Рубрика: Իրավունք

Ինչ է կամավորությունը

Կամավորի և կազմակերպություն միջև պայմանագիր կնքվում է:

Կամավորությունը սովորաբար կամավոր է և միշտ չէ, որ պաշտոնական պայմանավորվածություններ են պահանջվում: Այնուամենայնիվ, որոշ կազմակերպություններ կարող են կամավորներին առաջարկել փաստաթղթեր իրենց կարգավիճակի և պարտավորությունների վերաբերյալ:

Կամավորի աշխատանքը վարձատրվում է:

Կամավոր աշխատանքը սովորաբար չի վարձատրվում: Այն իրականացվում է կամավոր և առանց դրամական վարձատրության։

Ով է կամվորը:

Կամավորը այն մարդն է, ով կամավոր մասնակցում է ինչ-որ գործունեության:

Անչափահասը ինչպես կարող է կատարել կամավորություն:

Անչափահասները կարող են կամավոր լինել,իրենց ծնողներից կամ օրինական խնամակալներից թույլտվություն ստանալով կամ մասնակցել հատուկ անչափահասների համար նախատեսված կամավորություններին:

Երբ է հնարավոր լուծել կամավորության մասին պայմնագիրը:

Կամավոր պայմանագրի դադարեցումը կարող է կախված լինել կոնկրետ կազմակերպության կամ նախագծի քաղաքականությունից:

Ով կարող է ներգրավել կամավոր:

Կամավորներին կարող են հավաքագրել տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, բարեգործական կազմակերպություններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլ կազմակերպություններ:

Որն է կամավոր աշխատանքի սկզբունքները:

Կամավորության սկզբունքները կարող են ներառել կամավորությունը, չվճարելը, քաղաքացիական պատասխանատվությունը և այլն:

Որոնք են կամավոր աշխատանքի նպատակները:

Կամավորության նպատակները կարող են տարբեր լինել՝ կախված կազմակերպությունից կամ ծրագրից, բայց ընդհանուր նպատակները ներառում են կարիքավորներին օգնելը, հանրային բարեկեցության բարելավումը, սոցիալական և բնապահպանական նախաձեռնություններին աջակցելը և կամավորների անձնական զարգացումը:

Рубрика: Իրավունք

Իրավաբանական անձ, Անհատ ձեռնարկատեր

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով‌։

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:‌

Իրավաբանական անձի գույքի կազմավորմանը մասնակցելու կապակցությամբ` նրա հիմնադիրները (մասնակիցները) այդ իրավաբանական անձի նկատմամբ ունեն կամ չունեն պարտավորական իրավունքներ:

Անհատ ձեռնարկատեր

Անհատ ձեռնարկատեր կարող են լինել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գործունակ քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող այն անձինք, որոնց ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը չի սահմանափակված օրենքով:‌

Անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:‌

Անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Рубрика: Իրավունք

Երեխաների իրավունքները

‌Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների :

‌Յուրաքանչյուր երեխա ունի կյանքի իրավունք: Պետությունն ու նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:

‌Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:

‌Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հոգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք:Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները:

‌Յուրաքանչյուր երեխա ունի կրթություն ստանալու և ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:

‌Երեխայի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:

Рубрика: Իրավունք

Սովորողի իրավունքները

Սովորողը իրավունք ունի.

  • Ազատ արտահայտել իր սեփական կարծիքը:
  • Պաշտպատել իր իրավունքները:
  • Ուշանալ դասից 5 րոպե:
  • Ընտրել այն հաստատությունը որտեղ ուզում է սովորել:
  • Հիվանդ ժամանակ չհաճախել կրթական հարթակ:

Սովորողը պարտավոր է.

  • Դասին պատրաստ ներկայանալ:
  • Ուսումնական պլանով որոշված բոլոր դասերին ներկա գտնվել:
  • Հարգել մյուս սովորողների կարծիքը և իրավունքներ:
  • Չծխել:
  • Հագնվել դպրոցի ցուցումներով: