Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Պատասխանատվություն և հանդուրժողականության

Պատասխանատվույունը այն է, երբ մարդ իր վրա վերցնում է այն գործը, որը նա անպայման պետք է կատարի։ Այն մարդը, որը այդ գործը ինչ-ինչ պատճառներով չի կատարում հասարակության մեջ կոչվում է անպատասխանատու մարդ։Սակայն լինում են դեպքեր, երբ մարդ ինքնակամ չի վերցնում իր վրա պատասխանատվությունը այս կամ այն գործի շուրջ, այլ նրան պարտադրում են դա անել, սակայն չմտածելով նրա մասին, թե արդյո՞ք նա կկարողանա դա անել։
Հանդուրժողականությունը այն է, երբ մարդ կարողանում է հանգիստ վերաբերվել այն բաներին, որոնք իրեն հոգեպես կամ նույնիսկ ֆիզիկապես վնաս են տալիս։ Հանդուրժող մարդը այն մարդն է, որը չի կարողանում իր ուժերով լուծել իրեն անհանգստացնող խնդիրը և միայն հանդուրժում է այն։

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Պատասխանատվություն ու հանդուրժողականության

Ցանկացած մարդ պետք է ունենա պատասխանատվության զգացում. մարդկանց հանդեպ, վարմունքների, խոստումների և այլն: Պատասխանատվության բացակայությունը հանգեցնում է մի շարք լուրջ սոցիալական հետևանքների: Լինել պատասխանատու նշանակում է գիտակցված որոշումներ կայացնել, կիրառել այնպիսի վարք, որը թույլ է տալիս ավելի լավը դառնալ, կամ օգնել ուրիշներին փոխվել դեպի լավը:

Պատասխանատու մարդը հասկանում և ընդունում է իր գործողությունների ու որոշումների հետևանքները: Պատասխանատվության զգացումն կյանքի ցանկացած ոլորտում օգնում հասնել նպատակին, թույլ է տալիս ստեղծել սեփական արժեքներ և կյանքը ճիշտ կառավարել: Պատասխանատվությանը պետք է սովորել փոքր տարիքից՝ ընտանիքում, դպրոցում, ընկերական շրջապատում և այլ տեղերում:

Հանդուրժողականությունը այլ անձի մտքերի, վարքի, ինքնարտահայտման ձևերի ու ապրելակերպի ընկալելու ունակությունն է առանց ագրեսիայի: Ներկա ժամանակների համար, հանդուրժողականությունը հաղորդակցության կարևորագույն պայմանն է: Յուրաքանչյուրիս հանդուրժողականությունից է կախված հասարակության մշակութային և բարոյական զարգացումը: Մենք պետք է հասկանանք, որ բոլորս անհատներ ենք և ցանկացած մարդու նկատմամբ պետք է դրսևորենք անհատական վերաբերմունք: Կարծում եմ, որքան կիրթ և քաղաքավարի է մարդը, այնքան նա ավելի հանդուրժող է իր շրջապատի նկատմամբ:

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Հավասարություն

Շատ մարդիկ մտածում են, որ բոլորը հավասար են, իսկ մնացածը մտածում են, որ ոչ մեկ հավասար չէ։ Ես հավասարություն ասելով հասկանում եմ մարդկանց հավասար իրավունքների մասին, որ ոչ ոք առավել չէ մյուսից։ Եվ կարևոր չէ դու հարուստ էս թե աղքատ, բարձրահասակ թե ցածրահասակ։

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Ինչ է արդարությունը։ Արդարադատության իրավական և բարոյական կողմերը

Արդարությունը բնորոշում է երևույթների այնպիսի վիճակ, որը համարվում է պատշաճ և համապատասխանում մարդու, մարդկային հանրության գոյության ու բնականոն զարգացման պահանջներին։ Արդարությունը ենթադրում է բարու և չարի այնպիսի առնչություն, որի հիմքում ընկած է հասարակության շահը և որը ճիշտ է, պատշաճ, բանական, բնականոն, բարոյական, գեղեցիկ։ Արդարությունը պահանջում է ներդաշնակություն ու համապատասխանություն տարբեր անհատների իրավունքի և պարտականության, աշխատանքի և վարձատրման, հանցանքի և պատժի, ծառայության և հասարակական պարտքի միջև։ Այդ հարաբերությունների անհամապատասխանությունը գնահատվում է որպես անարդարություն։ Արդարության ելակետը, դրդապատճառը և նպատակը մարդն է։ Արդարությունը բացարձակ չէ, այն ունի կոնկրետ պատմական որոշակիություն և հասարակության զարգացման համեմատ հարաբերականորեն փոխվում Է։ Դասակարգային հասարակության մեջ արդարությունը կրում է դասակարգային բնույթ։ Արդարության տնտեսական հիմքը արտադրության միջոցների նկատմամբ մարդկանց ունեցած վերաբերմունքն է։

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Համագործակցություն, հակասություն և համակեցություն

Համագործակցությունը որևէ ուղղությամբ կամ որոշակի խնդիր լուծելուն ուղղված համատեղ գործունեությունն է:

Մարդու կյանք հնարավոր է միայն այլ մարդկանց հետ համատեղ: Այդ առումով մարդկանց համատեղ կյանքը՝ համակեցությունը, այլընտրանք չունի: Յուրաքանչյուր մարդ, նման լինելով մյուսներին, նաև տարբերվում է իր բնավորությամբ, խառնվածքով, տեսակետներով: Քանի որ ժամանակակից հասարակությունում մարդիկ ավելի ազատ են, ապա այդ տարբերություններն ավելի ակնհայտ են դառնում:

Մարդկանց միջև հաղորդակցությունը կարող է լինել հաճելի կամ տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Մեզանից յուրաքանչյուրն ունի բազմաթիվ անձնական շփումներ, որը կարող են լինել տհաճ, ձանձրալի կամ հետաքրքիր: Միմյանց նկատմամբ հետաքրքրության հիմքում ընկած է մեր նախասիրությունների, հայացքների, պահանջմունքների և այլ հատկանիշների ընդհանրությունը:

Համագործակցության կարևոր արդյունքը անձի զարգացումն ու անհատականության ձևվավորումն է: Համագործակցությունը զարգացնում է արդյունավետ փոխահարաբերվելու կարողություններ, որոնց ունեն բոլորը ունեն: Դրանք նպաստում են ուրիշնրի կարծիքը լսելուն և ահրգելուն, տարաձայությունները խաղաղ կարգավորել կարողանալուն, փոխօգնությանն ու հանդուրժողականությանը: Համագործակցությունը նպաստում է նաև անձի հակումների բացահայտմանը և մասնագիտական կողմնորոշմանը, ցանկալի աշխատանք գտնելուն, աշխատանքային խնդիրներ լուծելուն և ընդհանրապես մասնագիտական հաջողություններին:

Հակասությունը պայքար է, կռիվ, անհամաձայնություն, վեճ: Հակասությունը կարող է շատ թեթև դրսևորում ունենալ և շատ ընդարձակ. «Հակասություն կա այնտեղ, որ կան անհամատեղելի գործողություններ»:

Մեզնից յուրաքանչյուրն ինքնատիպ է: Մենք ունենք տարբեր կարիքների, ցանկություններ, նպատակներ, որոնք էլ առաջ են բերում շահերի բախումներ: Հետևաբար, կոնֆլիկտները հասկանալու համար անհրաժեշտ է հասկանալ մարդկանց կարիքները, ցանկությունները, նպատակները, իսկ  հակասությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է ՝ հանդուրժողականություն, փոխադարձ հարգանք ,ազատ մրցակցություն, հնարավորությունների հավասարություն և այլն:

Համեստությունը, հավասարակշռությունը, հավատարմությունը, հոգատարությունը և հուսալիությունը  համագործակցության ու համակեցության հետ առնչվող հասկացություններ են:

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Ինչ է արժեքը։ Մարդը որպես արժեք

Ըստ մի կարծիքի` արժեքն ինքնին չի արտահայտվում, այլ մարդու նկատմամբ հարաբերության մեջ է դրսևորվում, որով մարդը, ինքն իր հանդեպ իրեն գնահատող լինելով, ինքնահռչակվում է որպես արժեք: Եվ մարդու հայտարարումը որպես գերագույն արժեք՝ բերում է ավելի ցածր կամ ցածրագույն արժեքների առկայության հաստատումը:Աշխարհիկ, հումանիստական տեսակետի համաձայն` արժեք են մարդն ու իր իրավունքները: Նմանատիպ մոտեցմամբ վերածննդի ժամանակաշրջանում մարդն արժեք էր համարվում մարդակենտրոնությամբ, մարդկային արժանիքները, տաղանդը սոսկ մարդուն վերագրելու, աստվածային շնորհի ներգործությունը կարևոր չհամարելու, իր սեփական կյանքի ու ճակատագրի արարողը լինելու հաստատումներով:Հավանաբար վերոնշյալ դիրքորոշումն է պատճառը, որ այսօր աշխարհում մարդու իրավունքների վկայակոչումով անտեսվում են քրիստոնեական բարոյական արժեքները, քանզի նման դիրքորոշմանը հարողներն ընդունելի են նկատում մարդու կողմից իր կարիքների բավարարման իրավունքը, եթե նույնիսկ դրանք հակասում են քրիստոնեության բարոյականության ընկալումներին: Հանուն այդ արժեք հանդիսացող մարդու և իր իրավունքերի` նոր ժամանակներում կարող են անգամ այլ «քրիստոնեական» մեկնաբանություն տալ բարոյականությանը, ինչն ակնհայտ է արևմտյան երկրներում և այդտեղ հաստատված եկեղեցիների գործունեության մեջ: Մեկ այլ կարծիքով` մարդն արժեք է, քանզի գերագույն արժեք հանդիսացող մարդկային կյանքն է կրում իր մեջ: Այստեղ նույնանում են մարդու և կյանքի արժեք լինելու հաստատումները, ինչի եզրահանգումն այն է, որ մարդկային կյանքն է արժեքը։

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Մարդու պահանջմունքները

Յուրաքանչյուր մարդ ունի հիմնական ֆիզիկական պահանջմունքներ, որոնց թվին են պատկանում, օրինակ, սննդի, ջրի և քնելու պահանջը։ Բացի այդ, մարդն ունի նաև հուզական պահանջմունքներ, որոնք ազդում են զգացմունքների, հատկապես բարեկեցության զգացումի վրա։
 Հուզական պահանջները կարևոր դեր են խաղում հոգեկան առողջության մեջ։

Պահանջմունքների  տեսակները

Նյութական՝   ապահովում է մարդու կենսագործունեությունը: Հոգևոր՝   անձի զարգացման մակարդակը բնութագրող յուրահատուկ մարդկային գոյացություններ են: Սոցիալական՝   արտահայտում են մարդու հասարակական բնույթը: Մարդու կյանքում հատկապես կարևոր են շփման և աշխատանքի սոցիալական պահանջմունքները:

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Ազատություն

Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։ Ազատության կատեգորիան մոտ է իրավունքի հասկացությանը սուբյեկտիվ իմաստով, սակայն վերջինս ենթադրում է իրավաբանական իրականացման մեխանիզմի առկայություն՝ ազատությունը խախտող որոշակի արարքներից զերծ մնալու համար։ Այդպես, «Մարդու և քաղաքացու իրավունքների մասին հռչակագրում» (1789, Ֆրանսիա) մարդու ազատությունը մեկնաբանվում է որպես իրավունք «անել այն ամենը, ինչը չի վնասում ուրիշներին։ Այդպիսով, յուրաքանչյուր մարդու բնական իրավունքների իրականացումը սահմանափակվում է միայն այն սահմաններով, որոնք ապահովում են հասարակության այլ անդամների հնարավորությունը օգտվելու նույնպիսի իրավունքներից։ Այդ սահմանները կարող են որոշվել միայն օրենքով։ Ազատություն գաղափարի զարգացման պատմության մեջ ստեղծագործական ազատության մասին պատկերացումը հետզհետե մի կողմ է մղում արգելքներից ազատ լինելու գաղափարը։ Միջնադարում ենթադրվում էր ազատություն մեղքերից ու եկեղեցու անեծքից, ընդ որում, հակասություն էր առաջանում բարոյականության և ամենակարող աստծո կողմից պահանջվող ազատությունների միջև։

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Ազատություն

Ինչ է ազատությունը
Ազատություն, գաղափար է, որը արտացոլում է սուբյեկտի վերաբերմունքը իր իսկ ակտերին, որի ներքո նա հանդիսանում է դրանց որոշիչ պատճառը, և դրանք անմիջականորեն պայմանավորված չեն բնական, սոցիալական, միջանձնյա-շփումային, ներքին-անհատական կամ տոհմա-անհատական գործոններով։ Որոշ մարդիկ սահմանում են ազատությունը, որպես հանգամանքների հանդեպ գերակայությունը՝ գործից տեղյակ լինելով, մյուսները, Շելլինգի պես, պնդում են, որ ազատությունը բարու և չարի տարբերակել կարողանալու հիման վրա ընտրություն կատարելու կարողությունն է: Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։

Рубрика: Հասարակագիտություն, Միջին դպրոց

Մարդ և հասարակություն

Մարդն ունի զարմանահրաշ հատկություն՝ մտածելու, ճանաչելու ունակություն և ինքնագիտակցույուն։Գազանների միջավայրում ծնվելիս կդառնա գազան, մարդկանց միջավայրում՝ բանական էակ։Մարդը նշաններ ստեղծող ու դրանցով առաջնորդվող կենդանի է։ Բարձրակարգ մյուս կենդանիներից մարդը տարբերվում է նաև իր անելիքը նախապես ծրագրելու և այն իկատար ածելու հմտությամբ։Մարդիկ ապրում են համատեղ՝ իրենց ազգին, ժողովրդին մշակույթի և քաղաքական համակարգի ոլորտում, բայց բոլորն էլ տարբերվում են միմյանցից։ Անգամ ընտանիքում են երեխաները տարբերվում իրարից։Դա պայմանավորված է գենոտիպում ամրակայված խառնվածքով, բնավորության գծերով, ընկալունակությամբ, հոգեկան հերտվածքով։ Մայրական սիրո, գուրգուրանք ստացած և դրանից զրկված անձանց վստահությունը, հմտությունը, ցանկացածին ձգտելու և դրան հասնելու համոզվածությունը նույնը չեն կարող լինել։ Ամեն մարդ ունի մի քանի դեմք։ 3-4 տարեկան հասակում երեխայի մոտ ձևավորվում է սեփական եսի ըմբռնում, որը բոլոր իրավիճակներում միատեսակ չի դրսևորվում։
Առանձնացրել է մարդու խոլերիկ, սանգվինիկ, ֆլեգմատիկ, մելանխոլիկ խառնվածքները։

Խոլերիկը ներվային, շուտ բռնկվող ամենինչի նկատմամբ սուր ապրումներ դրսևորող մարդն է։

Մելանխոլիկը միշտ տխուր է մռայլ։ Նրան թվում է, թե բոլորն իր նկատմամբ անարդարացի են վարվում։

Ֆլեգմատիկն ինքնափոփ է, իր շրջապատի նկատմամբ անտարբեր։

Սանգվինիկը հոգեպես հավասարակշռված անձ է։ Նրա մոտ թախիծը և ուրախությունը գրեթե հավասարակշռված են։

Հասարակություն կամ մարդկային հասարակություն, անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։Հասարակությունը իր անդամներին կարող է հնարավորություն ընձեռնել, որքանով որ հնարավոր է, օգուտներ քաղելու այն եղանակով, որոնք անհատական ձևով հնարավոր չէ: Եվ անհատական և սոցիալական օգուտները կարող են տարբերվել կամ շատ դեպքերում համընկնել:Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել, որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք, կազմված տարբեր անհատներից: