Рубрика: Աշխարհագրություն

Առաջադրանքներ

Առաջադրանք 1

  1. Աշխարհի ամենաբարձր 10 լեռնագագաթները՝ նաև նշելով գտնվելու վայրը

Էվերեստ 8848 մետր, գտնվում է Նեպալում։

Գագաթ Գոդվին Օստեն, Չոգորի 8614 մետր, գտնվում է Հնդկաստանում։

Լհոտսե 8516 մետր, գտնվում է Նեպալում։

Մակալու 8485 մետր, գտնվում է Նեպոլում։

 Չո Օյու 8201 մետր, գտնվում է Նեպալում։

Դհաուլագիրի 8167 մետր, գտնվում է Նեպալում։

Մանասլու 8156 մետր, գտնվում է Նեպալում։

Կանչենջանգա 8486մետր, գտնվում է Հնդկաստանում:

Մակալու 8485 մետր, գտնվում է Նեպալում։

 Աննապուրնա 8091 մետր, գտնվում է Նեպալում:

  • Աշխարհի ամենաերկար 10 գետերը՝  նաև նշելով գտնվելու վայրը

Նեղոս, 6695կմ, գտնվում է Աֆրիկայում:
Ամազոն, 6400կմ գտնվում է Հարավային Ամերիկայում:
Յանցզի, 6300կմ գտնվում է Չինաստանում:
Միսսիսսիպպի, 5971կմ գտնվում է ԱՄՆ-ում:
Ենիսեյ, 5539կմ գտնվում է ՌԴ-ում, Մոնղոլիայում:
Հուանհե, 5464 գտնվում է Չինաստանում:
Իրտիշ, 5410կմ գտնվում է ՌԴ-ում, Չինաստանում, Ղազախստանում:
Río de la Plata, 4880կմ գտնվում է Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում:
Կոնգո, 4700կմ գտնվում է ԿԴՀ-ում, ԿԱՀ-ում, Անգոլայում, կոնգոյի Հանրապետությունում, Տանզանիայում , Կամերունում, Զամբիայում, Բուրունդիում, Ռուանդայում:
Amur, 4444կմ գտնվում է Մոնղոլիայում, Ռուսաստանում, Չինաստանում:

  • Աշխարհի  ամենամեծ 10 լճերը՝ նաև նշելով գտնվելու վայրը

Կասպից ծով, գտնվում է Ղազախստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, Իրանում, Ադրբեջանում:
Վերին լիճ, գտնվում է ԱՄՆ-ում, Կանադայում:

Վիկտորիա, գտնվում է Ուգանդայում, Քենիայում, Տանզանիայում:
Հուրոն, գտնվում է ԱՄՆ-ում, Կանադայում:
Միչիգան, գտնվում է ԱՄՆ-ում:
Տանգանիկա, գտնվում է Բուրունդիայում, Տանզանիայում, Զամբիայում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:
Բայկալ, գտնվում է Ռուսաստանում:
Մեծ Արջի լիճ, գտնվում է Կանադայում:
Նյասա, գտնվում է Մայավիում, Մոզամբիկում, Տանզանիայում:
Ստրուկների Մեծ Լիճ, գտնվում է Կանադայում:

  • Աշխարհի ամենախորը 5 լճերը՝ նաև նշելով գտնվելու վայրը

Բայկալ, գտնվում է Ռուսաստանում:
Տանգանիկա, գտնվում է Տանզանիայում, Կոնգոյում, Բուրունդիում, Զամբիայում
Կասպից Ծով, գտնվում է Ռուսաստանում, Ղազախստանում, Իրանում, Ադրբեջանում, Թուրքմենստանում:
Սան Մարտին, գտնվում է Արգենտինայում, Չիլիում:
Նյասա լիճ, գտնվում է Մոզամբիկում, Տանզանիայում, Մալավիում:

  • Աշխարհի ամենաբարձր 5 լճերը՝ նշելով գտնվելու վայրը

Titikaka-Պերու, Բոլիվիա
Pumoyong – Չինաստան
Senguul – Մոնղոլիա
Namtso – Չինաստան
Sheosar Lake – Պակիստան

  • Աշխարհի ամենախորը օվկիանոսային իջվածքները՝ 3 հատ՝ նշելով նաև որ օվկիանոսում են

Առաջադրանք 2

  1. Երկաթի արտադրությամբ առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Ավստրալիա, Բրազիլիա, Հնդկաստան, Ռուսաստան:

  1. Ոսկի արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Ռուսաստան, Ավստրալիա, ԱՄՆ, Կանադա:

  1. Ածուխ արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Ինդոնեզիա:

  1. Նավթ արդյունահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

ԱՄՆ, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Կանադա, Չինաստան:

  1. Նավթ ներմուծող առաջատար երկրները՝ 5 երկիր

ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա:

  1. Նավթ արտահանող առաջատար երկրները՝ 5 երկիր

Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Իրաք, Կանադա, ԱՄԷ:

  1. Ալյումին արտադրող առաջատար երկրները՝ 5 երկիր

Չինաստան, Ռուսաստան, Հնդկաստան, Կանադա, ԱՄԷ:

Առաջադրանք 3

  1. Դուրս գրել բոլոր բացարձակ միապետությունները
  2. Դուրս գրել բոլոր սահմանադրական միապետությունները
  3. Աշխարհի ամենամեծ 15 պետությունը՝ տարածքի մեծությամբ
  4. Աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող 15 պետություն
  5. Դաշնային կառավարման ձև ունեցող 20 երկիր

Առաջադրանք 4

  1. Խոզաբուծությամբ առաջատար 5 երկիր
  2. Ոչխարաբուծությամբ առաջատար 5 երկիր
  3. Տավարաբուծությումաբ առաջատար 5 երկիր
  4. Բրնձի մշակման առաջատար երկրները
  5. Թեյի մշակման առաջատար երկրները
Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ բնակրություն

Բնակչության տարիքային կազմը բնակչության բաշխումն է ըստ տարիքային խմբերի։Բնակչության սեռային կազմը ցույց է տալիս, թե ինչպիսին է տղամարդկանց և կանանց թվաքանակի հարաբերակցությունը։ Սեռային կազմը տարբեր է ինչպես բնակչության առանձին տարիքային խմբերում, այնպես էլ աշխարհագրորեն՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում և երկրներում։ Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:Աշխատանքային ռեսուրսներ են համարվում բնակչության աշխատանքային հասակի մարդիկ, ինչպես նաև աշխատող ավելի մեծահա­սակներն ու երեխաները, ովքեր իրենց ֆիզիկական կարողություններով, գիտե­լիքներով և փորձով կարողանում են աշխատել տնտեսության որևէ բնա­գավառում։Հայաստանը ՀԽՍՀՄ ի ժամանակ ազգային կազմով ամենամիատարրն էր ԽՍՀՄ հանրապետությունների մեջ։ 1979 թվականին հայերի տեսակարար կշիռը կազմել է 89,7 %,1987  թվականին՝ 93,3 %։ Առավել մեծաքանակ ազգ փոքրամասնություններից էին ադրբեջանցիները (2,6 %), ռուսները (1,5 %), եզդիները (1 %)։ 2011-ի մարդահամարի տվյալներով՝ հայերը կազմել են ՀՀ բնակչության 97,9 % ը, եզդիները՝ 1,3 %-ը, ռուսները՝ 0,4 %-ը, այլ ազգերի ներկայացուցիչները՝ 0,4 %-ը։Աշխատանքային ռեսուրս է համարվում բնակչության այն մասը, որը կարող է աշխատանքային գործնեություն ծավալել և դրանով իսկ դառնալ հասարակության արտադրող կան ուժերի ակտիվ տարրը: Աշխատանքային ռեսուրսների քանակը պայմանավորված է բնակչությանընդհանուր քանակով և տարիքային կազմով: Իսկ Տնտեսապես ակտիվ է կոչվում բնակչո թյան այնմասը, որն ունի սեփական եկամուտ: Դրանք բոլոր աշխատողներնեն ևաշխատանք փնտրող գործազուրկները:ՀՀ ում կրթական մակարդակը համաեմատած այլ երկրների կրթական համակարգի հետ , ՀՀ ի կրթական համակարգը շատ բարդ է և հնացած, իսկ այլ երկրներում կրթական մակարդակը ավելի որակյալ է որովհետ, որովհետև ուրիշ երկրներում կրթական համակարգը ավելի ժամանակակից է ու ավելի պարզ, ողջ ծրագիրը նրանք անցնում են 12 տարվա ընթացքում իսկ ՀՀ ում ամբողջ ուսումնական նյութը անցնում են 9 տարում և 10, 11, 12րդ դասարաններում ոչինչ չեն անում, ելնելով այս ամենից, պետք է ՀՀ ում ամբողջովին փոխել ուսումնական մակարդակը, կամ կրճատել ուսման տարիները կամել հեշտացնել ծրագիրը։

Рубрика: Աշխարհագրություն

ՋՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ: ԼՃԵՐԸ: ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Ջրագրական ցանցի կարևոր բաղադրիչներ են լճերը: Հայաստանի Հանրանպետության բոլոր լճերը քաղցրահամ են, իսկ ծագմամբ` բազմազան: Այստեղ կան տեկտոնահրաբխային, տեկտոնական, հրաբխային, խառնարանային, սառցադաշտային և այլ ծագման լճեր:Խոշոր լճերի շարքին է դասվում Սևանա լիճը: Հնում հայերը Սևանա լիճը կոչել են տարբեր անուններով՝ Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով և այլն:Լիճը սնվում է իր մեջ թափվող 28 փոքր գետերից և մակերեսին թափվող մթնոլորտային տեղումներից: Լճից սկիզբ է առնում Հրազդան գետը։ Բնական վիճակում Սևանի մակարդակը կայուն է եղել:Քարտեզի վրա պարզորոշ երևում է, որ լիճը բաղկացած է երկու անհավասար մասերից՝ Մեծ և Փոքր Սևանից: Դրանք իրար միացնող մոտ 5 կմ լայնության նեղուցը գոյացել է Արտանիշ և Նորատուս թերակղզիների միջև:Մշակվեց լճի օգտագործման համալիր ծրագիր, այնուհետև՝ «Սևան-Հրազդան» ոռոգչաէներգետիկ համալիրի կառուցման նախագիծ։ Ծրագիրը և նախագիծը հիմնվում էին լճի հատուկ աշխարհագրական հետազոտությունների շնորհիվ ճշտված տվյալների վրա:Խնդրի առաջին մասը լուծվում էր Հրազդան գետով արտահոսքի մեծացման և դրա շնորհիվ լճի մակարդակի իջեցման ու հայելային մակերեսի կրճատման միջոցով։ Խնդրի երկրորդ մասը լուծվում էր Հրազդանի վրա ջրաէլեկտրակայանների և գետից սկիզբ առնող ջրանցքների կառուցմանմիջոցով: Ըստ էության, Սևանի համալիր օգտագործման ծրագիրը խոստանում էր ապահովել հանրապետության տնտեսական զարգացման երկու արմատա- կան հարցերի՝ էներգետիկ կայուն բազայի ստեղծման և ոռոգելի հողերի ընդարձակման լուծումը: Նախատեսվում էր ծրագիրն իրականացնել հնարավոր կարճ ժամանակում՝ 10-13 տարում։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմը խախտեց նախատեսված ժամկետները և ծրագրի վերջին կառույցի՝ Երևանի ջրէկ-ի շինարարությունը ավարտվեց միայն 1962 թ., այսինքն՝ 15 տարի ուշացումով: Այդ ըն թացքում տնտեսական իրադրությունը ՀՀ-ում էական փոփոխություններ կրեց: Կառուցվեցին դեպի Հայաստան եկող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերու գազամուղներ: Արարատյան դաշտում հայտնաբերվեցին ստորգետնյա ջրային պաշարներ, որոնք կարող են օգտագործվել ոռոգման նպատակով։ Պարզ դարձավ, որ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով ծագում են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք պահանջում են անհետաձգելի լուծում: Որոշում ընդունվեց փոխել լճի օգտագործման ծրագիրը և այն պահպանել բնականին մոտ վիճակում: Պետք է կրճատվեր Հրազդան գետով ջրի արտա- հոսքը, դադարեցվեր մակարդակի իջեցումը, իսկ հետագայում բարձրացվեր 5-6 մետրով։ Մշակվեցին և շարունակում են մշակվել ու իրականացվել մի շարք բնապահպանական միջոցառումներ, որոնք նպատակ ունեն թույլ չտալ լճի հետագա աղտոտումը, բարելավել շրջակա միջավայրի որակը: Սևանը անհրաժեշտ է պահպանել որպես քաղցրահամ (խմելու) ջրի կարևորագույն ռեզերվ, հատկապես նկատի ունենալով, որ բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդիրը գնալով սրվում է մեր հարևան բոլոր երկրներում: Արդեն իրագործվել է Արփա-Սևան և Որոտան-Արփա ջրատար թունելների կառուցումը, որով լիճը Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներում կուտակված ջրային պաշարներից լրացուցիչ կարող է տարեկան ստանալ 350-400 մլն ջուր:

Рубрика: Աշխարհագրություն

ՀՀ մակերևույթի առանձնահատկությունները

  • Ինչպիսի՞ ռելիեֆի ձևեր են տարածված հրաբխային լեռնավահանների և սարավանդների մարզում:

Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։ Այստեղ նշանավոր են Ջավախքի, Արագածի, Գեղամա, Վարդենիսի և Սյունիքի լեռնավահաններն ու դրանց մերձակա լավային սարավանդները:

  •  Ուրվագծային քարտեզի վրա նշե՛ք մարզի հրաբխային խոշոր լեռնավահաններն սարավանդները:

  • Ուշադիր զննե՛ք ՀՀ ֆիզիկական քարտեզը: Ինչո՞ւ ծալքաբեկորավոր շրջաններում մակերևույթն ավելի ժեղ է մասնատված, քան հրաբխայինում:

Հրաբխային լեռնավահանների և սարվանդների մարզը զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնական մասի արևելյան հատվածը։

  • Ի՞նչ գործոններ են ազդել Արարատյան դաշտի մակերևույթի ձևավորման վրա:

Արարատյան գոգավորության հատակին՝ ծովի մակարդակից 800−1100 մ բարձրության վրա, տարածվում է լայնարձակ Արարատյան դաշտը։ Դաշտի երկրաբանական հիմքը ծածկված է երիտասարդ լճագետային նստվածքներով։ Արաքսի առափնյա հատվածում տարածվում է դաշտի ամենացածրադիր, տափակ հարթությունը, որը Արաքսի վարարումների ժամանակ երբեմն ողողվում է գետի ջրերով և ծածկվում առատ տիղմով։

Рубрика: Միջին դպրոց, Աշխարհագրություն

Աֆրիկա

Աֆրիկա, տարածքի մեծությամբ և բնակչության թվով երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո, ներառյալ հարակից կղզիները, այն ծածկում է Երկրի մակերևույթի 6%-ը և ցամաքի 20%-ը։  Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ։Չնայած հարստության ցածր մակարդակի, վերջին տնտեսական աճը և երիտասարդ բնակչության առկայությունը դարձնում են Աֆրիկան հետաքրքիր տնտեսական գոտի համաշխարհային շուկայում։Աֆրիկայի աշխարհագրական դիրքը յուրահատուկ է։ Այն միակ մայրցամաքն է, որի գրեթե կենտրոնական մասով անցնում է հասարակածը։Աֆրիկայի մեծ մասը գտնվում է արևադարձային լայնություններում։

Рубрика: Միջին դպրոց, Աշխարհագրություն

Հարավային-Ասիա

Հարավային Ասիայի մեջ մտնող պետությունները.

  • Պակիստան-Իսլամաբանդ
  • Հնդկաստան-Դելի
  • Նեպալ-Կատմանդու
  • Բանգլադեշ-Դաքա
  • Շրի Լանկա-Կոլոմբո
  • Մալդիվներ-Մալե
  • Բութան-Թհիմփհու

Հարավային Ասիան հյուսիսային կողմից սահմանազատված է բարձր լեռներով իսկ արևելյան կողմից խիտ անզառներով։

Հարավային Ասիայում է բնակվում աշխարհի բնակչության 23%ը։

Հարավային Ասիան աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է։Պակիստանի տարածքում ձևավորված քաղաքակրթությունն իր ազդեցությունն է տարածել Հնդկաստան թերակղծու վրա։

Բնական պայմաններ

Հարավային ասիայում առանձնացվում է չորս գոտի՝

  • Լեռանյին
  • Հարավային
  • Թերակղծային
  • Միջին գետահովտային դաշտավայրային։

Արևմտյան մասում տեղումները բավարար չեն հողագործության համար։

Ընդերքի հարստություններ՝

  • Քարածուխը
  • Մանգանը
  • Երկաթը
  • Քրոմը
  • Տիտանը

Հարավային Ասիայի բնակչությունը մի փոքր է զիջում Արևելյան Ասիային, դրա մեծ մասը Հնդկաստանի բնակչությունն է։

Հարավային Ասիայի բնակչության մյուս գիծը այն է, որ քաղաքներում է բնակվում բնակչության ընդամերը 36%-ը։

Գերխոշոր քաղաքներից են՝

  • Դելի
  • Մումբայ
  • Կառաչի
  • Կոլկաթա
  • Դաքա

Տարածքը՝ 4,5 միլիոն կմ²։Երբեմ Հարավային Ասիայի մեջ են մտցնում Հարավարևելյան Ասիան։Հարավային Ասայի մեծ մասում կլիման մերձհասարակածային մուսսոնային է՝ առատ տեղումներով։ Բնակչության թվով խոշորագույն տարածաշրջանն է աշխարհում (1,6 մլրդ մարդ)։ Տարածաշրջանում կա երեք երկիր, որոնցից յուրաքանչյուրն ունի ավելի քան 100 մլն բնակիչ։Տարածաշրջանի քաղաքներում բնակվում է ամբողջ բնակչության 36%-ը։

Տնտեսությունը շատ թույլ է զարգացած, որը բացատրվում է նրանց գաղութթյաին անցյալով։

Գյուղատնտեսության մեջ գերակշռում է բուսաբուծությունը։

Հարավային Ասիան առաջատար է՝թեյի,ոսպի,բրինձի,ցորենի,բամբակի և այլ բույսերի բերքով։

Պակիստան՝Պակիստանի մայրաքաղաքն է՝Իսլամաբադը,հայտնի է՝բրինձի և ցորենի բամբակի արտադրոթյամբ։

Բանգլադեշ՝Մայրաքաղաք՝Դաքքա։Գյուղատնտեսական երիր է՝աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկը։

Նեպալ՝Նեպալի և Չինաստանի տարածքում է գտնվում երկրագդի ամենաբարձր լեռը Ջոմոլունգմա։

Շրիլանկա՝Բուդդայական երկիր է՝նախորնդների նման մահմեդական երկիր չէ, ի տարբերություն Հնդկաստանի և պակիստանի, այն գյուղատնտեսության երկիր է,գլխավաոր մշակաբույսերն են՝թեյը,պտուղները։Ներքին քաղաքային ոչ կայուն վիճակը խանգարում է երկրի առաջընթացին։

Մալդիվներ՝այն աշխարհում ամնաճանաչված զբոսաշրջության երկրներից է։

Рубрика: Միջին դպրոց, Աշխարհագրություն

Ճապոնիա

Ճապոնիան ծովային երկիր է Արևելյան Ասիայում և Խաղաղ օվկիանոսի ափին։Ճապոնիան դեռևս տարածքային չլուծված խնդիրներ ունի հարևան պետությունների հետ և, մասնավորապես՝ Ռուսաստանից պահանջում է 1945 թվականին ԽՍՀՄ գրաված չորս՝ Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիները։ Ճապոնիան գտնվում է խաղաղօվկիանոսյան գեոսինկլինային գոտում այսպես կոչված հրե օղակում, դրանով էլ պայմանավորված է երկրաշարժերի հաճախականությունը։ Առանձնապես մեծ ավերածություններ և մարդկային զոհեր են պատճառել 1903, 1923, 1994 թթ-ի երկրաշարժերը։Ճապոնական կղզիների հյուսիսից հարավ գրեթե 3500 կմ ձգվածությունն անդրադառնում է երկրի կլիմայական պայմանների վրա։ Այն գերազանցապես մուսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները՝ թայֆուններն ու ցունամիները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը։ Ճապոնական կղզիների ամբողջ տարածքի գրեթե 3/4-ը զբաղեցնում են խիտ անտառներով ծածկված բարձրաբերձ երիտասարդ լեռները, որտեղ դեռ շարունակվել է լեռնակազմությունը։ Ամենաբարձր Ֆուջիյամա գործող հրաբուխն է, որը ճապոնացիների սրբազան լեռն է և նրա բարձրությունը կազմում է 3776 մ։
Ոչ մեծ դաշտավայրերը գտնվում են ափամերձ շրջաններում։Երկիրը համեմատաբար հարուստ է քարածխով, պղնձով, կան տիտանի, մանգանի, երկաթի, ուրանի, ծծմբի պաշարներ։ Գետերը հորդառատ են՝ սահանքներով ու ջրվեժներով հարուստ։ Խոշոր գետերն են՝ Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից՝ Բիվան։Երկրի տարածքի 2/3-ը զբաղեցնում են անտառները։ Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի։ Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են։
Ճապոնիան զարգացած երկիր է, և այնտեղ շատ բարձր է բնակչության կենսամակարդակը։ Կյանքի տևողությունը Ճապոնիայում աշխարհում ամենաերկարներից է։Նորածինների մահացության մակարդակն աշխարհում ամենացածրերից մեկն է։ Բնակչության քանակով աշխարհում տասներորդն է՝ 127 միլիոն մարդ։ Մայրաքաղաք Տոկիոն իր մերձակա պրեֆեկտուրաներով հանդերձ ունի 30 միլիոնից ավել բնակչություն և համարվում է աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիան։ Երկրի բնակչության 99 տոկոսը ճապոնացիներ են. նրանք հազվադեպ են հեռանում իրենց հայրենիքից, այդ պատճառով էլ արտասահմանում ապրում է ճապոնացիների ընդամենը 1 տոկոսը։ Ճապոնացիները դավանում են միաժամանակ երկու կրոն՝ սինթոիզմ և բուդդայականություն։ Սինթոիզմին են հետևում հիմնական կրոնակենցաղային ծեսերի, բուդդայականությանը՝ հոգեհանգստի, թաղման ծիսակատարությունների ժամանակ։Տոկիոն մայրաքաղաք է դարձել 1869 թ-ին և ստացել իր ներկայիս անվանումը, որը նշանակում է արևելյան մայրաքաղաք։ Այն աշխարհի ամենագերբնակեցված քաղաքներից է և աչքի է ընկնում իր քաոսային կառույցներով։ Քաղաքին բնորոշ են երկնաքերները, ստորգետնյա բազմահարկ կառույցները և շենքերից բարձր, կամրջաձև ավտոմոբիլային ճեպընթաց մայրուղիները։Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ճապոնական արդյունաբերությունը, շնորհիվ ամերիկյան և արևմտաեվրոպական կապիտալ ներդրումների, բուռն վերելք ապրեց։ Այսօր Ճապոնիան աշխարհի երրորդ խոշոր արդյունաբերական տերությունն է ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, իսկ որոշ ճյուղերում նույնիսկ առաջ է նրանցից։

Рубрика: Միջին դպրոց, Աշխարհագրություն

Չինաստան

Չինաստանը Ռուսաստանից և Կանադայից հետո իր տարածքով աշխարհում երրորդ ամենամեծ երկիրն է և ըստ տարբեր գնահատումների իր ընդհանուր տարածքով հանդիսանում է աշխարհի երրորդ կամ չորրորդ ամենամեծ երկիրը` Ռուսաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հետո։ Չինաստանի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 9 600 000 կմ2:Չինաստանն ունի աշխարհի ամենաերկար ցամաքային սահմանը` 22,117 կմ` Յալուցզյան գետաբերանից մինչև Բակբո ծովածոցը[111]։ Ցամաքով սահմանակից է 14 պետությունների, որով և Ռուսաստանի հետ միասին աշխարհում առաջինն է հարևան պետությունների թվաքանակով[112]։ Արևելյան Ասիայում Չինաստանը սահմանակից է Վիետնամի, Լաոսի, հարավարևելյան Ասիայում` Մյանմարի, հարավային Ասիայում Հնդկաստանի, Բութանի, Նեպալի, Աֆղանստանի և Պակիստանի հետ, կենտրոնական Ասիայում` Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի հետ, Ներքին Ասիայում և Հյուսիսարևելյան Ասիայում Ռուսաստանի, Մոնղոլիայի և Հյուսիսային Կորեայի հետ։ Ինչպես նաև Չինաստանը ծովային սահմաններ ունի Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Վիետնամի և Ֆիլիպինների հետ։Չինաստանի կլիման հիմնականում չորային է և խոնավ մուսսոնային, որի հետևանքով զգալի ջերմաստիճանային տարբերության կա ամռան և ձմռան միջև։ Ձմռանը հյուսիսային քամիներ են գալիս բարձրադիր վայրերից, իսկ ամռանը հարավային քամիներ են գալիս ծովափնայա և ցածրադիր տաք վայրերից[115]։ Չինաստանի կլիման, կախված երկրի բարդ տեղագրությունից, շրջան առ շրջան տարբեր է։Չինաստանը հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ և աշխարհի ամենամեծ առևտրային տերությունը։Չինաստանի պետական վիճակագրական բյուրոյի տվյալների համաձայն` 2018 թվականի համեմատ այդ ցուցանիշը նվազել է։ Նախանցած տարի երկրի բնակչության թիվը ավելացել էր 5,3 միլիոնով։Նախորդ տարի Չինաստանում 14,6 նորածին է գրանցվել, ևս 9,98 միլիոնը` մահացել։Չինաստանում 715,27 տղամարդ ու 684,78 միլիոն կին է ապրում։Բնակչության թվով Չինաստանն աշխարհի ամենամեծ երկիրն է: Այս երկրում ապրում աշխարհի բնակչության գրեթե 1/5–ը, հետևաբար երկրի բնակչության թիվը և մանավանդ դրա աճի տեմպը, բացառիկ մեծ և ուղղակի ազդեցություն ունեն ոչ միայն Չինաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի տնտեսական ու սոցիալական զարգացման ընթացքի վրա։
Չինաստանի բնակչությունը գլխավորապես բնակվում է գետային ավազաններում: Վերջին տասնամյակներում բնակեցված ավանդական տարածաշրջաններից միլիոնավոր աշխատանքային միգրանտներ վերաբնակեցվում են նոր յուրացվող շրջաններում՝ հատկապես Սինցգյանի նավթարդյունաբերական, ներքին Մոնղոլիայի ոռոգվող հողագործության և հյուսիսարևելյան արդյունաբերական շրջաններում։
Չինաստանն ավանդաբար եղել է հիմնականում գյուղաբնակ երկիր: Մինչև վերջին տարիներս քաղաքներում էր բնակվում երկրի բնակչության ընդամենը 1/3-ը, իսկ տնտեսական վերելքի արդյունքում այսօր քաղաքային բնակչությունը կազմում է երկրի բնակչության մոտ 1.2-ը: Այդուհանդերձ, քաղաքային բնակիչների բացարձակ թվով Չինաստանն աշխարհում գրավում է առաջին տեղը: Այժմ երկրում ավելի քան 1 մլն բնակիչ ունեցող քաղաքների թիվն անցել է 1600 ը։ Կազմավորվել են մի քանի խոշոր քաղաքային կուտակումներ։

Քարտեզի վրա նշել Չինաստանի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:


1.Բնութագրեք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Չինաստանի ծովային դիրքը ներկայումս շատ նպաստավոր է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների: Մակրևույթը խիստ բազմազան է: Արևելյան մասում Մեծ չինական հարթավայրն է, որը երկրի կենսական կարևորագույն ունեցող շրջանն է


2.Ի՞նչ դեր ունի Չինաստանը հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում։

Չինաստանը ամբողջ աշխարհին տրամադրում է բոլոր տեսակի տեխնիկաների,կենցաղայինիրերի,հագուստի մեծ պաշարներով:


3.Որո՞նք են Չինաստանի զարգացման նախադրյալները:

Գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և ծառայությունները:


4.Որո՞նք են Չինաստանի տնտեսության առաջատար ճյուղերը:

Օգտակար հանածոները և Չինաստան հոսող գետերը