Рубрика: Ճամփորդություններ, Մուլտֆիլմ, Ռուսերեն

Ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք ամսի 25ին գնացել էինք Գյումրի: Գյումրու ճանապարհին կանգնեցինք Արուճի քարավանատնում, այնտեղ մենք երգեցինք:

Հետո գնացինք Մարմարշենի վանքային համալիր և արդեն գնացինք հյուրատուն:Հյուրատանը տեղավորվելուց հետո գնացինք զարդարվեստի վարպետ` Արտակ Թադևոսյանի մոտ, նա փամփուշտներից պատրաստում էր զարդեր:

Օրվա վերջում գնացինք ընթրեցինք , խաղեր խաղացինք և գնացինք քնելու:Մենք սպասեցինք մինչև դասավանդողները քնեցին և մենք գնացինք տղաների հետ թեյ խմելու և խաղեր խաղալու, իսկ հետո ժամը չորսին քնեցինք:

Առավոտյան պատրաստվեցինք և գնացինք Գյումրիով շրջելու, գնացինք《Յոթ Վերք》

այնտեղ նկարահանեցինք ռադիո TV և գնացինք Ավետիք Իսահակյանի տուն թանգարան

այնտեղ մեզ պատմեցին և ցույց տվեցին թե ինչպես է ապրել Իսահակյանը:Գնացինք Հայաստանի առաջին վարսավիրանոց:

իսկ հետո արդեն գնացինք հյուրատուն խաղացինք սեղանի թենիս, սեղանի խաղեր և 21 խաղացինք: Գիշերը նորից գնացինք խաղ խաղալու, խաղացինք դե խաղա և գնացինք քնելու:

Առավոտյան արթնացանք և սկսեցինք հավաքել մեր իրերը, իսկ հետո արդեն գնացինք ավտոբուս: Ճանապարհին մտանք Դարբնոց և արդեն վերադարձանք Երևան:

և այսպես անցավ մեր ամենալաավճամփորդությունը

Оставьте комментарий