը։ Բացի այդ, Ռուսաստանը հույսեր ուներ, որ Թուրքիայի միջոցով հեղափոխությունը կտարածվի Արևելքում։ Բոլոր պարագաներում ոտնահարվեցին և անտեսվեցին հայ ժողովրդի կենսական շահերը։

Մոսկվայի պայմանագրով Խորհրդային Հայաստանը մնաց 29 հազար քառակուսի կիլոմետրի սահմաններում (Լոռու և Զանգեզուրի միանալուց հետո)։ Եվ դա այն դեպքում, երբ մինչև 1920թ. թուրք-հայկական պատերազմը Հայաստանի Հանրապետության իշխանությունը տարածվում էր շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետրի վրա։ Այսպիսով, Մոսկվայի պայմանագիրը ճակատագրական նշանակություն էր ունենալու և ունեցավ հայ ժողովրդի համար։ Միջազգային հեղափոխությունը տեղի չունեցավ և չէր էլ կարող տեղի ունենալ, իսկ հայ ժողովրդի շահերի զոհաբերումը դարձավ տևական փաստ։

Մոսկվայի պայմանագրի համաձայն՝ Անդրկովկասի հանրապետությունները, որոնք մասնակից չէին դարձվել բանակցություններին, Թուրքիայի հետ ունենալու էին իրենց առանձին պայմանագրերը, պահպանելով, սակայն, մոսկովյան պայմանագրի սկզբունքները։

Նոր բանակցությունները կայանալու էին Կարսում։ Հայաստանն առաջարկում էր վերադարձնել պատմական Անին և Կողբի աղահանքերը, իրեն տրամադրել Նախիջևանի երկրամասի հովանավորությունը, Օլթիի քարածխի, Կաղզվանի հանքերի և այլ վայրերի շահագործումը։

Կարսի Անդրկովկաս-Թուրքիա կոնֆերանսը կայացավ 1921թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ Ռուսաստանի ներկայացուցչի մասնակցությամբ։ Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր արտգործժողկոմ Ասքանազ Մռավյանը։

Կոնֆերանսում հայկական կողմի պահանջները բնականաբար չէին կարող քննարկվել։ Այնուամենայնիվ, Ա. Մռավյանը և Ռուսաստանի ներկայացուցիչ Յակով Գանեցկին դրեցին միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները վերադարձնելու, ինչպես նաև Կողբի աղահանքերը շահագործման վերցնելու հարցը։ Այդ պահանջները, սակայն, բավարարություն չստացան, որովհետև Թուրքիան համառորեն պնդում էր Մոսկվայի պայմանագրի հոդվածները պահպանելու վրա։ Հոկտեմբերի 13-ին ստորագրվեց Կարսի պայմանագիրը, որը կրկնում էր Մոսկվայի պայմանագիրը և ըստ էության վերջինի շարունակությունն էր։ Կարսի պայմանագրով Խորհրդային Հայաստանին պարտադրվեց ընդունել ու ճանաչել սեփական տարածքների կորուստը։

Մոսկվայի և Կարսի պայմանագրերը փաստորեն Խորհրդային Ռուսաստանի հերթական հարվածն էին Հայկական հարցին։ Ավելին, Թուրքիայի հետ նրա դաշինքի հաստատումը համազոր էր ցեղասպանին հովանավորելուն։

Միակ դրականն այն էր, որ խորհրդային իշխանության հարկադրանքի շնորհիվ թուրքերը 1921թ. ապրիլին հեռացան Ալեքսանդրապոլից։ Դրանից հետո պարզվեց, թե նրանք ինչպիսի կոտորածներ ու ավերածություններ էին գործել։

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 30. Հայկական մշակույթը 19-րդ դարի 2-րդ կեսին և 20-րդ դարի սկզբին. Կրթություն: Գիտությու

Արևելահայության շրջանում կար երկու տեսակի դպրոց՝ պետական և ազգային: Պետական դպրոցներում ուսուցման պարտադիր լեզուն ռուսերենն էր։ Պերճ Պռոշյանի ջանքերով 1864թ. Շուշիում և 1866թ. Երևանում բացվեցին իգական դպրոցներ։ Դրանք մեծ դեր խաղացին ուսուցչուհիներ պատրաստելու գործում։ 1874թ. կաթողիկոս Գևորգ Դ-ի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվեց հոգևոր ճեմարան, որը հոգևորականներ էր պատրաստում, և դարձավ հայագիտական խոշոր կենտրոն: Կարինի ուսումնական հաստատությունների մեջ ամենահռչակավորը 1881թ. բացված Սանասարյան վարժարանն էր։ Ուսուցիչների մեծ մասը մեծահարուստ Մկրտիչ Սանասարյանի միջոցների հաշվին բարձրագույն կրթություն էր ստացել Գերմանիայում, մասնավորապես Լայպցիգի համալսարանում:

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ: Հայագիտությունը 19-րդ դարի կեսերից բուռն զարգացում ունեցավ: Հայոց լեզվի, գրականության, պատմության, Հայաստանի աշխարհագրության հետազոտության ասպարեզում բեղմնավոր գործունեություն ծավալեցին հայ և օտարերկրացի գիտնականներ։ Հայերենի ուսումնասիրության ճյուղը զարգացավ Ստեփան Մալխասյանցի, Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի և ուրիշների բեղուն գործունեության շնորհիվ: Նշանավոր մարդիկ էին Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Մկրտիչ Էմինը, Ռուսաստանի անվանի կովկասագետ Նիկողայոս Մառը, պատմագիտության մեծավաստակ դեմքերից, Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը, հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ներկայացնող «Քննական պատմություն հայոց» ուսումնասիրության հեղինակ Անտոն Գարագաշյանը և այլք։ Հայ գիտնականների այս փայլուն սերնդի շատ ներկայացուցիչներ իրենց բեղուն գործունեությունը շարունակեցին նաև Հայոց պատմության նորագույն շրջանում:

ԿԵՐՊԱՐՎԵՍՏԸ: Հայկական մշակույթին փառք ու ճանաչում բերեցին աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի սան Գևորգ Բաշինջաղյանը, որը հայտնի է իր բնանկարներով՝ «Դեպի Արագած տանող ճանապարհը», «Արարատ» և այլն։ Հայտնի նկարիչներ էին Մարտիրոս Սարյանը, Վարդգես Սուրենյանցը և ուրիշներ: Նշանավոր է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավը: Նոր շրջանի հայ քանդակագործության հիմնադիրներից է Հռոմի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտ, պոլսահայ վարպետ Երվանդ Ոսկանը։ Շոշափելի է նաև քանդակագործ Անդրեաս Տեր-Մարությանի ներդրումը:

ԹԱՏՐՈՆԸ: 1861թ. Կ․ Պոլսում Պետրոս Մաղաքյանի ղեկավարությամբ կազմվում է մշտական թատերական խումբ, որը հայտնի է «Արևելյան թատրոն» անունով: 1868թ. Կ. Պոլսում Հակոբ Վարդովյանի գլխավորությամբ ստեղծվում է նոր թատերական կազմակերպություն, որը հանդես էր գալիս հայերեն և թուրքերեն ներկայացումներով: Հայտնի պոլսահայ դերասաններ էին Պետրոս Ադամյանը և Սիրանույնշը։

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ։ Հայ օպերային արվեստի հիմնադիրը Տիգրան Չուխաճյանն էր, ով գրել է «Արշակ Բ» օպերան (1868թ.): Արևելահայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն էր Քրիստափոր Կարա-Մուրզան: Ստեղծվեց հայ աշուղական ազգային դպրոցը Ջիվանու (Սերովբե Լևոնյան) գլխավորությամբ: Հանճարեղ Կոմիտասը զբաղվել է հայ ժողովրդական և հոգևոր երգերի հետազոտությամբ և ժողովրդականացմամբ: Արմեն Տիգրանյանի «Անուշ» (Հովհաննես Թումանյանի համանուն ստեղծագործության հիման վրա) օպերան 1912թ. բեմադրվեց Ալեքսանդրապոլում:

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 29. Մայիսյան հերոսամարտերը

1918 թվականի գարնանը թուրքրեը 50 հազարանոց զորքը կենտրոնացրել էին Կովկասյան ճակատում: Նրանք ծրագրել էին գրավել Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Ղազաստան և Հյուսիսային Իրան:Օգտվելով նպաստավոր հանգամանքից՝ մայիսի 15_ին թուրքական զորքերը հանկարծակի հարձակումով գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական զորքի մի խումբ Ալեքսանդապոլից գնաց Արարատյան դաշտ՝ Երևանը և Էջմիածինը գրավելու, իսկ մյուսը Վանաձոր: Հայկական ազգային զորամասերը չէին կարող երկարատև դիմադրություն ցույց տալ:Ստեղծվեց Երևանյան զորախումբը Մովսես Սիլիկյանի հրամանատարությամբ:Մայիսի 21-ին թուրքական ուժերը գրավեցին Սարդարապատը: Մայիսի 22-ին սկսվեց Սարդարապատի ճակատամատը: Հայկական զինուժը վերադարձրեց թշնամու կողմից գրաված Սարդարապատը:Սարդարապատի ճակատամարտին զուգընթաց ահեղ մարտեր էին գնում Բաշ-Ապարանում և Վանաձորում: Մայիսի 22-ին թուրքական մի զորք, գրավելով Սպիտակը շարժվեց դեպի Բաշ-Ապարան ցանկանալով գրավել Երևանը: Հայկական զորամասը Դրոյի ղեկավարության կասեցրեց թուրքերի առաջընթացը:Մայիսի 24-28 ահեղ մարտեր տեղի ունեցան Վանաձորում: Երկու կողմերն էլ ունեցան մեծ կորուստներ: Թշնամին ի վերջո գրավեց Վանաձորը և շարժվեց առաջ:Մայիսյան հերոսամատը ամբողջ հայ ժողովրդի ազգային միասնականության հաղթանակն էր:

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 28. Հայոց Մեծ Եղեռնը-Ցեղասպանություն 

Մեծ եղեռնը

Այս կոմիտեի կարգադրությամբ 1915 թ․ գարնանը սկսվում է Մեծ եղեռնի իրագործումը երեք փուլերով։Առաջին փուլում իրականացվում է օսմանյան բանակ զորակոչված հայ տղամարդկանց, այսինքն հայ կռվող ուժի զինաթափումը և ոչնչացումը։ Լինելով Այնուհետև, զանազան միջոցներ բանեցնելով երիտթուրքական իշխանությունները հայերի զենքերը և զինամթերքը առգրավեցին, որպեսզի հայերը անպաշտպան մնային։Օսմանյան կայսրության հաջորդ քայլը նշանավոր հայ մտավորականների և ղեկավարների ոչնչացնումն էր։ 1915 թ․ ապրիլի 24-ին Կ․ Պոլսում ձերբակալեցին 600-ից ավելի հայ մտավորականներին, որոնց թվում էին նշանավոր երգահան Կոմիտասը, պատգամավոր Վարդգեսը, գրողներ Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։ Նրանք դաժանաբար սպանվում են, իսկ Կոմիտասը, չդիմանալով կատարվող վայրագություններին, խելագարվում է։Երրորդ փուլով 1915 թ․ գարնանից սկսեցին արևմտահայ բնակչության համատարած կոտորածներն բռնագաղթն ու զանգվածային տեղահանությունը։ Թուրքական իշխանությունները հայ բնակչությանն աքսորեցին Միջագետքի անապատային շրջանները։ Կոտորածներից փրկվածների գերակշիռ մեծամասնությունն էլ զոհվում է գաղթի ճանապարհին սովից, հիվանդություններից և թուրքական ու քրդական ավազակախմբերի հարձակումներից։

Մեծ եղեռնի հետևանքները

Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն էր, և նաև այդ ժամանակ պատմության մեջ ամենախոշոր ցեղասպանությունը։ Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներն ամբողջությամբ հայաթափ են լինում։ Օսմանյան կայսրության մեջ բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնաց թուրքական յաթաղանին։ 1915-1916 թթ․ ընթացքում հայությամբ նկատմամբ երիտթուրքերի կողմից իրականացված գործողությունները որակվում են որպես ցեղասպանություն, քանի որ այն նպատակ ուներ ամբոջությամբ բնաջնջել հայ ժողովրդին։Հայության պահանջն է մնում Հայոց ցեղասպանության ճանաչում և հատուցումը։ Մինչև այսօր 33 երկիր ճանաչել է Մեծ եղեռնը, այդ թվում ԱՄՆ, Ֆրանսիան, Ռուսաստանը։

Հայերի ցեղասպանության երիտթուրքական պետական ծրագիրը

1910-1911 թթ․ Սալիկոնում ≪Միություն և առաջադիմություն≫ կուսակցության կողմից կայացած գաղտնի ժողովներում հաստատվել էր հայերի ոչնչացման երիտթուրքերի պետական ծրագիրը։ Այն ձգտում էր քրիստոնյաներին ոչնչացնել և ոչ թուրք մահմեդականներին՝ թուրքացնել, որպեսզի իրականացվի «Մեծ Թուրանի» գաղափարը։ Հայերը եւ Հայաստանը արգելք էին պանթուրքական ծրագրի իրականացման ճանապարհին: Հայությունը դարձավ այդ ծրագրի առաջին զոհը։ Հայոց ցեղասպանությունն ի կատար ածվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ, երբ մյուս պետությունները զբաղված էին պատերազմով և չէին կարող միջամտել։

Հայության ցեղասպանության ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարար), Էնվեր փաշան (ռազմական նախարար), Ջեմալ փաշան (ծովային նախարար), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։ 1914 թ․ հոկտեմբերին երիտթուրքերը կազմեցին Երեքի գործադիր կոմիտեն, որին հանձնարարված էր իրականացնել ցեղասպանությունը։

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 27. 1-ին աշխարհամարտը և Կովկասյան ճակատը

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ, Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել է որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ։ Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն։1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։Միմյանց դաշնակից պետությունները Բալկաններում ծագած երկկողմ հակամարտության արդյունքում սկիզբ առած ճգնաժամը վերածել են կոնֆլիկտի, որին մասնակցել է Եվրոպայի մեծ մասը։ 1914 թվականի դրությամբ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետությունը, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը ։ Ռուսաստանը հարկ է համարել պաշտպանել Սերբիային, և հուլիսի 25-ին հրաման է արձակվել նախապատրաստվել պատերազմի, իսկ երբ հուլիսի 28-ին Ավստրո-Հունգարիան ռմբակոծել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, Ավստրիային սահմանակից ռազմական շրջաններում հայտարարվել է մասնակի զորահավաք։ Համառուսական զորահավաքը հայտարարվել է հուլիսի 30-ի երեկոյան, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան ընդհանուր զորահավաք են հայտարարել հուլիսի 31-ին, իսկ Գերմանիան Ռուսաստանից պահանջել է կատարել զորացրում տասներկու ժամվա ընթացքում։ Երբ Ռուսաստանը մերժել է, Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ է հայտարարել՝ սատարելով Ավստրո-Հունգարիային։ Վերջինս հետևել է նրա օրինակին օգոստոսի 6-ին, իսկ օգոստոսի 2-ին ընդհանուր զորահավաք է հայտարարել Ֆրանսիան՝ սատարելով Ռուսաստանին։

Ֆրանսիայի ու Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմող Գերմանիան նպատակ է ունեցել իր հիմնական ուժերը կենտրոնացնել Արևմտյան ճակատում, որպեսզի հաղթի Ֆրանսիային չորս շաբաթվա ընթացքում, ինչից հետո ուժերը կտեղափոխվեին Արևելյան ճակատ, նախքան Ռուսաստանը կհասցներ կատարել լրիվ զորահավաք. հետագայում այն հայտնի է դարձել որպես Շլիֆենի նախագիծ։ Օգոստոսի 2-ին Գերմանիան պահանջել է ազատ անցում Բելիգայի տարածքով, ինչն էական նշանակություն ուներ Ֆրանսիայի նկատմամբ արագ հաղթանակ տանելու գործում։ Երբ Բելգիան մերժել է, գերմանական ուժերն օգոստոսի 3-ի վաղ առավոտյան ներխուժել են Բելգիա և նույն օրը պատերազմ հայտարարել Ֆրանսիային. Բելգիայի կառավարությունը վկայակոչել է 1839 թվականին կնքված Լոնդոնի պայմանագիրը, և դրանում նշված պարտավորության համաձայն Բրիտանիան օգոստոսի 4-ին պատերազմ է հայտարարել Գերմանիային։ Օգոստոսի 12-ին Բրիտանիան ու Ֆրանսիան պատերազմ են հայտարարել նաև Ավստրո-Հունգարիային, օգոստոսի 23-ին Անտանտի կողմից պատերազմին է միացել Ճապոնիան, որը նպատակ ուներ առիթից օգտվելով մեծացնել իր տիրապետության սահմանները՝ գրավելով Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքները Չինաստանում և Խաղաղ օվկիանոսում։ Պատերազմի մեջ են ներքաշվել նաև այդ տերությունների գաղութները, ինչի շնորհիվ կոնֆլիկտը տարածվել է ամբողջ երկրագնդով մեկ։ Հետագայում Անտանտն ու իր դաշնակիցները հայտնի են դարձել որպես Դաշնակից ուժեր, իսկ Ավստրո-Հունգարիան ու Գերմանիան՝ Կենտրոնական տերություններ։

Ռուսական փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններից հետո ռուսները դուրս եկան պատերազմից՝ Կենտրոնական ուժերի հետ կնքելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը։ 1918 թվականի գարնանը գերմանացիներն արևմտյան ճակատում անցան լայնածավալ հարձակման, սակայն Անտանտը միավորեց իր ուժերը և հզոր հակահարված տվեց գերմանացիներին։ 1918 թվականի նոյեմբերի 4-ին Ավստրո-Հունգարիան համաձայնեց հաշտություն խնդրել, և Գերմանիան, որտեղ նույնպես ահագնացել էր հեղափոխության վտանգը, 1918 թվականի նոյեմբերի 11-ին համաձայնվեց զենքը վայր դնել։ Այսպիսով, պատերազմն ավարտվեց Անտանտի հաղթանակով։

Պատերազմի ավարտին Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունը և Օսմանյան կայսրությունը փլուզվեցին։ Արդյունքում հիմնադրվեցին շատ անկախ պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին Հանրապետությունը, իսկ Գերմանիայի գաղութները բաժանվեցին հաղթողների միջև։ 1919 թվականի Փարիզի հաշտության կոնֆերանսում Մեծ քառյակը կազմող պետություններըստորագրեցին մի շարք պայմանագրեր։ Ստեղծվեց Ազգերի լիգան, հետագայում նմանատիպ հակամարտությունները բացառելու նպատակով։ Սակայն արդյունքում՝ եվրոպական շատ երկրներ ընկան խորը ճգնաժամի մեջ, Եվրոպայում աճեց և զարգացավ ազգայնամոլությունը, ինչի պատճառով Գերմանիայում ծնունդ առավ նաև նացիզմը՝ սրանով նպաստելով Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 26. Հայդուկային շարժումը

Շարժման սկիզբը
Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հաստատած արյունալի վարչակարզի դեմ հայ ժողովուրդը դուրս եկավ ազատագրական պայքարի, որը ստացավ հայդուկային կամ ֆիդայական անվանումը: Հայդուկները (հունգարերեն՝ հետնակ) կամ ֆիդայինները (արաբերեն՝ զոհ, ինքնազոհ) վրիժառուներ էին, ովքեր բարձրանում էին լեռները, հեռանում անտառները և փոքր խմբերով պայքար ծավալում օսմանյան իշխանությունների դեմ։ Ազգային կուսակցությունները, հատկապես դաշնակցությունը, սկսեցին ուղղորդել շարժումը: 1880-ական թթ. վերջին Փոքր Հայքում՝ Սեբաստիայի նահանգում, առաջացան զինված ջոկատներ՝ չելլոներ անունով։ Չելլոներում ընդգրկված հայ ֆիդայինները ներկայանում էին որպես քրդեր, որպեսզի չառաջացնեն թուրքական իշխանությունների վրեժխնդրությունը հայության նկատմամբ:

Նշանավոր Հայդուկապետերը
Նշանավոր հայդուկապետ Արաբոն ծնվել է 1863թ. Սասունի Կոռնթեր (Կուռթեր) գյուղում, կռվել է չելլոների կազմում: Արաբոն շուտով անհայտ վրիժառուից դառնում Է հայդուկապետ: 1893թ.-ին Արևմտյան Հայաստան մտնելիս, նրա ջոկատն ընկնում է շրջափակման մեջ: Նա և 16 ֆիդայինները հերոսաբար զոհվում են: 1890-ական թթ. մեծ ժողովրդականություն ձեռք բերած ֆիդայապետերից էր Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան, ծնվել է 1864թ): Նրա ծննդավայրը Նեմրութ լեռան լանջին ընկած Սոխորդ գյուղն էր: Նա ընդգրկվում Է Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային խմբերի մեջ: Նրա գործունեությունից անհանգստացած՝ իշխանությունները ջանք չեն խնայում «Նեմրութի հսկային» վերացնելու համար: 1899թ. Սասունի Գելիեգուզան (Ընկուզաձոր) գյուղում Սերոբին դավադրաբար սպանում են: Անդրանիկ Օզանյանը հայդուկային շարժման պայծառ դեմքերից էր։ Ծնվել է 1865թ. Շապին (Կարահիսար) քաղաքում: Սկզբում կռվել է տարբեր խմբերում, ապա միացել Աղբյուր Սերոբին: Հայտնի Է հայդուկային կռիվների վերաբերյալ նրա հեղինակած «Մարտական հրահանգներ»» կանոնագիրքը: 1904թ. գլխավորել է Սասունի ապստամբությունը: Նշանավոր հայդուկապետեր են Գևորգ Չավուշը (ծնվել է 1870թ. Սասունի Մկդենք գյուղում), ինչպես նաև Հրայր Դժոխքը (ծնվել է կրկին Սասունում), ովքեր նույնպես մասնակցել են Սասունի ապստամբությանը: Կարինից հայտնի է նաև Արշակ Գավաֆյանը՝ Քեռին։

Рубрика: Պատմություն, Պատմություն 9

Թեմա 25. Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում

Բեռլինի վեհաժողովը հրավիրվել է Ավստրո-Հունգարիայի ու Անգլիայի նախաձեռնությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ ռուս-թուրքական պատերազմի ավարտին կնքված Սան Ստեֆանոյի պայմանագրի վերանայման նպատակով: Ավարտվել է Բեռլինի պայմանագրի ստորագրմամբ, որով Բուլղարիան հռչակվում էր ինքնավար պետություն՝ մեծ տերությունների համաձայնությամբ ընտրված և թուրքական սուլթանի կողմից հաստատված իշխանով: Բալկանյան լեռնաշղթայից հարավ կազմվում էր Արևելյան Ռումելիա նահանգը, որը մնում էր սուլթանի քաղաքական և ռազմական իշխանության տակ, բայց ստանում էր վարչական ինքնավարություն: Թրակիան, Մակեդոնիան և Ալբանիան մնում էին Թուրքիային: Չեռնոգորիան, Սերբիան և Ռումինիան անկախ էին ճանաչվում: Ռումինիան ստանում էր Հյուսիսային Դոբրուջան: Բեսարաբիայի մերձդանուբյան մասը վերադարձվում էր Ռուսաստանին: Ավստրո-Հունգարիային իրավունք վերապահվեց ժամանակավորապես գրավել Բոսնիան ու Հերցեգովինան: Ռուսաստանին էին միացվում Կարսը, Արդահանը և Բաթումը, իսկ Ալաշկերտի հովիտն ու Բայազետը վերադարձվում էին Թուրքիային: Բաթումը հայտարարվում էր ազատ նավահանգիստ: Թուրքիան պարտավորվում էր բարենորոգումներ իրականացնել հայերով բնակեցված իր փոքրասիական տարածքներում , ինչպես նաև խղճի ազատության և քաղաքացիական իրավունքների հավասարություն ապահովել կայսրության բոլոր հպատակների համար:Բեռլինի պայմանագիրն իր հիմնական մասով ուժի մեջ էր մինչև 1912–13 թթ-ի Բալկանյան պատերազմները: Չլուծված թողնելով մի շարք հանգուցային հարցեր՝ այն ավելի սրեց ռուս-ավստրիական ու սերբա–բուլղարական մրցակցությունը և հող նախապատրաստեց Առաջին աշխարհամարտի համար:Ձգտելով եվրոպական տերությունների ուշադրությունը հրավիրել Հայկական հարցի և Օսմանյան կայսրությունում հայերի ծանր կացության վրա ու հասնել Սան Ստեֆանոյի պայմանագրով նախատեսված բարենորոգումների իրականացմանը՝ Կոստանդնուպոլսի հայ քաղաքական շրջանակները Բեռլին ուղարկեցին ազգային պատվիրակություն՝ Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ, որին, սակայն, թույլ չտրվեց մասնակցել վեհաժողովի աշխատանքներին: Պատվիրակությունը վեհաժողովին ներկայացրեց Արևմտյան Հայաստանի ինքնավարության նախագիծն ու պետություններին հասցեագրված հուշագիրը, որոնք նույնպես անուշադրության մատնվեցին:Բեռլինի վեհաժողովում Հայկական հարցի շուրջ  բախվեցին երկու տեսակետներ. ռուսական պատվիրակությունը պահանջում էր բարենորոգումներն անցկացնել մինչև ռուսական զորքերի դուրսբերումը Արևմտյան Հայաստանից, իսկ անգլիական պատվիրակությունն աշխատում էր այդ հարցը չպայմանավորել ռուսական զորքի ներկայությամբ: Ի վերջո վեհաժողովն ընդունեց Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի անգլիական տարբերակը, որը, որպես 61-րդ հոդված, մտավ Բեռլինի պայմանագրի մեջ հետևյալ ձևակերպմամբ. «Բարձր դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից: Բարձր դուռը տերություններին պարբերաբար կհաղորդի այն միջոցների մասին, որոնք ինքը ձեռք է առել այդ նպատակի համար, իսկ տերությունները կհսկեն դրանց կիրառմանը»: Այսպիսով հայերի դրության բարելավման հարցը վերցվում էր Ռուսաստանից և տրվում եվրոպական 6 տերություններին : Դրանով Արևմտյան Հայաստանի հարցը մտնում էր խոշոր պետությունների հակասությունների ոլորտ և  չէր լուծվում: Միաժամանակ Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Եվրոպական դիվանագետությունից հուսախաբ հայ հասարակական-քաղաքական շրջանները որդեգրեցին Արևմտյան Հայաստանը թուրքական լծից  զինված պայքարով ազատագրելու գաղափարը: