Рубрика: Ուսումնական նյութեր, Առցանց ուսուցում

Բլոգների ուսումնասիրություն 4-5-րդ դասարանցիներ

Ուսումնասիրել եմ 4.1 դասարանի Ավետ Մանվելյանի ուսումնական բլոգը- https://avetmanvelyanmskh.wordpress.com/2020/04/24/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a1%d5%be%d5%a5%d6%80/

Ուսումնասիրել եմ 4.2 դասարանի Առնակ Վերմիշյանի ուսումնական բլոգը-https://arnakvermishyan.wordpress.com/2020/04/28/%d5%b4%d5%a5%d6%80-%d5%bd%d5%ab%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%a6%d5%a2%d5%a1%d5%b2%d5%b4%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%a8/

Ուսումնասիրել եմ 5-րդ դասարանի Հայկ Սարգսյանի ուսումնական բլոգը-https://hayksargsyanblog.wordpress.com/2020/04/24/%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d6%80%d5%a1%d5%be%d5%a5%d6%80-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae/

Ուսումնասիրել եմ 5-րդ դասարանի Մարի Սարգսյանի ուսումնական բլոգը-https://marisargsyandotblog.wordpress.com/2020/04/27/%d5%bd%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%af%d5%b8%d5%ac%d5%a1%d5%aa/

https://marisargsyandotblog.wordpress.com/2020/04/23/challenge/

Рубрика: Հայրենագիտություն, Առցանց ուսուցում

Կոտայքի մարզի Զովունի գյուղի մասին


Հիմնվել է 1965 թվականին, նախկին Ապարանի շրջանի Զովունի գյուղից վերաբնակեցված բնակիչների կողմից[3]: Նախկին Զովունի գյուղը 1644 թվականին Սահակ գրչի հիշատակարանում հիշվում է Ծառաշեն (Ծառիյաշեն) անունով, գյուղի նախկին անվանումներից է Մոլլաղասում[4], գյուղը կոչվել է նաև Առաքելոց, կապված գյուղում 3 եկեղեցի լինելու փաստի հետ։ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ գյուղի բնակչության թիվը կազմել է 5765 մարդ։Գյուղի պատմական տարածքը գտնվում էր Մեծ Հայքի պատմական Նիգ գավառում։ Ըստ հայոց Տրդատ Գ թագավորի քարագիր հունարեն արձանագրության, Նիգ գավառը իր կենտրոնատեղիով նվիրվել է Գնթունիների նախարարական տոհմին։ Ծառաշենի հետ են առնչվում Տաճատ Գնթունու, Դավիթ Գնթունու և Գրիգորի Գնթունու անունները, ովքեր թաղված են պատմական Ծառաշեն գյուղի տարածքում։ Նրանցից Գրիգոր Գնթունին կառուցել է Սուրբ Պողոս-Պետրոս 5-6-րդ դարերի պատմական արժեք ներկայացնող եկեղեցին, որը սակայն ներկայումս կիսաքանդ վիճակում է։ Ծառաշենում է գտնվում նաև քրիստոնեական «Թուխ Մանուկ» տաճար եկեղեցին, որը թվագրվում է 6-րդ դարի։ Այդ տարածքում է գտնվում նաև «Սուրբ Վարդան» կիսաքանդ տաճարը (16-րդ դար)[6]:

Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում

Մայրենի

  • Երկուշաբթի՝ Համացանում գտիր Զատիկի մասին առած-ասացվածքներ, տեղադրիր բլոգում, մի քանիսի իմաստը փորձիր բացատրել, փնտրել հանելուկներ, տեղադրել բլոգում, փորձիր գուշակել, փնտրիր, թե աշխարհի տարբեր երկրներում ինչպես են տոնում Զատիկը, ո՞րն ավելի հավանեցիր, տեղադրիր բլոգումդ, paint ծրագրով նկարիր Ծաղկազարդի պատկերներ և կցիր գրառմանդ։

Զատիկի մասին առած-ասացվածքներ

  1. Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
  2. Կուշտ ուտելը Զատկի իրիկունն է:
  3. Կարմիր ձուն Զատկին կսազե:
  4. Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
  5. Զատիկը առանց ձվի չի լինի:

Զակտի մասին հանելուկներ

Այն որ տոնն է,որի ժամանակ հավկիթ են ներկում:

Այն ինչն է, այն ինչը,

Կլոր է` ուլունքի նման,

Զատիկին կարմիր են ներկում,

Ածիկի մեջ են դնում,

Ու ձվակռիվ են խաղում:

Զատիկը ինչպես են նշում տարբեր երկրներում

Հունաստան

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Նորվեգիա

Նորվեգիայում Զատիկին ընդունված է ընթերցել կրիմինալ պատմվածքներ: Հեղինակների կողմից ստեղծվում են հատուկ այդպիսի գրքեր, որոնք անվանում են «Զատիկի օրվա թրիլերներ»: Այս ավանդույթը սերում է 1923 թ-ից:

Իսպանիա

Իսպանական Վերժես քաղաքում Սուրբ հինգշաբթի օրը կազմակերպում են «մահացու պար» կոչվող բեմադրությունը: Մարդիկ հագնում են կմախք հիշեցնող կոստյումներ եւ սկսում են պարել դրանցով: Պարը սկսվում է կեսգիշերին եւ տեւում է երեք ժամ:

Լեհաստան

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան: