Рубрика: Մայրենի

Քարն ու ճանապարհը

Կար-չկար , աշխարհում մի մեծ ու գեղեցիկ քար կար: Նրա մոտովհոսող առուն փայլելու աստիճանհղկել էր նրա կողքերը, որոնքփայլում էին արևի տակ: Բայցժամանակի հետ առուն չորացավ, իսկ քարը շարունակում էր բլրակինպառկած մնալ: Նրա շուրջըլայնարձակ տարածություն էր բարձրխոտերի ու դաշտային վառծաղիկների համար:Վերևից շատ լավ երևում էրներքևում անցնող սալարկվածճանապարհը, որի եզրինխճաքարերի ու գլաքարերի կույտնէր: Առանց ուրախ առվակի սովորական խոխոջյունի մենակ մնացած քարը սկսեց ավելի ուավելի հաճախ նայել ներքև՝ ճանապարհին, որտեղ մշտական աշխուժություն էր տիրում: Միանգամ նա այնքան տխուր էր, որ չդիմացավ ու բացականչեց.-Ամբողջ կյանքս հո միայնակ չեմ անցկացնելու: Խոտերից ու ծաղիկներից ի՞նչ օգուտ: Շատավելի խելամիտ է կողք կողքի ապրել իմ եղբայրակիցների հետ բանուկ ճանապարհի վրա, որտեղ կյանքը եռում է:
Այդ ասելով՝ նա շարժվեց իր վաղուցվա տեղից ու գլխապատառ գլորվեց ներքև, մինչևհայտնվեց ճանապարհին՝ նույնպիսի քարերի մոտ, ինչպիսին ինքն էր: Ով ասես, որ չէրանցնում ճանապարհով: Էլ սայլերի երկաթյա շրջանակներով անիվները, էլ ձիերի, կովերի, ոչխարների, այծերի սմբակները, էլ հեծյալների պճնազարդ  երկարաճիտ կոշիկները, էլմեխերով գամված գյուղացիների ամուր մաշիկները:Քարը ճանապարհին հրմշտոցի մեջ հայտնվեց, որտեղ նրան կոպտորեն մի կողմ էին շպրտում, տրորում էին, փշուր-փշուր էին անում, ցեխի շիթերն էին թափում վրան: Իսկ երբեմն էլ նամինչև ականջները աղտոտվում էր կովի թրիքով:Ո՞ւր կորավ նրա երբեմնի գեղեցկությունը: Հիմա նա տխրությամբ նայում էր վեր՝ բլրակին, որիվրա մի ժամանակ խաղաղ պառկած էր ՝ շրջապատված ծաղիկների ու տարբեր խոտերիբուրմունքով: Նրան այլևս ոչինչ չէր մնում անելու, քան ապարդյուն երազել կորցրածհանգստությունը վերադարձնելու  մասին: Իզուր չեն ասում. ,,Մեր ունեցածը չենքպահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում,,:


Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի :

Առաջադրանքներ

1.Գրի՛ր տրված բառերի բացատրությունը՝ 

հղկել-հարթել

 լայնարձակ-լայնատարած

սալարկված-մայթ

պճնազարդ-շքեղազարդ

ամուր-պինդ

մաշիկ-կոշիկ

աղտոտել-կեղտոտել

ապարդյուն-անօգուտ:

2.Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:

Իմ կարծիքով առակի ասելիքը այն է, որ լավ բաները պետք չէ թողնելև գնալ:

3.Ինչպիսի մարդկանց է խորհրդանշում քարը:

Հանդուրժող սիրտ ունեցող:

4.Բացատրիր հետևյալ տողը՝ Մեր ունեցածը չենք պահպանում, իսկ կորցնելուց հետո լաց ենք լինում:

Մարդ չի գնահատում այն, ինչ ունենում է, իսկ կորցնելուց հետո նոր գիտակցում է:

5.Բացատրիր տրված համանունները(ձևով նույն են, իմաստով՝ տարբեր)՝ քանոն, այր, աղա:

քանոն-երաժշտական, գծելու

այր-տղամարդ, ժայռ

աղա-հարուստ:

6.Հետևյալ դարձվածքների իմաստն արտահայտիր մեկ բառով:

Ջրի գին-էժան

կրակի գին-թանկ

անկողին ընկնել-հիվանդանալ

պոչը քաշել- փախչել

ոտքերն ընկնել-աղաչել

աչքը ջուր կտրել-կարոտել:

7. Գրի՛ր տրված դարձվածքների հոմանիշ դարձվածքը:

Լեղաճաք լինել-սիրտը կանգնել

Արյունը գլխին խփել- սաստիկ կատաղել

Աչքը ջուր կտրել-երկար սպասել

Կյանքի թելը կտրվել-կյանքը ավարտվել

Ոտքերն ընկնել-աղաչել-պաղատել:

Рубрика: Միջին դպրոց, Բնագիտություն

Բնագիտության տնային

1.Պատրաստվել բանավոր քննարկման․

Մեխանիկական շարժում, արագություն

Լուծել խնդիրները.

1.Վազորդը 20 վ-ում անցել է 100 մ ճանապարհ,հաշվել նրա շարժման արագությունը:

Լուծում

t=20վ

S=100մ

V=S/t

V=5 մ/վ

2.Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 3600 կմ է, իսկ ինք- նաթիռի արագությունը` 800 կմ/ժ:

Լուծում

S = 800 կմ
t = 1 ժ
3600 : 800 = 4(5մն:)
t = 4(5մն;) ժ