Рубрика: Մայրենի, Միջին դպրոց

Զրույց գեղեցիկի մասին

Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների ևանհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիսհոր ապարանքի քարե պատշգամբը` ասես արև էրծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց`տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թեփոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և,ամեն ինչ մոռացած, նայում նրան…Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իրդուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ միիշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրահետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերումէր դստեր համար պես-պես զարդեր, կերպասհագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերովբանված… կանչում էր կարող ու հարդարողվարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով,մարգարիտներով, գոհարներով…Ապա կանչում էր աշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստերգեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանին շողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստերգեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս մի մանյակի փոխարեննրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարենականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ու ցոլքով ծիածանեն նրադեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։
Լսում էր իշխանը հրավիրյալներին և սիրով կատարում նրանց խորհուրդները` հագցնում էրդստերը նոր մետաքսյա հագուստներ, պարանոցին կապում էր գոհարազարդ ումարգարտաշար մանյակներ, ականջներից կախում էր հրացոլ ադամանդե օղեր, գլխին դնումէր շողշողուն ակնաքարերով գլխանոց կամ արևափայլ հերկալներ։ Բայց իշխանին դարձյալչէին գոհացնում այդ ամենը. նրան թվում էր, թե տակավին քիչ է պճնված իր դուստրը, թե նրագեղեցկությունը ցուցադրելու համար պետք են ավելի ճոխ հանդերձներ ու շքեղ զարդեր։Ու ահա մի օր այս փառամոլ իշխանը կանչում է Տրդատ ճարտարապետին, այն բազմափորձու հմուտ մարդուն, որ կառուցել էր Անիի գեղեցիկ տաճարներն ու ապարանքները. այն մեծարվեստագետին, որի համբավը թնդում էր ողջ Բյուզանդիայում… կանչում է իր ապարանքնու ասում.— Ճարտարապետ եղբայր, խնդրում եմ, տուր ինձ խորհուրդ, թե ինչպե՞ս հագցնեմ ու զուգեմիմ դստեր, որ նրա գեղեցկությունն երևա առավել լավ։Ասում է ու հրամայում սպասուհիներին, որ բոլոր հագուստները հերթով հագցնեն իր դստեր,զուգեն նրան բոլոր ակնակուռ զարդերով…Եվ, ամեն մի հանդերձից ու զարդից հետո, հարցնում է.— Ինչպե՞ս է, ճարտարապետ եղբայր։Եվ Տրդատն ամեն անգամ օրորում է ալեհեր գլուխը.— Ոչ, իշխան, հանեցե՛ք, վերցրե՛ք…Եվ երբ վերցնում են բոլոր զարդերն ու պաճուճանքները, և իշխանադուստրը մնում է միայն միպարզ հագուստով, որի տակից երևում են նրա սլացիկ մարմնի համաչափ գծերն ուներդաշնակությունը, իսկ գլուխն ու ականջներն ազատվում են մեծագին ակնաքարերից,օղերից, մեծ Տրդատն ասում է.— Այսպե՛ս, միայն այսպես…— Ուրե՞՜մն,— զարմանում է իշխանը։— Գեղեցիկը, իշխան, կարիք չունի զարդի…

Բացատրի՛ր անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ:

կալվածներ-հմնացած

անհուն-անեզր

փառասեր-համբավասեր

հոգեղեն-հոգևոր

շողոքորթել- կեղծավորել

մանյակ-Օղակ

ադամանդակուռ-ադամանդով զարդարած

հրացոլ-հրաշող

Տակավ- կամաց

պճնված-զարդարվել, հագնվել

 հանդերձներ-հագուստ, զգեստ

ակնակուռ-թանկագին քարերով զարդարած

 ալեհեր-ճերմակած մազերով

պաճուճանք- զարդարանք

Ո՞րն է գեղեցիկը իշխանի պատկերացմամբ:

Իշխանի պատկերացմամբ գեղեցիկը դա շքեղ հագնվելն է և շքեղ զարդարվելը:

Ո՞րն է  գեղեցիկը Տրդատի պատկերացմամամբ:

Տրդատի պատկերացմամբ գեղեցիկը նորմալ հագուստ հագնելն է, նորմալ զարդարվելն է և ոչ թե շքեղ հագնվելն ու զարդարվելը:

Քո պատկերացմամբ ո՞րն է գեղեցիկը: 

Իմ պատկերացմամբ գեղեցիկը ոչ թե շատ շքեղ զարդարվելն է, շատ շքեղ հագնվելն է այլ սովորական հագնվելն է և սովորկան զարդարվելն է: