Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևերի, Մաթեմատիկա և երևակայություն, Միջին դպրոց

Ապրիլ ամսվա ամփոփում

1. Զատիկը քանի՞ անգամ պետք է թեքվի աջ, որ նշված ճանապարհով հասնի թփին:

Անխորագիր պատկեր

3 անգամ:

2. Մարտի 12-ից քանի՞ օր հետո ենք նշել Սուրբ Զատկի ծեսը՝ որն այս տարի ապրիլի 17-ին էր:

36օր:

3. Ծառի երկու ճյուղերին նստած էին 16 ճնճղուկ։ Առաջին ճյուղից թռան, գնացին երկու ճնճղուկ, իսկ երկրորդ ճյուղից հինգ ճնճղուկ թռան նստեցին առաջին ճյուղին, որից հետո ճնճղուկների թիվը երկու ճյուղերին հավասարվեց։ Սկզբում քանի՞ ճնճղուկ կար յուրաքանչյուր ճյուղին:

Առաջինին կար 5 ճնճղուկ, իսկ երկրորդին 11

5-2=3

11-5=6

3+5=8

6+2=8

4. Արայիկն ու Էրիկը Զատկատոնին խաղում էին Ձուգլորիկ: Էրիկը խաղը սկսելուց առաջ ուներ 18 ձու, իսկ Արայիկը՝ Էրիկի ունեցածի կեսը: Խաղի ավարտին Արայիկը կարողացավ Էրիկից շահել 3 ձու: Քանի՞ ձու ուներ Արայիկը խաղից հետո:

18:2=9

9+3=12

5. Աննան բացեց իր խնդրագիրքը և նկատեց, որ որոշ էջեր պակասում են։ Ձախ էջին նա տեսավ գրված 14 թիվը, իսկ աջ էջին՝ 17։ Քանի՞ թերթ էր պոկված։

1թերթ:

6. Եվան ուներ տասը ձվիկ. չորսը՝ կարմիր, երեքը՝ կապույտ, երկուսը՝ կանաչ և մեկը՝ դեղին: Նա այդ ձվիկները դասավորեց այնպես, որ նույն գույնի երկու ձվիկ իրար կողք և իրար վրա չգտնվեն (տես նկարը): Ի՞նչ գույնի ձվիկ դրեց Եվան ներքևից երկրորդ շարքի մեջտեղում:

Անխորագիր պատկեր

7. Եռանիշ թվի թվանշանների գումարը 4 է: Այս պայմանին բավարարող քանի՞ եռանիշ թիվ կա:

444

8. 3  ընկեր սպասեցին 3 ժամ, որպեսզի անձրևը կտրվի։ Նրանցից յուրաքանչյուրը քանի՞ ժամ սպասեց։

3ժամ:

9. Լիլիթն ուներ 7 կարմիր ձու և 2 դեղին ձու: Նա 2 կարմիր ձու տվեց Վաղարշակին, որն իր հերթին մի քանի դեղին ձու տվեց Լիլիթին: Վաղարշակը քանի՞ դեղին ձու տվեց Լիլիթին, եթե դրանից հետո Լիլիթն ուներ հավասար քանակով դեղին և կարմիր ձու:

3 ձու տվեց:

10. Զատկատոնի համար Մարիանան գնեց 1կգ բրինձ, 2կգ չամիչ և վճարեց 2800 դրամ: Կատրինան գնեց 1կգ բրինձ, 1կգ չամիչ և վճարեց 1800 դրամ: Որքա՞ն արժե 1կգ բրինձը և 1կգ չամիչը:

Մեկ կգ բրինձ`800

Մեկ կգ չամիչ`1000

Рубрика: Մաթեմատիկա առանց բանաձևերի, Մաթեմատիկա և երևակայություն, Միջին դպրոց

Մաթեմատիկա առանց բանաձևերի(ֆլեշմոբ)

  1. Մեկ ժամը քանի՞ անգամ է շատ 15 րոպեից:

4

  1. Նարեն կարողանում է գրել միայն 1, 2, 3 թվանշանները: Նա տասից մինչև երեսունը քանի՞ թիվ կարող է գրել:

1,2,3,11,12,13,21,22,23,31,32,33

12 թիվ

  1. Աննան 25 վանդակից կազմված քառակուսի թղթից կտրեց մի քանի վանդակ (տե՛ս նկարը(sad) Աննան թղթից քանի՞ վանդակ կտրեց:

Անխորագիր պատկեր
25-10=15

  1. Արամը 24 գրիչը իր բոլոր դասընկերներին բաժանեց այնպես, որ յուրաքանչյուրն ստացավ տարբեր քանակով գրիչներ: Ամենաշատը քանի՞ դասընկեր ուներ Արամը:

6

  1. Կարենը պարանը կտրեց այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Արդյունքում պարանը քանի՞ կտոր դարձավ:

9

  1. Լիլիթը փայտե տախտակներով պատրաստեց աշտարակ (տե՛ս նկարը(sad) Քանի՞ տախտակ նա կտեսնի, եթե աշտարակին նայի վերևից:

3

  1. Էլենը, Լևոնը, Նարեկը, Հովիկն ապրում են հինգհարկանի շենքում: Էլենն ապրում է Լևոնից բարձր հարկում, բայց Նարեկից ցածր հարկում, իսկ Հովիկն ապրում է Լևոնից ցածր հարկում: Ո՞ր հարկում է ապրում Էլենը, եթե Հովիկն ապրում է երկրորդ հարկում:

4

  1. Զամբյուղում խնձորների քանակը 10-ից քիչ էր: Երբ Գուրգենը կերավ խնձորներից մեկը, Անին մնացած խնձորներն առանց կտրատելու, հավասարապես դասավորեց երկու ափսեներում: Հետո եկավ Գայանեն և խնձորներն առանց կտրատելու, հավասարապես վերադասավորեց երեք ափսեներում: Սկզբում քանի՞ խնձոր կար զամբյուղում:

7

  1. Արեգը լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր լուծած խնդրի համար տրվում են նույն քանակի միավորներ: Սովորողները միասին հավաքեցին 20 միավոր: Քանի՞ միավոր հավաքեց նրանցից յուրաքանչյուրը:

4/6/10

  1. Շախմատային մրցաշարին մասնակցեց 7 սովորող։ Յուրաքանչյուր մասնակից մյուս մասնակիցների հետ խաղաց մեկական պարտիա։ Ընդամենը քանի՞ պարտիա անցկացվեց մրցաշարի ընթացքում:

35