Рубрика: Միջին դպրոց, Կենսաբանություն

Կլոր որդեր

Կլոր որդեր, նեմատոդներ Մարմինը թելանման է կամ իլիկաձև

Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր։

Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներով, ջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։

Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։

Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։