Рубрика: Հայոց լեզու

Կապ

1. Դո՛ւրս գրել կապերն ու կապական բառերը, որոշե՛լ նրանց խնդիրների հոլովը։
Յուրաքանչյուր մարդու համար մի որևէ բան կյանքի խորհրդանիշ է դառնում։ Ինձ համար մեր վանքի ճակատի այն ծառն է դարձել խորհրդանիշ, որ ուղեկցել է ինձ մանուկ օրերից մինչև ծերություն։ Կյանքին կառչելու, համառ պայքարով ապրելու խորհրդանիշ։ Քամու բերած աղքատիկ փշրանքներով էր սնվում նա՝ իմ մանկության ընկեր ծառը, մշտական քաղցի ահից, ինչպես և չէր ընկճվում իր շուրջը փոթորկող չար տարերքի առաջ, ուրեմն և՝ ամեն պայմանի դիմանալու խորհրդանիշ։ Քարի և կարիքի դեմ օրհասական կռվի մեջ անգամ այդ ծառը իր բարձունքից ժպտում էր աշխարհին ապրելու խենթ հաճույքով։ Ու իր բարձր
թառից հեգնանքով էր նայում ներքևում՝ առվի պարարտ ափին պարարտացած ու հղփացած իր ցեղակիցներին։


1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ կապը։
1. երբ, բացի, որովհետև, այնտեղ
2. մտերմորեն, ամենուրեք, դեպի, ստեպ-ստեպ
3. վրա, որևէ, և, մյուս
4. ինչու, յուրաքանչյուր, մասին, մասամբ
5. հանուն, անուն, այնքան, սույն

Рубрика: Հայոց լեզու

Մակբայ

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։
1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի


2. Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով տրված մակբայները։
Հերոսաբար զոհվեց:

Նա մասամբ հասկացավ:

Արմենը փոքր-ինչ ուշացավ

Ամենուրեք փնտրեցի,բայց չգտա:

Ես լիովին ընկալեցի։

3.Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ, գրել մակբայի տեսակը։
Հանկարծակի-տեսա
գյուղեգյուղ-ճամփորդեցի
դեսուդեն-ցվրվեց
լրջորեն-մոտենալ
մեն-մենակ-լինել
միաձայն- սկսել
ամբողջովին-հասկանալ
տարեցտարի- սպասել
անմիջապես- հասկանալ
ագահաբար- ուտել
խումբ-խումբ- պատրաստվել
արագ-արագ- քայլել
վերջիվերջո- ավարտել

4.Տրված ածականներից ածանցների միջոցով կազմել մակբայներ։

քնքուշ-քնքշորեն
չար-չարաբար
համեստ-համեստորեն
դաժան-դաժանաբար
վայրագ-վայրագորեն
մեղմ-մեղմորեն
խիզախ-խիզախորեն
քաջ-քաջաբար
վեհ-վեհապես
անշեղ-անշեղորեն
խոնարհ-խոնհարաբար
մարդկային-մարդկայինորեն
լուրջ-լրջորեն
ագահ-ագահաբար

5.Գտնել մակբայները, որոշել տեսակը։

Այստեղ օդն այնքան խեղդուկ էր, որ մարդիկ հազիվ կարողանում էին շունչ քաշել։ Շշնջյունները վայրկենաբար ընդհատվեցին։ Բժիշկը կամացուկ հայտնեց նրան որդու ժամանման լուրը։ Նա տխրում էր մենակ, առանց զավակների։ Թվում է, թե վաղուց, շատ վաղուց է բաժանվել նրանցից և կարծես անջատված է նրանցից հավիտյան։

Տեղի մակբայ-այստեղ

Ձևի մակբայ-խեղդուկ, վայրենաբար, կամացուկ

Ժամանակի մակբայ-վաղուց, հայիտյան

Рубрика: Հայոց լեզու

Բայ

1. Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրվածբայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորեցին  ամեն ինչ, և մի կախարդող տեսարան  ստեղծեցին , որով հիացրեցին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։(հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվաց, թե մի նախշունգորգ ծածկել է պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել,որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ճպտային անցորդներին։(ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանան ժամանակին ավարտել պատվերի կատարումը։(սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից երևաց մոտակա բնակավայրերի լույսերը,որոնք մի պահ …. թանձրացող խավարում, ապա անհետացան։(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերեց մոտակա սարերի զովությունը։(օրորել, զբոնել, բերել)

8. Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրիհետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահեց ստեղների վրայով, և դահլիճը ալեկոծվեծ հոգեպարար մի երաժշտությամբ, որն ողողեց ունկնդիրների հոգիները։(ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

Երբ մենք մտանք արվեստանոց, Մինասը վառեց բոլոր լամպերը, և պատերից մեզ նայեցին նրա աշխատանքները։ Այն, ինչ ես տեսա, այնքան անսպասելի էր ինձ համար, որ մինչ այդ եղած ամեն ինչ անձրև, ցեխ և ուրիշ շատ բաներ իսկույն անհետացան, ասես ցնդեցին: Թվաց ինչ-որ տարօրինակ բան կատարվեց, այնպիսի մի ապրում ունեցա, որպիսին երբևէ չէի ունեցել:Ամբողջ երեկո և' արվեստանոցում, և' տունդարձի ճանապարհին, և' տան, ես շարունակ փորձում էի որևէ կերպ բնորոշել ինձ հետ կատարվածը, գտնել այն բառը, որը համապատասխաներ Մինասի նկարներից ստացած առաջին տպավորությանը, բայց այդպես էլ չկարողացա գտնել այն: Այդ բառը միտքս եկավ շատ տարիներ անց ,եկավ այն ժամանակ, երբ ես վաղուց արդեն չէի փնտրում այն։ Վենետիկում էր: Մենք համերգային խմբի անդամներս, դուրս եկանք հյուրանոցից և ուղղվեցինք դեպի Սուրբ Մարկոսի հրապարակ, մեր ուղերթը ճշտելով բազմաթիվ ուղենշաններով գրված եվրոպական գրեթե բոլոր լեզուներով, բացի ռուսերենից։ Գնում էինք նեղլիկ փողոցներով, որոնց լայնությունը երբեմն հասնում էր երկու-երեք մետրի։ Մտնում էինք խանութները, ավելի ճիշտ խանութիկները, ուր եթե միաժամանակ երեք-չորս մարդ մտներ , շարժվելու տեղ չէր լինի։ Եվ ահա, մի քանի մետր քայլելով, այդպիսի շրջակայքում, որտեղ ամեն ինչ կամերային էր, ամեն ինչ մոտիկ և չկար ոչ մի հեռապատկեր ու տարածություն, տներից մեկի նեղ կամարի միջով մենք հանկարծ անսպասելիորեն դուրս եկանք Սուրբ Մարկոսի հրապարակը։ Ես չվրիպեցի գրելով <<հանկարծ>> բառը։ Թեև գիտեինք, թե ուր էինք գնում և քայլում էինք հենց դեպի հրապարակ, այդուհանդերձ այն իր ողջ վեհությամբ մեր առջև հայտնվեց իսկապես, որ հանկարծ անսպասելի անակնկալ: Վիթխարի էր այն շրջապատված մեծ ու բարձր տունպալատներով, որոնք մինչ այդ իմ տեսած մյուս տների համեմատ երկնաքերներ թվացին ինձ: Այդ ամենը նույնչափ անսպասելի էր, որչափ պայթյունն է անսպասելի լինում։ Դա իսկապես պայթյուն էր, տարածության պայթյուն, եթե կարելի է նման բառակապակցություն գործածել: Եվ հենց այնտեղՍուրբ Մարկոսի հրապարակում, ես ակամա հիշեցի Մինասին և նրա նկարներից ստացած տպավորությունը։ Եվ հասկացա, թե ինչ էր կատարվել ինձ հետ: Եվ վերջապես գտա այն բառերը , որոնք կարող էին բացատրել կատարվածը: Ի՞սկ ինչ էր կատարվել: Այնտեղ` արվեստանոցում, նույնպես պայթյուն էր եղել, գույնի պայթյուն:

Рубрика: Հայոց լեզու

Դերանուն

1․ Ի՞նչ է դերանունը։

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

2․ Քանի՞ տեսակի են լինում դերանունները, թվի’ր դրանք։

Դերանունները լինում են ութ տեսակի՝ անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

3․Թվի’ր անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական դերանունները։

Անձնական-ես, ինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական-սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ— իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական-ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական-նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ-ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ-ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական-ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

4․Գրի’ր պատում՝ օգտագործեկով հնարավորինս շատ դերանուններ։

Рубрика: Հայոց լեզու

Թվական

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության
ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։ Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝ կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3, 641-661, 652, X, IV-V,յոթաստիճան, 1905, երկհարկ, 35.75, 4, 6, 0.6,

2. Գրե՛լ բառերով։
9-ինը, 12-տասներկու, 99-ինսունիննը, 50-հիսուն, 60-վաթսուն, 70-յոթանասուն, 80-ութսուն, 100-հարյուր, 1938-հազար ինը հարյուր երեսունութ, II-երկու, III-երեք, IV-չորս։

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Рубрика: Հայոց լեզու

Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն» նովելի փոխադրություն

Ա

Մարդը, որի երեսը երբեք չէինք տեսել, խավարի մեջ ապրող մի դիվային էակ էր. արդյո՞ք գոյություն ուներ, թե՞ առասպել էր, որը բերնից բերան կրկնվելով, տարածվելով՝ վերջնական ձև ու վավերացում ստացավ, իրողության կարգ անցնելով:

Մեր գյողի գողն էր Զաբուղուն. ոչ այն ռամիկ գողը, որը շարունակ բռնվում էր, ծաղրվում ու փչանում բանտերում, ոչ էլ այն ահարկու ավազակը, ով գողության ժամանակ կսպաներ:

Իր ամենամեծ արժանիքն իր ճարպկությունն էր. օդի պես անգույն, ոգու պես աներևույթ, ամեն տեղ էր ու ոչ մի տեղ չէր միառժամանակ: Ամեն ամուր փակված դուռը, ամեն բարձր պատը չէր արգելի մտնել նրան. բանալով ծակելով, տախտակների ճեղքից ներս կսպրդեր անշշւկ ստվերի պես:

Ամեն մեկը գիտե, ամեն խոսք կլսեր, որ դռնփակ նիստերն իր համար չեն. իր համար պատրաստված ծուղակների միջից միշտ հաջողությամբ դուրս կգար, վարպետի, կախարդի պես զարմանքի մեջ կթողներ իրեն բռնել ուզող միամիներին: Երեսը շիտակ տեսնող չկար. բայց պատմում էին — ո՞վ, կամ ինչպե՞ս, չգիտեմ — թե երիտասարդ տղա էր նա, միջահասակ, թխադեմ և տկար մի տղա, ով երկաթագործի մոտ աշակերտությունն էր անցել ու կողպեքների արվեստը չափից դուրս լավ էր սովորել:

Հիմա արվեստասերի պես էր ապրում, գողանալով, թալանելով շարունակ ավելի շատ սնապարծությունից ելնելով, քան իրական չարությունից: Կբավարարվեր իր ճարտարության փորձը տալով ամեն անմատչելի կարծված տունը կողոպտելով, ու հոժարությամբ գողացածը ետ կվերադարձներ, եթե չլիներ բռնվելու վախը:

Կամաց-կամաց մտերմություն հաստատվեց գյուղացիների ու գողի, իհարկե, ստիպված՝ վարժվել էինք իր ներկայությանը. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը՝ սրտերներս շարժում էր, ու թե այդպես մի առաջ երթայինք, պիտի սիրեինք նրան։

Բ

Զաբուղոն նշանված էր. զարմանու՞մ եք:

Նշանդրեքը Պատրիարքարանի մեծ դահլիճում կատարված չէր հարկավ։ Փոխանորդ հայրը չէր օրհնել նրանց, ոչ էլ լրագիրներն էին գրել։

Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք էին տվել, գիշերը, ծառի տակ, աստղերը ունենալով իրենց վկա. և աշխարհի ամենից մեծահանդես նշանադրությունը եղավ նրանցը։

Ամեն մեկս ճանաչում էինք Վասիլիկին, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով՝ վեր, լեռ էր գնում մենակ շրջելու, շաբաթ իրիկունները։

Ոչ ոք չէր համարձակվի աչք նետել կամ սիրահետել նրան. Կեսարի խոսեցյալն էր նա. իր բացակա նշանածի տարածած սարսափի մեջ պարուրված՝ աներկյուղ պտտվում էր ամեն տեղ. ու իրեն պահպանող այս վախը վայլելում էր. անմատչելի լինելը՝ հրապուրիչ էր։ Մասամբ էլ նշանածի փառքը իր վրա էր անդրադառնում. նրա արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կարող լինել. աշխարհից դուրս ապրող մարդու նշանածն էլ աշխարհից դուրս մի արարած էր, ու մի տեսակ պատկառանքով խառնված ըղձանքով էին նայում նրան, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտ անելու համար գալիս էր մեր կողմերը։

Վասիլիկը՝ գոհ էր թվում այս կյանքից. մի մարդ կար մթի մեջ, որ իրեն պաշտում էր, Ռյույ Պլասի ասածին պես, առանց երևան գալու, առանց իր կողքը գալու հրապարակվելով։

Ու մութը՝ իրական մութ էր հոս. կյանքը՝ գիշերը սկսվում էր իր համար ու գիշերը վերջանում. որովհետև նշանածը մթով կարող էր գալ, ամեն պահին ինչ-որ անակնկալով, մտքով չանցած քողարկումով, որին գրկաբաց սպասում էր։

Ուրիշները կարող էին ասել, որ «այսքան օր» ապրեցին. նա պիտի ասեր «այսքան գիշեր»։

Լուսնի պես խավար պետք էր որպեսզի փայլեր. էապես աղջամուղջի դշխուհին էր այս աղջիկը։

Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններով ամեն գիշեր մի նոր սիրահար էր թվում իր աչքին, և այսպես բոլոր հասակները ու ամեն գույները կարգով ծնրադրում էր իր առջև, մի դյութական անուրջ շինելով ամեն անգամ։

Գ

Սկզբում Վասիլիկը այսպես երջանիկ էր: Բախտին նման չէ՞ր՝ այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհը կողոպտում էր նրան ամեն ճոխություններով հագեցնելու համար:

Մի օր էլ, սակայն, այս ամենը նրա աչքին ծաղրելի թվաց:  Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը մի բան էր կորցնում այսպես ծածուկ մնալով և չկարողնալով ուրիշների մոտ երևալու։ Երևակայեցեք մի մեծագին ադամանդ, որ հավիտյան մի տուփի մեջ փակված մնալու դատապարտված լինի ու չեք կարող կրծքերիդ վրա դնելով դիմացիննիդ շլացնել։

Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գողացած ադամանդի տպավորություն էին թողնում։ Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ էր, չէր կարող գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբ, որ ահա իր ձեռքի տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգում. մարդիկ կան որ դերասաններ են աշխարհի վրա. իրենց սեփական կյանք ու գոյություն չունեն և ուրիշների համար ապրում էին միայն. հանդիսատեսներ պետք է նրանց պես, ու կյանքը հրապույր չունի եթե նրանց դիտողներ պակասում էին. դերասաններ՝ որ չեն կարող թափուր սրահի առջև ներկայացում տալու։

Այսպիսին էր Վասիլիկը. իր մեկուսացումը՝ լքում էր նշանակում. ոչ ոք իր երեսին չէր նայում փողոց ելած ժամանակ. գյուղի բոլոր երիտասարդները իր հրապույրներից դողում էին։ Հիմա պչրանքի արվեստը փորձում էր նրանց դեմ, թույլ ու երերուն քալվածք առած էր որ նուրբ մարմինի ամեն խաղերը մատնում էր, և այսպես ցանկության տաք հով տարածում շուրջը ու օձի նայվածքը՝ որին հանդիպողը կախարդվում էր։

Մի օր տղաներից մեկը կապվեց նրան ու հետը ամուսնանալ առաջարկեց. այն վայրկյանին գողի սերը անտանելի լուծդարձավ իր համար։ Էլ չկարողացավ սպասել նրան, գիշերները լուսացնել, ժամադրություններին գտնվել, այս պարտեզում, կամ այն լեռան վրա. ամեն առթվով գանգատվում էր, բողոքում ու լացում. մյուսը զարմանալու էր. ինչո՞ւ է այս արցունքը, չէ՞ որ առաջվա պես սիրում էին իրար. ի՞նչ փույթ է մնացածը. Զաբուղոնը իր առանձնացած կյանքով, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարներն էր պարզում։

— Ի՞նչ պիտի լինի սրա վերջը,- հարցնում էր աղջիկը։

Սրա վե՞րջը. Զաբուղոնը երբեք չէր խորհում դրա մասին. ընդհակառակը, փափագում էր, որ վերջը չգա։

Այն ժամանակ հուսահատված՝ հոժարությամբ բաժանում ձեռք բերեց այս նշանդրեքը, որ օրհնված պսակից ավելի ամուր ու հաստատ էր երևում, դիվային խորհուրդ էր անցնել մտքում. գիշերը ոստիկանները կանչեց ու ձերբակալել տվեց Զաբուղոնին։

Դ

Քարաշեն պատերի, երկաթե ամրափակ դռների ետևում թափառում էր, սպասելով վհատված, կամքի պարտասումի մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիների անվերջ հոլովումին։

Անակնկալ փրկության հույսը, առաջի օրերի ակնկալությունը, շատերից լքված էր և սպասում էին միայն նշանված թվականին, կծկված մնում էին այդտեղ ժամերո՜վ, չորս կողմը բարձրացող պարիսպների տակ բուսած հսկա սնկերի նման։ Ամեն տարիները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդի մեջ որ Թիարան է կոչվում և որ այս մարդկանց պիտի վերածնի մի օր, պիտի արտաքսի իր ծոցից դուրս, միանման հղացումներով։

Վերևից, նեղ բացվածքների լույսը սպրդում էր ներս, հաշված խնայված լույսը, տկար ու տժգույն մի բանը, այն դեմքերի պես, որը լուսավորելու էր գալիս։

Զաբուղոն նրանց մեջն է. իր համբավը կանխած է իր բանտի մեջ. մի մեծ չարագործ չէր, բայց մեծ ճարպիկ մեկն է. հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որի ոտքը շղթաններ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ։

Յոթը տարի պիտի մնար այսպես. երիտասարդ էր այստեղ եկած ժամանակին ու ծերացած դուրս պիտի ելներ. իր նշանածի մասին խորհում էր անընդհատ, այն մեկհատիկ բարեկամության որի անտարակույս հավատում էր դեռ. ո՞ւր է. ի՞նչ է անում արդյոք. ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր էր անում. անգամ մի երեսուն կանգուն բարձրությամբ պատ էր անցնում, բայց դրսի բակում բռնվում էր. ուրիշ անգամ մի բանտի երդիքի վրա լինելն էր հաջողվել. երկու գիշեր էր անցնկացրել այտնեղ. տեսնում ու բռնում էին նրան նորից։ Այն ժամանակ ամեն խստություն գործածում էին ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդու դեմ. բանտի կարգապահական պատիժներն էին տեղում իր գլխին. մի բան չէր կասեցնում նրան. դուրս պիտի ելներ Վասիլիկին գտնելու համար. իրավ որ ուրիշ պատճառ չուներ փախչելու։

Եվ մի գիշեր հաջողվեց վերջապես. խոհանոցի ծխնելույզի միջից վեր ելավ նախ ու հետո մի հիանալի ճարտարությամբ այդ ցից բարձրության վար էր իջնում, այս անգամ բանտի շրջափակումից դուրս։

Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը հաջողվեց ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գյուղը նրանն էր դառնում. կասկած չէր անցնում այս հնարամիտ մարդու մտքում. տարակույս չկար թունավորելու իր սիրուն մաքրությունը։ Իր ձերբակալությո՞ւնը. ձախողվելը միայն. առաջվա օրերի պես գիտեր, որ մի սպասող կա նրան ամեն անակնկալ ժամին. ու վայելելով ազատության գինը՝ այս բերկրանքով էր բազմապատկվում, մեծանում, իր սրտից դուրս պոռթկալու չափ։ Վասիլիկի թովիչ հայացքը պիտի գտներ նրան. նրա գանգուր մազերի պատկերը դեռ չտեսած, աչքին առջևում էր անցնում, և ուրախության մի սարսուռ էր ցնցում իր թշվառ մարմինը։

Մեղմիվ մոտենում էր նրա տանը. պատուհանի առջև խոսացկության մի ձայն էր կանգնեցնում իրեն. ո՞վ է ներսը. մտիկ արեց, չէր հավատում իր լսածին. ներս էր մտել անձայն, առանց իր ներկայության կասկածը տալու, ու չէր հավատում իր տեսածին. մի ամբողջ ժամ անկյունում կծկված սպասում էր, չկարողանալով ցրված միտքը ամփոփել. հետո տակավ ինքնինրեն էր գտնում, խորհում էր ու ձեռքը ակամա վերցնում էր փոքրիկ դանակի կոթը, որ մեջքի գոտուն անմրացրած է. մատները շոյում էին զենքը. առաջին անգամն էր, որ արյուն թափելու հարկը տեսնում էր ստույգ ու հստակ. ինքը որ ամեն անգամ կարողանում էր փախչել, այս վրեժխնդրության գաղափարից չէր կարողանում ազատվել ահա։ Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւ համար Վասիլիկը մոռացել է նրան։ Մեկ նայվածքով չափում էր, գնահատում էր այս ոսոխը ու շատ վար էր գտնում իր մեջ։

Եվ իր սիրտը լցնող արհամարհանքի առջև վրեժի գաղափարը թուլանում էր. ձեռքը քաշում էր դանակի բնից, որ իր լարված մատները կիսով չափ դուրս էին քաշել մեջքի գոտին. ո՛չ, չարժեն նրանք իր զայրույթը, ու կամացուկ դուրս ելավ կրկին։ Ամբողջ գիշեր քալում էր թափառական, փողոցների մեջ. ո՞ւր պիտի գնար այսպես. տուն չունի, ծանոթ չունի։ Խորհոիմ էր, որ այդքան ծանրագնի ձեռք բերած ազատությունը մի բան չէր ծառայի և ուսերի վրա էր ծանրանում։

Արշալույսի հետ՝ վարանոտ քայլերով ետ դառձավ, նորից իր բանտը, որտեղ դրա առջև առավոտը գտնում են նրան ու ներս են տանում։

Рубрика: Հայոց լեզու

Գործնական աշխատանք

Առանձին սյունակներով դո՛ւրս գրել յուրաքանչյուր հոլովով դրված գոյականները։Լորը մեր ժողովրդի սիրած թռչուններից է։ Դեռևս միջին դարերում հայ21մանրանկարիչները այդ անմեղ ու գեղեցիկ թռչունին անմեռ գույներով նկարել են մագաղաթյա գրքերի լուսանցքներում և գլխազարդերի մեջ։ Հիշատակենք 1280 թվականին Կիլիկիայում Պողոս գրչի ձեռքով գրված մի Ավետարանի ծաղկազարդ խորանը, որի վրա խոտերի և տերևների մեջ լորեր են կանգնած՝ կտուցները բացած կանչելիս։ Մեր ժողովուրդը իր այդ սիրելի թռչնակի մասին տաղեր է հորինել ու երգել դարեդար։

Ուղղական— Լորը, մանրանկարիչները, խորանը, կտուցները, ժողովուրդը

Սեռական— ժողովրդի, գրքերի, գրչի, խոտերի, տերևների, սիրելի, թռչնակի

Տրական-թռչունին, թվականին

Հայցական

Բացառական— թռչուններից

Գործիական— ձեռքով

Ներգոյական— դարերում, լուսանցքներում, գլխազարդերի մեջ, տերևների մեջ

2։ Հոլովե՛լ քաղաք, սենյակ, ծառուղի, թերակղզի բառերը(եզակի և հոգնակի)։

Քաղաքը, քաղաքի, քաղաքին, քաղաքը, քաղաքով, քաղաքում, քաղաքները

Ծառուղին, ծառուղու, ծառուղուն, ծառուղին, ծառուղով, ծառուղում

Թերակղզին, թերակղզու, թերակղզուն, թերակղզին, թերակղզին, թերակղզով, թերակղզուց, թերակղզում

3։ Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերումտրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջնշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքները ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4. Այդ հինավուրց ձեռագրից արժեքավոր տեղեկություններ կային, որոնք խիստ հետաքրքրեցիշն գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5. Ամբողջ օրը աշխատած վարպետը գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումը ավարտվել էր, և հանդիսատեսը խումբ-խումբ ելնումէին դահլիճից։ (հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել,որտեղ վաճառվում են բազմազան իրեր։ (իր, փողոց, վայր)

8. Աստղերը մեկ-մեկ մարում էին աշնանը, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը,թեթև ծփանքով արթնանում էր ուշ երկնքի երկար գիշերվա նիրհից։(քամի, երկինք, աշուն)

9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբերշարքերում նստած ուսանողները դասագրքում որոնում էին հարցերին վերաբերողթեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)

10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցի սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների։(մրցույթ, մրցանակ, դպրոց)