Рубрика: Ֆիզիկա, Ֆիզիկա 9

Դաս 12: Էլեկտրական դիմադրություն:Օհմի օրենքը

Թեմատիկ հարցեր և խնդիրներ՝

1․Ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ 220 Վ լարման ցանցին միացված էլեկտրական լամպի պարույրով անցնում է 4 Կլ լիցք:

A=Uq=220×4=880Ջ

2․Ինչի՞ է հավասար լարումը էլեկտրական ջերմատաքացուցիչի վրա, եթե դրանով 40 Կլ լիցք անցնելիս կատարվում է 1600 Ջ աշխատանք:

U=A/q=1600:40=40Վ

3․ Փորձարարը պետք է չափի էլեկտրական լարումը ջերմատաքաչուցիչի ծայրերին: Ո՞ր դեպքում է նա ճիշտ միացրել վոլտաչափը շղթային:

Պատ.`գ

4․Որոշեք Երևանից Գորիս ձգվող 12 մմ² լայնական հատույթի մակերես ունեցող երկաթե հաղորդալարի դիմադրությունը, եթե այդ քաղաքների միջև հեռավորությունը 240 կմ է: Երկաթի տեսակարար դիմադրությունը 0.1 Օմ·մմ²/մ է:

5․Ինչի՞ է հավասար 620 Օմ դիմադրություն ունեցող պարույրով անցնող հոսանքի ուժը, եթե նրա ծայրերում կիրառված լարումը 12 Վ է:

I=U/R=12/620=3/155Ա

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Ջերմաշարժիչներ, ներքին այրման շարժիչներ

1. Ի՞նչ է ջերմաշարժիչը: 

Ջերմաշարժիչ է կոչվում այն մեքենան, որն աշխատանք է կատարում վառելիքի ներքին էներգիայի օգտագործման հաշվին:

2. Ջերմաշարժիչների ի՞նչ տեսակներ գիտեք: Թվարկե՛ք ջերմաշարժիչների տեսակները:

Գոյություն ունեն ջերմաշարժիչների տարբեր տեսակներ՝ շոգեմեքենա, ներքին այրման շարժիչ, գազատուրբին, շոգետուրբին, ռեակտիվ շարժիչ:

3. Ի՞նչ հիմնական մասեր ունի ջերմաշարժիչը:

Ջերմաշարժիչների հիմնական մասերն են՝ ջեռուցիչը, բանող մարմինը և սառնարանը։

4. Բերե՛ք գոլորշու՝ ներքին մեխանիկական էներգիայի վերածվելու օրինակներ: 

5. Ի՞նչն են անվանում ջերմաշարժիչի օգտակար գործողության գործակից: 

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե վառելիքի այրումից ստացվող ջերմաքանակի ո՛ր մասն է կազմում շարժիչի կատարած աշխատանքը, կոչվում է  ՕԳԳ:

6. Ո՞վ է հայտնագործել շոգեմեքենան?

Իվան Պոլզունով

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Վառելիքի էներգիան։ Այրման տեսակարար ջերմություն։

1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:

Երկրի վրա ջերմային էներգիայի գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի էներգիան Երկրի վրա ապահովում է կյանքի համար անհրաժեշտ ջերմաստիճանը:

2. Ի՞նչ է վառելիքը: Վառելիքի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ջերմային էներգիայի աղբյուրներ են նաև վառելանյութերը, ինչպիսիք են փայտը, տորֆը, քարածուխը, նավթը, բենզինը, մազութը, բնական գազը:

3. Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե որքան ջերմություն է անջատվում 1 կգ վառելանյութի լրիվ այրումից, անվանում են վառելիքի այրման տեսակարար ջերմություն:

4. Ի՞նչ միավորով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների Մ-ում:

1ՄՋ=1000000Ջ

5. Ի՞նչ է նշանակում «բնական գազի այրման տեսակարար ջերմությունը4,4·107 Ջ/կգ է» արտահայտությունը:

Այն նշանակում է, որ 1կգ բնական գազի լրիվ այրումից անջատվում է 4,4·107 Ջ էներգիա։

6. Ինչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը:

Կամայական զանգվածով վառելիքի այրման ժամանակ անջատվող ջերմաքանակը գտնում են հետևյալ բանաձևով՝   Q=qm 

7. Ի՞նչ բացասական երևույթներ են առաջանում վառելիքի այրման հետևանքով:

Վառելիքի այրման պատճառով օդը աղտոտվում է վնասակար, վատ օքսիդներով, օրինակ՝ ածխածնի օքսիդը, ազոտի օքսիդները։

8. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Միջավայրի աղտոտումը նվազեցլու համար պետք է աղբը գցել աղբանում և օդում արտազատած վնասակար աղտոտիչներից խուսափել։

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Շոգեգոյացման տեսակարար ջերմություն

1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:

Եռացող հեղուկին տրված էներգիան օգտագործվում է հեղուկը գազի վերածելու համար, որը նաև հայտնի է որպես գոլորշիացում։ Այս գործընթացի ընթացքում էներգիայի մուտքագրումը գնում է հեղուկի մոլեկուլների միջև միջմոլեկուլային կապերի խզմանը՝ թույլ տալով նրանց դուրս գալ գազային փուլ:

2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

Ֆիզիկական այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե հաստատուն ջերմաստիճանում ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ 1 կգ հեղուկի գոլորշացման համար,կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:

Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը նշանակում են r տառով և չափում են ջոուլը բաժանած կիլոգրամով (Ջ/կգ):

5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9-105 Ջ/կգ է» արտահայտությունը:

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:

Q=rm

7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:

Գոլորշի խտացման ժամանակ էներգիայի արտազատումը կարող է փորձնականորեն ցուցադրվել՝ թույլ տալով գոլորշու խտանալ սառը մակերեսի վրա։ Ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ խտացման գործընթացում ջերմություն է արձակվում:

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրա- նից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:

100°C ջերմաստիճանում ջրի գոլորշին ավելի շատ ներքին էներգիա կունենա, քան 100°C ջերմաստիճանի ջրի նույն զանգվածը:

9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հան- գեցնում է օդի տաքացման:

Եթե ​​օդը տաքացվում է, այն ընդլայնվում է և կլանում է ջրի գոլորշին: Երբ սառչում է, օդը, ընդհակառակը, սեղմվում է և չի կարող կլանել շատ ջրի գոլորշի: Ավելորդ խոնավությունը երևում է ջրի կաթիլների տեսքով, իսկ 0 ° C- ից ցածր ջերմաստիճանում `սառցե բյուրեղների տեսքով:

10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Հալման տեսակարար ջերմություն

1. Ինչի՞ համար է ծախսվում հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմնին ջեռուցչի տված էներգիան:

2. Ի՞նչն են անվանում հալման ջերմություն:

Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է բյուրեղային նյութը հալման ջերմաստիճանում հեղուկի փոխարկելու համար, կոչվում է հալման ջերմություն:

3. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անհրաժեշտ հաղորդել 1կգ զանգվածով բյուրեղային մարմնին հալման ջերմաստիճանում այն ամբողջությամբ հեղուկի վերածելու համար, կոչվում է հալման տեսակարար ջերմություն:

4. Ի՞նչ միավորով է չափվում հալման տեսակարար ջերմությունը միավորների ՄՀ-ում:

Հալման տեսակարար ջերմությունը չափվում է 1 Ջ/կգ միավորով:

5. Ի՞նչ է նշանակում «պարաֆինի հալման տեսակարար ջերմությունը 150 կՋ/կգ է» արտահայտությունը:

6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Q=λm

7. Հալվող սառույցը բերեցին սենյակ, որտեղ ջերմաստիճանը 0°C է։ Կշարունակի՞ արդյոք սառույցը հալվել:

այո

8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա՝ 0°C ջերմաստիճանի սառույցի կտորը, թե՞ դրանից ստացված 0°C ջերմաստիճանի ջուրը։

Ավելի մեծ է սառույցի ներքին էներգիան, քանի որ պինդ մարմինների ներքին էներգիան ավելի մեծ է, քան հեղուկի ներքին էներգիան։

9. Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում է հալման ջերմաս- տիճան ունեցող մարմինը:

Մանրազնին կատարված փորձերը ցույց են տալիս, որ բյուրեղային նյութի հալույթի պնդացման (բյուրեղացման) պրոցեսում անջատվում է ճիշտ նույն ջերմաքանակը, որը կլանվել է այն հալելիս:Բյուրեղանալիս ու զանգվածով մարմնի տված ջերմաքանակը որոշվում է՝

Q=-λm

10․ Ի՞նչ է շոգեգոյացումը, և ի՞նչ ձևով է այն ընթանում:

Նյութի անցումը հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի կոչվում է շոգեգոյացում:

11․ Ինչու՞ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում:

Գոլոշիացման պրոցեսում հնղուկից հեռանում են առավել արագ շարժվող և, հետնաբար առավել մեծ կինետիկ էներգիայով օժտված մոլեկուլները, ուստի մնայած մոլեկուլների միջին կինետիկ էներգիան փոքրանում է, այսինքն` հեղուկը հովանում է:

12․ Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը:

Հեղուկի գոլոշիացման արագությունը կախված է ջերմության փոփոխությունից։

13․ Ի՞նչ է գոլորշիացումը: Ինչպե՞ս է կախված գոլորշիացման արագությունը հեղուկի ջերմաստիճանից:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլոշիացում:Ինչքան հեղուկի ջերմաստիճանը բարձր է, այնքան արագ է ընթանում գոլոշիացումը և հակառակը։

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Նյութի ագրեգատային վիճակներ

Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ և գազային։

  1. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները: 

Ջրի պինդ վիճակը սառուցն է, հեղուկ վիճակը ջուրը, իսկ գազային վիճակը՝ գոլորշի։

  1. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Պինդ մարմինները պահպանում են իրենց ձև և ծավալը, հեղուկների ծավալը անհնար է փոխել, իսկ գազային նյութրը ամեն ինչն էլ կարողանում են փոխել։

  1. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:

Պինդ, բյուրեղային վիճակից նյութի անցումը հեղուկ վիճակի կոչվում է  հալում։

  1. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:

Հեղուկ նյութի անցումը հեղուկ վիճակից պինդ վիճակին, կոչվում է պնդացում։

  1. Ի՞նչ է հալման ջերմատիճանը:

Հալման ջերմաստիճանը այն ջերմաստիճանն է, որում մարմինը պինդ վիճակից վերածվում է հեղուկ վիճակի։

  1. Ի՞նչ է գոլորշիացումը:

Հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումը կոչվում է գոլորշիացում։

  1. Ի՞նչ է խտացումը:

Խտացումը գազային վիճակից հեղուկ վիճակի վերածվելն է։

  1. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած։

Այն գոլորշին, որը պահպանում է շարժուն հավասարակշռություն հեղուկի հետ, կոչվում է հագեցած։

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Ֆիզիկա

Առաջադրվող հարցեր՝
1)Ինչով են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:
Ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։



2)Ինչ է ջերմանաքանակը:
Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:
3)Ինչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:
Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլաջոուլ), 1ՄՋ(Մեգաջոուլ):

4)Որ դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Եռման ջուր ստանալու համար:

5)1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

6)Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:
Պղնձե ձողի երկայնքով մոմով մի քանի լուցկու հատիկ ամրացնենք: Ձողի մի ծայրը տաքացնենք սպիրտայրոցի բոցով: Տաքանալու ընթացքում մոմն սկսում է հալվել, և լուցկիներն աստիճանաբար պոկվում են ձողից: Ընդ որում՝ սկզբում պոկվում են այն լուցկիները, որոնք կրակի բոցին ավելի մոտ են: Հետո հերթականությամբ պոկվում են մյուսները: Այս փորձից երևում է, որ էներգիայիան հաղորդվում է ձողի տաք ծայրից դեպի սառը ծայրը:

7)Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:
Լավ ջերմահաղորդիչներ-երկաթ, պղինձ, արծաթ:
Վատ ջերմահաղորդիչներ- հեղուկները, գազերը, և օդը:


8)Ինչու է օդը վատ ջերմահաղորդիչ:
Քանի որ գազերը վատ ջերմահաղորդիչներ են, իսկ օդի մեջ կան գազեր:

9)Ինչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Որպես ջերմամեկուսիչներ օգտագործվում են ցածր ջերմահաղորդականություն ունեցող նյութերը:


10)Ինչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչու:
Ոչ հնարավոր չէ։

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Ֆիզիկա

1)Թվարկել ձեր շրջապատի մի քանի առարկաներ և նշել թե ինչ նյութերից է այն պատրաստված:
Աթոռ-փայտ, հայելի-ապակի, գիրք-թուղթ:


2)Ինչից են բաղկացած ֆիզիկական մարմնները:
Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութերից:


3)Ինչպիսի կառուցվածք ունի նյութը:
Նյութի կառուցվածքի մասին մեզ տեղեկություններ են տալիս որոշ երևույթներ ու փորձեր:


4)Ինչպես են անվանում նյութի մասնիկները:
Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ:


5)Որ նյութն են անվանում տարր:
Միևնույն տեսակի ատոմներից բաղկացած նյութն անվանում են տարր:


6)Ինչ է մոլեկուլը:
Մոլեկուլը դա ատոմների խումբ է:


7)Ինչ մոլեկուլներ են ձեզ հայտնի:
H2, O2, N2, F2


8)Որ մասնիկն է օժտված նյութի բոլոր հատկություններով:
նյութի բոլոր հատկություններով օժտված է ատոմը:


9)Քանի անգամ է ատոմը փոքր խնձորից:
հարյուր միլիոն անգամ


10)Ինչ է դիֆուզիան:
Նյութերի ինքնաբերական խառնման երևույթը կոչվում է դիֆուզիա:


11)Ինչպես է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում:
Գազերում դիֆուզիան ավելի արագ է ընթանում, քան հեղուկներում: Դա պայմանավորված է նրանով, որ գազերում ատոմների միջև հեռավորությունը ավելի մեծ է: Պինդ մարմիններում դիֆուզիան ընթանում է ավելի դանդաղ քան հեուկներում:


12)Ինչպես է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:
Բարձր ջերմաստիճանում դիֆուզիան ավելի արագ է ընթանում:

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա

Թեմայի ամփոփում

1Որոշել նատրիումի կարբոնատում Na₂CO₃ ածխածին տարրի զանգվածային բաժինը:

Mr(Na2CO3)=(23*2)+(12*1)+(16*3)=106

w(Na)=46*100/106=43%

w(C)=12

100/106=11%

w(O)=16*100/106=45%



2.Որոշել նատրիումի կարբոնատում Na₂CO₃ ածխածնի օքսիդացման աստիճանը:

Na +1
C+4
O-2



3.Ի՞նչ քիմիական կապեր են առկա Cl2, HCl, KCl մոլեկուլներում` համապատասխանաբար. 1) կովալենտ ոչ բեւեռային, իոնային, կովալենտ բեւեռային
2) իոնային, կովալենտ բեւեռային, կովալենտ ոչ բեւեռային 3) կովալենտ բեւեռային, իոնային, կովալենտ ոչ բեւեռային 4) կովալենտ ոչ բեւեռային, կովալենտ բեւեռային, իոնային



4.Գրի՛ր 2, 5, 8, 11, 15 կարգաթվերով տարրերի քիմիական նշանները , նշիր դիրքը պարբերական համակարգում:

2-He 8 խումբ, 1 պարբերություն
5-B 3 խումբ, 2 պարբերություն
😯 6 խումբ, 2 պարբերություն
11-Ne 8 խումբ, 2 պարբեություն
15-P 5 խումբ, 3 պարբերություն



5.Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.
ա)Ar(B) = 11
գ)Ar(Si) = 28
բ)Ar(Ag) = 108



6.Լրացրե ́ք բաց թողնված քիմիական նշան­ները.
ա)Ar(Mn) = 55

բ)Ar(N) = 14

դ)Ar(Cu ) = 39

գ)Ar(Ar) = 64



7.Ի՞նչ նյութաքանակ է համապատասխանում 33,6 լ գազային ամոնիակը (NH3):

n = V/Vm

n = 33,6/22,4 = 1.5 մոլ



8.Ո՞րքան է 67,2 լ ծավալով NO զանգվածը:

m = V/Vm
m = 67,2/22,4 = 3 գ/լ



9.Հաշվել FeSO4 մոելկուլային զանգվածը.գտնել ատոմների զանգվածային բաժիները:

Mr(FeSO4) = 56+32+16*4 = 152 գրամ
O(Fe) = 56/152*100 = 36.8%
O(S) = 32/152*100 = 21%
O(O4) = 64/152*100 = 42.1%

Рубрика: Միջին դպրոց, Ֆիզիկա, Ֆիզիկա 8

Ֆիզիկա

  1. Մեխանիկական տատանումների ինչ օրինակներ գիտեք:
    Ճոճանակը շարժումը, սրտի բաբախումը, կարի մեքենայի ասեղի շարժը, , թիթեռի թևերի շարժը և այլն։
  2. Ինչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին:
    Տատանումները շարժումներ են, որոնք կատարվում են հերթականորեն՝ հակադիր ուղղություններով: Տատանումներն ունեն բնորոշ հատկություն՝ կրկնելիություն:
  3. Որ տատանումներն են անվանում պարբերական:
    Այն ամենափոքր ժամանակամիջոցը, որի ընթացքում տատանումները կրկնվում են, կոչվում է տատանման պարբերություն։
  4. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն:
    Տատանումների պարբերությունը մեկ լրիվ տատանում կատարելու համար անհրաժեշտ ժամանակամիջոցն է։
  5. Ինչ միավորներով է արտահայտվում տատանումների պարբերությունը:
    Տատանումների պարբերությունը չափվում է ժամանակի միավորներով` վայրկյաններով, րոպեներով։
  6. Ինչ է տատանումների լայնույթը: Ինչ միավորներվ է այն արտահայտվում:
    Տատանումների լայնույթն այն առավելագույն հեռավորությունն է, որի չափով իր հավասարակշռության դիրքից կարողանում է հեռանալ տատանվող մարմինը։
  7. Ինչ է տատանումների հաճախությունը: Ինչ միավորներով է այն արտահայտվում։
    Տատանումների հաճախությունը(ν) մեկ վայրկյանում կատարվող տատանումների թիվն է։ Հաճախությունը արտահայտվում է հերցով:
  8. Որ հաճախությունն է կոչվում 1 Հց:
    Եթե տատանումների հաճախկությունը 1 Հց է նշանակում է, որ յուրաքանչյուր վայրկյանում տատանվող մարմինը կատարում է 1 տատանում:
  9. Քանի Հց է 1 կՀց-ը, 1 ՄՀց-ը, 1 ԳՀց-ը:
    1կՀց=103 Հց
    1ՄՀց=106 Հց
    1ԳՀց=109Հց
  10. Ինչպես են որոշում տատանումների պարբերությունը և հաճախությունը:
    Մաթեմատիկական ճոճանակի տատանումներն օդի դիմադրության պատճառով մարող բնույթ են կրում, դրանց լայնույթն աստիճանաբար նվազում է, և, ի վերջո, ճոճանակը կանգ է առնում:
    11.Որոնք են տատանումների մարման պատճառները:
    Մարմնի վրա ազդող ուժի դադարելը, դրա հակազդող ուժի հայտնվելը։
  11. Ինչ պայմաններում ճոճանակի տատանումները կլինեն չմարող:
    Երբ նրա վրա անընդմեջ ուժ ազդի՝ այսինքն հրվի։
    13.Ինչու են ճոճանակը անվանում տատանողական համակարգ:
    Քանի որ այդ տատանմանը մասնակցում է նաև Երկրի ձգողության ուժը:
  12. Ինչ է մաթեմատիկական ճոճանակը:
    Մաթեմատիկական ճոճանակ դա թել է գնդիկի զանգվածից և երկարությունից թեթև է:
  13. Ինչ է զսպզնզկավոր ճոճանակը:
    Դա զսպանակ է, որի մի ծայրն ամրեցված է անշարժ, իսկ մյուս ազատ ծայրից կախված է բեռ:
    16.Որ տատանումներն են անվանում ազատ: Բերել օրինակներ:
    Այն տատանումները, որոնք կատարվում են համակարգում գործող ներքին ուժերի շնորհիվ, անվանում են ազատ տատանումներ:
    17.Որ տատանումներն են կոչվում սեփական:
    Սեփական տատանումներ են կոչվում այն տատանումները, որոնց ընթացքում համակարգի վրա այլ ուժ չի ազդում, բացի տատանողական համակարգում գործող ուժերի ազդեցությամբ ծագող տատանումները:
    18.Որ տատանումներն են կոչվում հարկադրական: Բերել օրինակներ:
    Այն տատանումները, որոնք կատարվում են արտաքին պարբերաբար փոփոխվող ուժի առկայությամբ, անվանում են հարկադրական տատանումներ: